Գորտ

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:

Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:


Դե, ես կարծում եմ, որ գորտերը մի խումբ նարցիսիստներ էին, ովքեր հրաժարվեցին ընդունել այն փաստը, որ նրանք ոչ այլ ինչ էին, քան սննդի շղթաի մեջ հերթական զոհ։ Մեր աշխարհում բոլորը դեր են խաղում սննդի շղթայում, և դրանից խուսափելը շատ դժվար է, և դա ոչ մեկին մյուսից լավ չի դարձնում: Մենք ոչինչ ենք Գալակտիկայի երեսին: Օձը կարող էր մեծ դեր խաղալ այն բանի համար, որ գորտերն այնքան էլ մեծ կենդանիներ չեն, որքան ներկայացնում են իրենց, և, այնուամենայնիվ, գորտերը հաջողությամբ պահպանում էին «աշխարհի տերերի» իրենց ինքնահռչակ կարգավիճակը:

Օվալաձև դիմանկարը

Ես սիրում եմ օվալաձև դիմանկարը, քանի որ այն օգնում է ավելի լավ հասկանալ արվեստի հումանիտար ըմբռնումը: Ի՞նչ է արվեստը: Տղամարդու համար արվեստն այն նկարներն էին, որոնք կախված էին պատերին, բայց ես չեմ գտնում, որ նրա պատկերացումները արվեստի մասին նույնն են, ինչ իմը: Արվեստի իմ ըմբռնումը հիմնականում ամեն ինչ է այդ դեպքում նաև մարդկանց մեջ, և մարդուն որպես արվեստ տեսնելու անկարողության պատճառով էր, որ կինը մահացավ՝ փորձելով դառնալ նկար: Ես նաև սիրում եմ այն ​​հատվածը, որտեղ նա մահանում է հենց իր ամուսնու համար, որպեսզի վերջապես կարողանա սիրել նրան նույնիսկ որպես նկար: Նրա արվեստի ընկալումը սահմանափակված էր նկարների մեջ, և այդ պատճառով էլ նա չկարողոցավ աղջկան սիրել, քանի որ չէր համարում նրան արվեստի գործ։

Եղիշե Չարենց


externalfile:arc-content/content%253A%252F%252Fcom.coffeebeanventures.easyvoicerecorder.provider.ExternalFileProvider%252Fstorage%252Femulated%252F0%252FEasyVoiceRecorder%252FMy%252520recording%2525209.wav

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին։

Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր—
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։—

— Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։

— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի…

Մարոի և Կարոի պատմությունը

Այս պատմությունը շատ դաժան և տխուր է, այն առումով, որ մշակութային նոռմանորին ծանոթանալով, իմ մոտ առաջացավ զզվանք, թէ մեր մշակույթի, թէ հայության հանդեպ։ Են որ խոսում են, որ հայերի եղել են շատ քաղաքակիրթ և խելացի ժողովուրդ, հա շատ խելացի, պեդոֆիլությունը նորմալ բան սարքել շատ խելացի է։ Մենք միշտ փորձել ենք էս ժողովրդին հույս ու հավատք տանք, որ բա գիտեք մենք երեք հազարվա տարվա ժողովուրդ ենք, մենք առաջին ենք քրիստոնեությունը ընդհունել։ Հա լավ էք արել բան չեմ ասում, բայց մեր ժողովրդին նայելիս տեսնում հոգնած, հունից հելած, դավաճանների հավաքածու, դե բոլորի մասին չի խոսքը, բայց եթե մենք ունենք ժողովուրդ, որը պատրաստ է Զանգեզուրը հանձնել և ընտրել այնպիսի մի մարդու, ով առանց երկար մտածելու կհանզնի, դա արդեն ցույց է տալիս մեր ժողովրդի սպառումը։ Պատմության ընդացքում էլ ունեցել ենք հազարավոր դավաճաներ, և մենք դեռ կեսի մասին էլ չգիտենք։ Ուզում եմ ասել, որ Մարոն, լինելով իննը տարեկան երեխա, հազնում էին ինչոր չոբանին, և Զանգեղուրը լինելով մեր երկրի ամենա կարևոր ռազմավարական և ստրատեգիական վայր, պատրաստ կլինեն, հանզնել օտարին, և մարդիկ կարդալով այս ամենը ավելի շատ ուշադրություն կդարձնեն իմ թերի քերականությունին, քանց թե գրածիս։

Անուշ պոեմի վերլուծություն

Անուշ պոեմ շատ տխուր և շատ հայկական պատմություն է, այն առումով, որ ընդերձելիս լիքը մշակութային բաներ կարող ենք նկատել, դա լիներ հարսինիքի կռվի ծես, կամ ուսով ընկնելով ամոթությունը։ Ինձ շատ դուր եկավ այս պոեմը, որովհետև այստեղ մենք կարող ենք տեսնել թե ինչպես մշակութային ճնշումը կարող է շատ վատ ազդեծություն թողնել մարդկանց կյանքերի մեջ։ Ես կարծում եմ, որ Անուշի դժբախտությունը կարող ենք նաև կապել այն դժվար ժամանակների հետ, որոնք ստեղծում են ուժեղ մարդկանց։ Անուշի եղբայրը ուժեղ մարդ էր, Սարոն ուժեղ էր, ուղակի մի քիչ խելքը թռցրած, Անուշի մամաի մասինել էլ չեմ խոսում։ Իրանք ապրում էին դժվար ժամանակներում։ Բայց ինչու դժվար։ Որովհետև նրանք ապրում էին իրենց ստեղծաց սահմանափակումների և կաննոների տակ, իսկ դա այդքան էլ լավ բան չէ, այն առումով, որ այդ կանոների միջոցով մարդիկ, սահմանափակում են իրենց և ստեղծում են այսպիսի դժբաղտություններ։

Դորիան Գրեյի դիմանկարը

Այս գիրքը ունի շատ տհաճ երևույթ ձեր գլխի հետ խաղալու։ Դորիան Գրեյը ինքն իրեն անեցքի մեջ է գցում, և գնալով դառնում է շատ վատ մարդ։ Նա սպանում է իր ամենա մոտիկ ընգերոչը․ Բասիլին։ Բասիլ այն նույն մարդն էր ով նկարել էր Դորիանի նկարը, և գնալով ամեն վատ բան անելուց, Դորիանի նկարը ավելի տգեղանում է և ծերանում։ Ես կարդալուց ավելի շատ սկսեցի նարցիսիզմից զզվել։ Այս պատմությունը շատ նման է Կաֆկայի «Օվալ Նկար» պատմությանը և ինձ շատ էր դուր եկել Դորիանի ընկերը, ով նկարել էր իրեն։ Դորիան Գրեյը շատ զզվելի, նարցիս, հարուստ մարդ, ինչպես որ ես։

Խուլիո Կորտասար։ Զավթված տունը։

Այս պատմությունը եղբոր և քրոջ մասին է, ովքեր միասին ապրում են հսկայական տանը։ Նրանք ապրում են հարմարավետության մեջ, որը կամաց-կամաց վերածվում է խոշտանգումների, երբ նրանք սկսում են լսել ձայներ, որոնք որսում են իրենց տունը: Նրանց տունը որսալուց հետո նրանք հեռանում են: Ես իսկապես կարծում եմ, որ դա իրենց ձայներն էին, որոնք ասում էին, որ պետք է փախչել ավանդապաշտությունից, որը փոխանցվում է սերնդեսերունդ, լքել տունը և փնտրել նոր կյանք:

Design a site like this with WordPress.com
Get started