Ես դիտեցի Վանո Սերադեղյանի մասին ֆիլմը և ամրապնդեցի նրա մասին գիտելիքներս։ Առաջին վեց րոպեում անընդհատ նրան նշում էին՝որպես ուժեղ քաղաքական գործիչ։ Մի բան տպավորվեց իմ մեջ`Սերադեղյանը հնարավորություն էր տվել Վարդան Հարությունյանին, ով շարունակ քննադատել է ոստիկանությանը, փոխել ոստիկանության կազմը։ Սա շատ հետաքրքիր և մեծ հնարավորություն էր, որպեսզի ոստիկանությունը դառնար ավելի լավը։ Կարեն Մեհրաբյանը նշեց, որ երբ նա գնացել էր ԱՊՀ`նախարարների հանդիպմանը, նկատեց թե ինչպես Ռուսաստանի ներքին գործերի նախարարը՝ Յերինը, մեծ հարգանք դրսևորեց Վանո Սերադեղյանի հանդեպ հաշվի առնելով, թե ինչ նա ուներ ասելու։ Սա իմ կարծիքով շատ կարևոր փաստ է, քանի որ այստեղ պարզ երևում է, թե ինչպես է փոխվել Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ Վանո Սերադեղյանի մահից հետո։ Նրան աքսորեցին և իր հետ էլ աքսորվեց համայն հայության պատիվը։ «Եկեք խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանել։ Հենց որ հաջողվի, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին և վերջին քայլն է ազատության ճանապարհին»,- ասում է Վանո Սերադեղյանը, շատ ճիշտ և պարզ է ասում։ Տարբերություն կա խամաճիկ պետության և դաշնակից պետության միջև։ Մենք ռուսների խամաճիկներն էինք և գնում էինք դեպի համընդհանուր ազատության, բայց երբեք պատրաստ չէինք դրան։ Մենք խամաճիկի կեցվածք ունենք, դրա համար էլ խամաճիկ ենք եղել, խամաճիկ ենք, և լինելու ենք խամաճիկ այնքան ժամանակ  մինչև չուժեղանանք, որ առանց ռուսներին հաշվի առնելու գործենք մեր կամքով։  

«Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով։ Ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից։ Հավանական դաշնակիցը չի գա, և կստացվի ամենա անգամվա պես», շատ կարևոր հեռատեսություն, որը նկարագրում է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած և դրանից հետո տեղի ունեցած վթարների մեր անհաջող կոչը մեր դաշնակցին։ Բաղրամյան փողոցը և ոչ միայն այդ փողոցը կտրուկ փոխվեցին Վանո Սերադեղյանի` ներքին գործերի նախարար դառնալուց հետո։ Պարզապես մաքրվեցին այդ վայրերը։ Շատ հետաքրքիր բան նշվեց հոլովակի մեջ` Վանո Սերադեղյանի մասին վատ լուրեր տարածողները եղել են մարդիկ, ովքեր պարզապես չէին սիրում նրան։ Այսօր ՎանոՍերադեղյանի բացակայությունը շատ է զգացվում, քանի որ նրա հմուտ հայացքն ու սերը իր երկրի և ավելի ապահով ապագայի նկատմամբ երբեք ոչ ոք չի կարող փոխարինել: 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started