Թերթիկ 1

1. Հայկական լեռնաշխարհը

Հայրենիքն այն տարածքն է, որտեղ հայը դարեր շարունակ ապրում և կերտում է իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։ Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Դրա համար էլ Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի բնօրրանը ՝ հայրենիքը։ Հայաստանի լեռնոտ տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է, և այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի, թուրքերն ու ադրբեջանցիները՝ Էրմենիստան, արաբներն ու իրանցիները՝ Էրմանիստան։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսին, Հյուսիս — արևմուտքում ՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է , արևելքում ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը , արևմուտքում ՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով, որի բարձրությունը 5165 մետր է։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսը ունի 3925 մետր բարձրություն։ Արարատից դեպի արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան։ ՀՀ տարածքի ամենաբարձր լեռն Արագածն է։ Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեծ և փոքր գետեր։ Դրանք են տարածաշրջանում հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Արաքսը (հնում ՝ Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը։ Արածանիի ջրերում 301 թ. Տրդատ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։ Գետերից են Քասախը, Հրազդանը, Աղստևը, Որոտանը, Արաքսը, Ազատը, Գետառը, Մարմարիկը, Ձորագետը, Գավառագետը, Փամբակը, Դեբեդը, Ախուրյանը, Արփան, Եղեգիսը, Ողջին, Մասրիկը, Վարդենիսը, Արգիճին, Ձկնագետը և այլն։

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան (կան նաև Պարզ, Չըլդըրն ու Հազարը՝ Թուրքիայում, Քարտսաքին՝ Թուրքիայի ու Վրաստանի սահմանին, Սև լիճը՝ ՀՀ ու ԱՀ սահմանին, Արփին՝ Շիրակում, ինչպես նաև շատ արհեստական լճեր, որոնցից ամենահայտնին է Երևանյանը)։ Սևանը ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Վանա լիճը (հնում ՝ Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս. Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

* Երևանով են հոսում Գետառ և Հրազդան գետերը։ Սևան են թափվում քսանութ գետ և գետակ, որոնցից ամենահայտնին են Վարդենիսը, Մարտունին, Արգիճին, Աստղաձորը, Գավառագետը և Ձկնագետը։ Միակ սկիզբ առնող գետը Հրազդանն է, որն հոսում է Սևան, Հրազդան և Երևան քաղաքներով։ Ջրամբարներից են Սպանդարյանի, Կեչուտի, Տոլորսի, Ապարանի, Հերհերի, Ախուրյանի, Շամբի, Արծվանիկի, Ազատի, Մարմարիկի, Արփի լճի, Մանթաշի, Անգեղակոթի և այլ ջրամբարներ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր

լեռներից են Նեմրութը՝ Թուրքիայում, 2134 մետր բարձրությամբ, Կապուտջուղը՝ 3905 մ, Աժդահակը՝ 3597 մ, Սիփանը՝ Վանա լճի արևմտյան ափին՝ 4058 մ, Արագածը՝ 4090 մ, Սավալանը՝ Ղարադաղի լեռներում՝ Իրանում՝ 4811 մ։

Հայաստանի քաղաքներն են՝ Երևանը, Գյումրին, Արարատը, Աշտարակը, Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Գորիսը, Կապանը, Եղեգնաձորը, Վայքը, Ապարանը, Հրազդանը, Չարենցավանը, Ախթալան, Իջևանը, Դիլիջանը, Բերդը, Գավառը, Վարդենիսը, Արմավիրը, Արթիկը, Սպիտակը, Թումանյանը, Ջերմուկը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Սևանը, Թալինը, Արտաշատը, Մասիսը, Ստեփանավանը և այլն։

2. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էր ծագել հասարակության ավատատիրական անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը, որը կոչվում էր հայրենական կամ հայրենիք։ Պետական պաշտոնյաներին, զինվորականներին ծառայության համար թագավորի կողմից շնորհած հողերը կոչվում էին պարգևականք։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4-րդ դարից հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն, այսպես առաջացավ հողատիրության նոր՝ վանքապատկան ձևը։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր ոստան հայոց, ուր ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները։

Հասարակության դասերը, աստիճանագրություն – Հասարակությունը բաժանված էր երկու մասի՝ ազատների և անազատների։ Ազատների դասին էին պատկանում նախարարները, հոգևորականությունը, մանր ազնվականությունը։ Նրանք ունեին հեծելազորում ծառայելու իրավունք։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները։ Նրանցից էր կազմվում հայոց բանակի հետևակը։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Հաջորդ աստիճանին խոշոր նախարարներն էին բդեշխները, ապա գործակալ նախարարները։ Աստիճանակարգության ստորին աստիճանին սեպուհներն էին։

Տրդատ Գ Մեծ, Գրիգոր Լուսավորիչ – Առաջին դարում առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից հիմնադրվել էր հայոց եկեղեցին։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Նրա կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կույսերի վկայարաններ։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատը Մասիսի գագաթից իր թիկունքին դրած ութ մեծ քար է տեղափոխում և տեղադրում Հռիփսիմյան կույսերի վկայարանների հիմքում։ Սուրբ Գրիգորը մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա-քաղաքը որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Վերադառնալով Հայաստան՝ Բագավանի Նպատ լեռան ստորոտում Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին, հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Սուրբ Գրիգորին, որն էլ Արածանիի ջրերում մկրտում է նրանց։ Այսպես՝ 301 թ. աշխարհում առաջինը

Հայաստանում քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։ 303 թ. կառուցվում է Սուրբ Էջմիածին Մայր- տաճարը։ Քրիստոնեության ընդունումը ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ ՝ դառնալով ազգային միասնականության հոգևոր գրավական։ Հայոց եկեղեցին պահպանեց հնող եկող շատ տոներ ու ծեսեր, որոնք դարձան ազգային-եկեղեցական տոներ՝ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ և այլն։ Հայ եկեղեցու հովանու ներքո զարգացան հայ գիտությունն ու մշակույթը։

3. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

Էջմիածնի 1677թ․ ժողովը։ Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Իսրայել Օրու գործունեությունը։ Հակոբ Ջուղայեցին 1680թ․ մահանում է, և պատվիրակությունը Կ․ Պոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, որտեղ մնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։ Այնուհետև գնում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, ծառայության անցնում կայսր ընտիրիշխան Հովհան Վիլհելմի մոտ։ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է Հայաստան։ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ․ հրավիրվում է հայ մելիքների գաղտնի խորհրդակցություն։ Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում են զորք ուղարկել Հայաստան և որ պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում 36 կետից բաղկացած ծրագիր։ Վիլհելմն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Եվրոպայում իրական օժանդակություն չստանալով՝ Օրին մեկնում է Ռուսաստան և 1701թ․ Պետրոս Ա ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր։ Ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ 1709թ․ Օրին լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում։ Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․ օգոստոսին Աստրախանում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում և Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Օրին դրոշի նշանակությունը և անհրաժեշտությունը դիտում էր զինվորի, հրազենի և ռազմատեխնիկական այլ միջոցների հետ հավասարարժեք հարաբերության մեջ։ Ըստ նրա, հայ ազատագրական պայքարի դրոշը պետք է ներկայացներ պաստառ, որի մի երեսին պատկերված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսում՝ Գրիգոր Լուսավորիչը։ Ինչպես նշում է Օրին, այն պետք է խորհրդանշեր հայերի՝ հանուն հավատի պայքարը Գրիգոր Լուսավորչի հովանավորությամբ։ Հայտնի է, սակայն, որ Իսրայել

Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։

Պարսկաստանը թուլացել էր, թուրքերը դրանից օգտվում էին ու արշավանքներ էին կազմակերպում։ Հայաստանը հայտնվել էր մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Պարսկաստանի խաչմերուկում։ Օսմանյան կայսրությունը հզորագույն ժամանակաշրջանն էր ապրում ու հարձակումներ կատարում Եվրոպա, նույնիսկ արշավանքներ էին կազմակերպվել Ավստրիա, սակայն ավստրո-լեհական զորքերի պաշտպանության շնորհիվ, թուրքերը ջախջախվել էին ու այդ քայլի պատճառով, նրանք այլևս չէին ցանկանում տարածվել Եվրոպայում։

* Գրիգոր Զոհրապը թուրք իրավաբան-գրող էր, ով շատ մոտ կապեր ուներ հայերի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթ Փաշայի հետ։ Նույնիսկ կան փաստարկներ, որ նրանք ամեն օր նարդի էին խաղում։


Թերթիկ 2

1. Պետական կառավարման համակարգը հայ Արշակունիների թագավորության շրջանում

Պետական կարգը միապետական էր։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման գործում կարևոր նշանակություն ունեին արքունի գործակալությունները, որոնց ղեկավար գործակալների միջոցով թագավորը կառավարում էր երկիրը։ Թագավորն ուներ անսահմանափակ իշխանություն։ Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը։ Այս պաշտոնը վարում էին Գնունիները և Ամատունիները։ Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։ Այս պաշտոնը զբաղեցնում էին Մամիկոնյանները։ Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը, այն ղեկավարում էին Մարդպետունիները։ Մարդպետը թագավորի մշտական խորհրդատուն էր և արքունիքում ուներ մեծ հեղինակություն։ Նա կրում էր նաև «Հայր» մականունը։ Թագադիր ասպետի պարտականություն թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը։ Այդ գործակալությունը տնօրինում էին Բագրատունիները:

Մեծ դատավորի պաշտոնը պատկանում էր կաթողիկոսին։ Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր։ Պետական գրասենյակն ու արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը՝ թագավորի անձնական քարտուղարը։ Սենեկապետը հսկում էր գրագրությունը։ Նա միաժամանակ թագավորի անձնական քարտուղարն էր. պետական արխիվի պահպանությունը նրա վրա էր դրված։ Մաղխազությունն արքունական պահակազորի պարտականությունը կատարող գործակալություն էր։ Մաղխազը թագավորի թիկնապահ զորքի հրամանատարն էր։ Նրա պարտականության մեջ էր մտնում նաև արքունիքի պաշտպանությունը։ Մաղխազությունը Խոռխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր։

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահնամակում և Զորանամակում։ Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում։ Հայոց կանոնավոր թվակազմը 100-120 հազար էր։ Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին։ Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանի այրուձի կոչվող հեծյալ ջոկատները։

2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

1722թ. Իրանի հպատակ աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի Պետրոս Ա ցարը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ (կասպիական արշավանք)։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12-հազարանոց զորք, որից 10-հազարը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ

մեկնեց Գանձակի մոտ՝ Չոլակ վայրը՝ սպասելով ռուսական զորքի գալուն։ Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս Ա անակնկալ վերադարձավ Աստրախան։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ Արցախի պաշտպանությանը, օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերին։ Կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ Գյուլիստանում, Շոշում (Շուշի), Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլուխում և այլուք։ Պարսկաստանի թուլացումից օգտվելով թուրքական զորքերը 1723 թ. հարձակվեցին Թիֆլիսի վրա և շարժվեցին Գանձակ։ 1724թ. հունիսի 24-ին Կ․ Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով Այսրկովկասյան և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ 1724 թ. հունիսի 7-ից սեպտեմբերի 26-ը տեղի ունեցավ Երևանի հերոսական պաշտպանությունը՝ թուրքական զորքերից։ Երևանն անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20.000 մարդ։

Գանձակի մահմեդականները Արցախի զինված ուժերի հետ կնքեցին պայմանագիր՝ թուրքական զորքերի դեմ։ Ռուս գործիչ Իվան Կարապետն էլ ժամանեց Հայաստան՝ Ռուսաստանից ազատագրական պայքարին օժանդակելու խոստումով։ 1725թ․ մարտին և 1726թ․ օսմանյան զինված ուժերը ներխուժեցին Վարանդա գավառ, ապա մի քանի անգամ փորձեցին գրավել Շուշին։ Նրանք ոչ միայն հաջողության չհասան, այլ նաև տվեցին 800 զոհ՝ ութօրյա մարտերում և նահանջեցին Գանձակ։ Սակայն 1728թ․ անակնկալ մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։

3. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Հայաստանն ու Թուրքիան այս տարվա սկզբին ուղիղ բանակցություններ սկսեցին, որոնց նպատակը՝ հարաբերությունների կարգավորումը, և որպես հետևանք ավելի քան երեսուն տարի փակ սահմանի բացումն է։ Անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր արվել են, բոլորն էլ՝ ապարդյուն։ Հիմա համաձայնության արդեն չորրորդ փորձն է։ Արդյո՞ք այն այլ արդյունք կունենա, թե կարժանանա նախորդների ճակատագրին՝ հայտնի չէ, մինչ այդ ուշագրավ է, որ նախորդ դարասկզբին Հայաստանն ու Թուրքիան ցեղասպանությունից մի քանի տարի անց պատերազմների ու ճգնաժամերի պայմաններում են բանակցել և պայմանագրեր կնքել։ Ավելին, Հայաստանի ու Թուրքիայի միջև առաջին միջպետական պայմանագիրը, նաև Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դիվանագիտական փաստաթուղթն է։

Բաթումի պայմանագիրը: 1918 թ. ապրիլի 15 (28)-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Անդրկովկասի անկախությունը և համաձայնվեց Բաթումում շարունակել Տրապիզոնում ընդհատված հաշտության բանակցությունները: Մինչև Բաթումի բանակցությունների սկսվելը թուրքերն արդեն գրավել էին Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ իրենց հանձնվելիք տարածքները:

Թուրքիայի պարտադրանքով իր անկախությունը հռչակած ԱԴԴՀ կառավարությունը թուրքերի մուտքը դեպի Անդրկովկասի խորքերը կանխելու նպատակով մայիսի 11-ին Բաթումում բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Շ. Հալիլ բեյը, իսկ անդրկովկասյանը՝ կառավարության նախագահ և արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին: Պատվիրակության կազմում էին հայ պատվիրակներ՝ խնամատարության նախարար Հ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: Կային նաև խորհրդականներ, զինվորական փորձագետներ, քարտուղարներ, ընդամենը՝ 45 մարդ: Թուրքական կողմից Բաթումում էր գտնվում Կովկասյան ճակատում թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան: Այդտեղ ժամանեց նաև ծովային նախարար Ջեմալ փաշան: Բաթումում էր նաև գերմանական պատվիրակությունը՝ լիազոր ներկայացուցիչ գեներալ Օ. ֆոն Լոսովը, պատվիրակներ կոմս Վ. ֆոն Շուլենբուրգր և ուրիշներ՝ դիտորդի կարգավիճակով: Ի դեպ, իբրև շահագրգիռ կողմ Գերմանիայի միջնորդությամբ Բաթումի բանակցություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, թեև վերջինս չէր ճանաչում Անդրկովկասի կառավարությանը: Մայիսի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Գ. Չիչերինը հայտարարություն արեց այդ մասին և հասկացնել տվեց, որ եթե ռուսական կողմը չմասնակցի բանակցություններին, ապա պայմանագիր կնքվելու դեպքում այն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից: Սակայն Գ. Չիչերինի նոտան՝ Բաթումի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, մնաց անպատասխան: Հունիսի 4-ին՝ ժամը 12-ին՝ Խալիլ բեյի և Ա. Խատիսյանի եզրափակիչ ելույթներից հետո, պատվիրակությունների բոլոր անդամների ներկայությամբ ստորագրվեց խաղաղության և բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսրության կառավարության և իրեն անկախ հայտարարած Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագրի ստորագրումով օսմանյան կառավարությունը, փաստորեն, ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բացի պայմանագրից ստորագրվեց նաև նրան կից երեք փաստաթուղթ. 1) տարանցման մասին, 2) սահմանակից շրջանների միջև առևտրի մասին և 3) կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին, և մեկ լրացուցիչ համաձայնագիր (6 հոդվածով) հայկական զորքի զորացրման, գերիների փոխանակման ու երկաթուղու շահագործման կարգի մասին:


Թերթիկ 3

1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների՝ Մարաստանի և Բաբելոնիայի՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Երվանդ Ա Սակավակյաց – Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

Տիգրան Ա Երվանդյան – Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը

պահպանելով ներքին անկախությունը՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

2. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թ. Տարոն Գավառի Հացեկաց գյուղում։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388թթ․) թագավորի արքունիքում, եղել է զինվորական սպա՝ պալատական գրագիր։ Նա, տեսնելով Հայաստանի դրությունը, հասկացավ, որ հայ գրերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին Մեսրոպ Մաշտոցը հայտնում է կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը։ Այդ գործին աջակցում է նաև հայոց արքա Վռամշապուհը։ Նրա կարգադրությամբ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ամիդ, Եդեսիա ու Սամոսատ քաղաքներ։ Երկար մաքառումներից հետո նրան հաջողվում է Եդեսիայում ավարտին հասցնել իր գործը և 405 թ. ստեղծել հայոց այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Երկրորդ խոսքը Մեծն Սրբի «Ծանի՛ր ըստ քեզ»-ն էր։ Հայերեն թարգմանված Աստվածաշունչը ճանաչվում է՝ որպես «թարգմանությունների թագուհի»։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը հայոց լեզվի համար կատարյալ այբուբենի ստեղծումն էր։ Հայ մշակույթի պահպանման և հետագա զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ հայերեն նշանագրերի գյուտը։ Կատարվեցին համաշխարհային գործերի և երկերի թարգմանություններ։ Ստեղծվեցին հայ մատենագրության և գիտության բարձրարժեք երկեր։ Գրերի գյուտը հոգևոր իմաստով վերամիավորեց ողջ Հայաստանը և ունեցավ ազգապահպան նշանակություն։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով կատարվեցին նաև կրթական հսկայական աշխատանքնե՝ մայրենի լեզվով դպրոցներ հիմնելու համար, քանի որ շատ կարևոր էր, որ յուրաքանչյուր հայ լինի կրթված և ճանաչի սեփական լեզվի գիրը։

Պատմագրություն – Գրերի գյուտի շնորհիվ հին հայերենը՝ գրաբարը խոսակցական լեզվից գրավոր դառնալով, այնքան ճկուն էր, գեղեցիկ և կատարյալ, որ իր ճկունության ու գեղեկցության շնորհիվ 5-րդ դարի հայ գրական ժառանգությունն անվանվեց ոսկեդարյան։ Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ընդգրկում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև 440 թ․։ Այն բաղկացած է երեք գրքից։ Պատմահայրը գրել է նաև «Աշխարհացույց» երկը, որը 7-րդ դարում շարունակել է Անանիա Շիրակացին։ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը նվիրված է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» ներկայացնում է Հայաստանում քրիստոնեություն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու պատմությունը։ Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմությունը» ընդգրկում է հայոց պատմությունը չորրորդ դարի սկզբից մինչև Հայաստանի առաջին բաժանմանը (387 թ)։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը կայացված է Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի

մասին» և Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» երկերում։ Մասնավորապես, Եղիշեն ներկայացրել է Վարդանանց պատերազմը՝ ականատեսի, այսինքն՝ իր իսկ աչքերով։ Դրա արդյունքում նա արտահայտել է հետևյալ մտքերը ։

· Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։

· Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն։

· Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը։

Փիլիսոփայություն – Գրերի գյուտը նպաստեց նաև փիլիսոփայության զարգացմանը։ Ի հայտ եկան մի շարք ականավոր դեմքեր՝ Պարույր Հայկազունը (4-րդ դար), Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը (5-րդ դար)։ Հայ մեծ գիտնական, մաթեմատիկոս, տիեզերագետ, աշխարհագրագետ Անանիա Շիրակացին հիմնավորել է երկրի և տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը։ Նրա կազմած «Թվաբանությունը» աշխարհի հնագույն դասագրքերից է, իսկ «Աշխարհացույցում» նկարագրված են Մեծ Հայքի 15 նահանգները։ Հայերը հայկական շրջանի Բուն հայոց թվականի (Ք․ա․ 2492թ․) կողքին սահմանել են Հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11 -ը։

3. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:

Անդրկովկասի երեք երեք երկրների միջև տարածքային հիմնախնդիրները լուծելու համար գործում էր հանձնաժողով ՝ Սերգեյ Կիրովի նախագահությամբ: Թիֆլիսում կայացած հանձնաժողովում, Հայաստանի ներկայացուցիչ ՝ Ալեքսանդր Բեկզադյանը, առաջարկեց զիջումների գնալ: Հայաստանին միացնել ԼՂՀ-ն, բայց ցավոք Վրաստանը և Ադրբեջանը համաձայն չէին:

Հայկական տարածքների հարցը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում:

Թուրքիան առիթից օգտվում էր Հայկական հարցի շուրջ օգնություն կորզել, ոչ միայն Անտանտի երկրներից այլև Ռուսաստանից: Ամեն ինչ անում էր որպեսզի խնդիրը լուծվեր իր օգտին, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը: Ռուսաստանը նվիրաբերեց հայկականը հողերը Թուրքիային: Ասելով ՝, որ ստիպված է զոհաբերել հայ աշխատավորների շահերը (Վ. Լենին): 1921թ. ին Մոսկվայում կայացան Ռուս-Թուրքական բանակցությունները, որոնք վերջացան եղբայրության պայմանագրի ստորագրությամբ: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելուց: Հայերը նախատեսել էին վերադարձնել Կարսի, Ալեքսանդրապոլի և Սուրմալույի գավառը: Թուրքերը միայն զիջեցին Բաթումը, այն էլ Վրաստանին: Այսպիսով Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը թուրքաբնակ էր: Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազ. քառ. կմ.: Կարսում կայացող բանակցություններում Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Ասքանազ Մռավյանը: Բնականաբար հայերի պահանջները չէին ընդունվի և պարտադրվեց հայերին ճանաչել իրենց հողերի կորուստը:

Լոռի և Ջավախք

Ապստամբությունը ղեկավարելու համար Ղարաքիլիսայում ստեղծվեց շտաբ ՝ Հովսեփ Լազարյանի գլխավորությամբ: 1921-ին սկսվեց և տևեց 3 օր և Լոռին ազատագրված էր: Այդ ժամանակ Վրաստանը խորհրդայնացվեց և Ռուսաստանը հետ քաշվեց Անդրկովկասից: Հայ-վրացական խնդիրներն էր Ջավախքը (Ախալքալաքը): Հայաստանը պահանջեց հետ վերադարձնել Ջավախքը, բայց Վրաստանը մերժեց, պատճառաբանելով ՝, որ Հայաստանին զիջվեց Լոռին, իսկ Ջավախքը պետ է լինի Վրաստանի կազմում: Այդ ոգով էլ որոշվեց որոշում 1921թվականին:

Նախիջևանի հիմնախնդիրը

Հայաստանի խորհրդայնացման օրն, իսկ Ադրբեջանը որոշեց, որ Նախիջևանը և ԼՂՀ-ն Հայստանից անբաժանելի մասեր են: Սակայն ըստ Մոսկվայի պայմանագրի ՆԱխիջևանը պետք է լիներ Ադրբեջանի խնամակալության տակ, բայց իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները: Իսկ այժմ Նախիջևանը բացարձակ հայաթափված է:

Կարսի պայմանագիր

Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին՝ մի կողմից՝ Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ:

Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը՝ որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց՝ Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից՝ առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն: Վերջին՝ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է վավերացման, և վավերագրերը

կփոխանակվեն Երևանում՝ 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու և այլ հարցեր: Կարսի պայմանագրով վերահաստատվեցին 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Պայմանագիրն ստորագրել են անդրկովկասյան 3 հանրապետությունների պատվիրակության անդամները և ՌԽՖՍՀ ներկայացուցիչը:

Մոսկվայի պայմանագիր

1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի ու Քեմալական Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության ու եղբայրության պայմանագիր։ Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։ Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։

Թերթիկ 4

1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ. տեղի ունեցավ ճակատամարտ Հռոմի և Սելևկյանների միջև, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից, Ք․ա․ 189թ. Արտաշեսը՝ Մեծ Հայքում, Զարեհը՝ Ծոփքում իրենց թագավորներ հռչակեցին։ Մեծ Հայքի թագավորությունը իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Անկախացան նաև Փոքր Հայքն ու Կոմմագենեն։ Այսպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքն ու Կոմմագենեն։ Սակայն Հայաստանը աստիճանաբար թուլացավ։ Հարևան պետությունները, օգտվելով Հայաստանի թուլացումից, նվաճել էին մի շարք հայկական տարածքներ։ Արտաշես 1-ինը (Ք․ա․ 189-160թթ.) Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց ու Մեծ Հայքին վերամիավորեց հայկական տարածքների զգալի մասը։ Հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։ Զարեհի մահվանից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն նրա մոտ չհաջողվեց: Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան 2-րդ Մեծը։

Վարչական և ռազմական բարեփոխումներ՝ Արտաշես 1-ը բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի։ Վարչական բարեփոխմամբ երկիրը տարածքը բաժանվեց 120 գավառների։ Կարգավորվեց նաև երկրի կառավարման համակարգը և պետության կարևոր պաշտոններ ստեղծվեցին, որոնցում նշանակեց իր մերձավորներին։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայի որդի Վրույրը, ում պատմահայրը հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։

Հողային ռեֆորմը՝ Երկրում սրվել էին հողային հարաբերությունները։ Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին ի վիճակի չէր լինելու հարկեր վճարելու։ Դրա համար նա սահմանաբաժան քարեր տեղադրեց մասնավոր հողերի համայնական և մասնավոր հողերի միջև, որոնց վրա կային արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Նրա օրոք «անմշակ հող չէր մնացել»։

Մյուս բարեփոխումները՝ Արտաշեսը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը։ Արտաշատում նա կառուցեց Անահիտ տաճարը, որտեղ դրվեցին արքայի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտել տվեց օրացույցն, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն։

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը՝ Արտաշատը հիմնադրվել է Ք․ա․ 185 թ, որի տեղի ընտրության և քաղաքի հատակագիծը կազմելու գործում կարևոր դեր է ունեցել Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը, որը հալածվելով Հռոմից, ապաստան է գտել Հայաստանում։ Արտաշատը հիշատակվում է նաև որպես «Հայկական Կարթագեն»։ Արտաշեսին մեծարել են

Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ պատվանուններով։ Նրան են նվիրված շատ պատումներ ՝ «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ»։

«Երվանդ և Արտաշես»

Երվանդը թագավոր դառնալուց հետո, կասկածելով Սանատրուկի զավակներին, որ կարող են իր դեմ դավադրություն սարքել, բոլորին կոտորում է։ Սանատրուկից մնում է մի փոքրիկ տղա՝ Արտաշես անունով, որին իր ստնտուն առնում և փախցնում է Հեր գավառի կողմերը, Մաղխազանի հովիվների մոտ։ Այստեղից նա լուր է ուղարկում Արտաշեսի դայակին՝ Սմբատ Բագրատունուն, Բյուրատ Բագրատունու որդուն, որ բնակվում էր Սպեր գավառի Սմբատավան գյուղում։

Սմբատը, երբ իմանում է Սանատրուկի մահվան և նրա զավակների կոտորածի գույժը, վերցնում է իր երկու դստրերին՝ Սմբատանույշին և Սմբատուհուն, տանում տեղավորում է Բայբերդի ամրոցում, քաջարի մարդկանց ամրոցին պահապան դնում, իսկ ինքը իր մի կնոջ և փոքրաթիվ մարդկանց խմբով գնում է մանուկ Արտաշեսին որոնելու։ Արտաշեսի փախուստը շատ է անհանգստացնում Երվանդին. նրան շարունակ տանջում է այն միտքը, որ Պարսկաստանում Սմբատի կողմից իր թագավորության դեմ չարիք է նյութվում։

«Արտաշես և Սաթենիկ»

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը. Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին. Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

«Արտաշես և Արտավազդ»

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց. – Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանու՜մ։ Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ: Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց: – Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես: Երբ դու ձի հեծնես, որսի գնաս, Ազատն ի վեր, ի Մասիս, Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝ Ազատն ի վեր, ի Մասիս, Այնտեղ մնաս և լույս չտեսնես։ Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր

եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում: Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

2. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը

Պարսից գերիշխանության սաստկացումը՝ Պարսից արքա Հազկերտի հրամանով 447 թ. Արևելյան Հայաստան է գալիս պարսից պաշտոնյա Դենշապուհը։ Նա անցկացնում է հողերի և բնակչության հաշվառում աշխարհագիր։ Վահան Ամատունուն հեռացնում են հազարապետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակում մի պարսիկ պաշտոնյայի, իսկ երկրի դատավարությունը հանձնվում է մի մոգպետի։ Դենշապուհը բարձրացնում է հարկերը, հարկատու է դարձնում նաև հոգևորականությունը։ Շուտով Հազկերտը հատուկ հրովարտակով հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունից։

Արտաշատի ժողովը՝ Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը 449 թ. Արտաշատում եկեղեցական ժողով է գումարում, որտեղ մերժվում է պարսիկների պահանջը։ Իմանալով այդ մասին՝ Հազկերտը Տիզբոն է կանչում մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին և այլ անվանի նախարարների։ Հազկերտը նրանց պարտադրում է դավանափոխ լինել։ Նախարարները որոշում են առերես ընդունել Հազկերտի պահանջը։ Պարսից արքան մոգերի և զորքի հետ նրանց ուղարկում է Հայաստան, բայց պատանդ է պահում Վասակ Սյունու երկու որդիներին։ Հայ նախարարները հասնում են Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքը, որտեղ Ղևոնդ երեցի գլխավորությամբ հայերը ապստամբում են և քշում պարսիկ մոգերին։

Ապստամբության ծավալումը՝ Ապստամբության գլուխ է անցնում Վարդան Մամիկոնյանը։ Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել: Հայոց զորքը բաժանվում է երեք զորագնդի։ Առաջինը Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ պաշտպանելու էր Հայաստանի հարավը։ Երկրորդ գունդը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ գնալու էր Աղվանքին օգնության։ Երրորդ գունդը Վասակ Սյունու գլխավորությամբ մնալու էր երկրում։ 450 թ. Խաղխաղ քաղաքի մոտ Վարդան Մամիկոնյանի զորագունդը ճակատամարտում հաղթում է պարսիկներին և ազատագրում է Աղվանքը՝ անցնելով Կուր գետը։ Հայաստանից անսպասելի լուր է ստացվում, որ Վասակ Սյունին հրաժարվել է ապստամբությունից և հաշտվել պարսիկների հետ։ Սպարապետ Վարդանն արագ վերադառնում է Հայաստան։

Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը՝ Վարդան Մամիկոնյանի 66-հազարանոց հայոց զորքը շարժվում է Արտագ գավառ և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին։ 451թ . մայիսի 26- ի լուսաբացին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը։ Հայերը կռվում էին հերոսաբար, սակայն ուժերն անհավասար էին։

Պարսկական զորքը գրեթե 3 անգամ գերազանցում էր հայկականին։ Վարդանը հայտնվում է շրջափակման մեջ և արիաբար զոհվում, նահատակվում են նաև ութ նախարարներ։ Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից՝ 3544։ Հայ եկեղեցին Ավարայրի ճակատամարտում զոհվածներին դասել է սուրբ նահատակների շարքին և նշում է նրանց հիշատակի օրը Սուրբ Վարդանանք տոն անունով։ Եղիշեն Վարդանանց սխրանքը բնութագրել է հետևյալ խոսքերով՝ «Մահ ոչ իմացեալ մահ, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Ավարայրի հերոսամարտը ոգեշնչման և հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու ոգեղեն գաղափարի աղբյուր դարձավ հետագա հայրենասեր սերունդների համար։

3. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռազմական գործողությունների ընթացքը

Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում:

Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը:

Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին:

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ

փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»:

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր:

Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»:

Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում: Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով` Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ:

Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային: Նա Էրզրումից Նիկոլայ I թագավորին գրում է, որ հաշտության պայմանագիրը «ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որը արժանի էր մեր կարեկցությանը և’ մշտապես կրած իր տառապանքներով, և’ ռուսական զորքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և’ այն դժբախտ ապագայով, որ նրան սպասում է»:

Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայ բնակչությունը ուրախությամբ ընդունեց գաղթելու առաջարկը: Տեղական իշխանությունները աշխատում էին արգելակել նախատեսվող գաղթը, որովհետև զրկվում էին աշխատավոր հմուտ ձեռքերից: Չնայած դրան՝ գաղթել ցանկացողների թիվը մեծ էր, և գաղթը լայն ծավալ ստացավ։


Թերթիկ 5

1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ

Տիգրան 2-րդ Մեծը ծնվել է Ք.ա. 140թ.։ Երիտասարդ հասակում պատանդ է տարվել Պարթևստան։ Պարթևստանի և Մեծ Հայքի միջև պատերազմում պարտվելով՝ Պարսկաստանն իրեն ապահովագրելու համար պահանջում է պատանդ տալ արքայազնին։ Արտավազդ 1-ինն էլ պատանդ է տալիս իր եղբորորդուն, Տիգրանի որդի՝ Տիգրանին։ Տիգրան 2-րդ Մեծը այնտեղ մնացել է մինչև 45 տարեկանը, որտեղ նա շատ պատվավոր դիրք է ունեցել։ Ք․ա․ 95 թ. Տիգրան 2-րդ Մեծը վերադարձավ հայրենիք՝ Հայաստան և թագադրվեց արքայական թագով՝ Աղձնիք նահանգում։ Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց հայոց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Տիգրանը իր գահակալման ընթացքում անհրաժեշտություն համարեց Մեծ Հայքի թագավորության լիովին միավորումը։ Իր գահակալման երկրորդ տարում՝ Ք․ա․ 94 թ. Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։

Հիմնած բնակավայրեր – Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը հայոց հողում էր, և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Ք․ա․ 95թ. այստեղ էր թագադրվել Տիգրանը։ Քաղաքը շրջապատված էր 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ և այգիներ։ Կենսական նշանակություն ուներ արքայի կառուցած Արքունի պողոտան, որը կապում էր Արտաշատը՝ Տիգրանակերտին։ Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է վեց բնակավայր: 2006 թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը ժամանակակիցների կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականին։ Կիկերոնը Հռոմի ականավոր դեմքն էր։ Նա Սենատում Տիգրան Մեծին անվանել է vehemens, ինչը նշանակում է վեհագույն, որը Հռոմում ամենաբարձր գնահատականն էր։ Տիգրան Մեծին կոչել են «իր ժամանակի հզորագույն թագավոր», «թագավորներից մեծագույնը» և «Աստված»։

2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ: Կ. Պոլսի մերձակայքում՝ Սան Ստեֆանո ավանում, հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը և Բասենը վերադարձվում էին Թուրքիային: Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Պայմամագրի 16-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: Այդ ընթացքում (մոտ 6 ամիս) ռուսական զորքերը պետք է մնային Հայաստանում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ: Մեծ տերությունները, դժգոհ լինելով Ռուսաստանի դիրքերի ուժեղացումից պահանջեցին 1878թ. հունիսին Բեռլինում գումարել

վեհաժողով ռուս-թուրքական պայմանագիրը վերանայելու նպատակով: Հայերի պահանջները ներկայացնելու համար, Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց: Հայ պատվիրակները մինչ վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ։ Բայց նրանք հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին, որի դիմաց խոստացավ պաշտպանել Թուրքիայի շահերը։ 16 րդ հոդվածի փոխարեն մտցվեց 61-րդ հոդվածը, որով թուրքական կառավարության իրականացրած բարեփոխումների հսկողությունը դրվում էր վեհաժողովին մասնակից բոլոր պետությունների վրա: «Հայաստան» բառը փոխարինվեց «հայաբնակ մարզեր» բառակապակցությամբ Հայկական հարցի միջազգայնացումը ոչինչ չտվեց հայությանը ն նպաստեց Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աճին:

3. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին, որն իր շուրջն առավ 64 պետություն, երկրագնդի բնակչության 80%-ը և տևեց ուղիղ վեց տարի՝ մինչև 1945թ. սեպտեմբերի 2-ը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան 65 միլիոն մարդ։ 1941թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան, խախտելով Մյունխենյան համաձայնագիրը, ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, և դրանով սկսվեց Հայրենիական մեծ պատերազմը, որը տևեց ուղիղ 1418 օր և ավարտվեց 1945թ. մայիսի 9-ին՝ շատ թանկ գնով ձեռք բերված հաղթանակով։

Հայկական դիվիզիաները և նրանց մարտական ուղին։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջին 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.-ից։ 1941-1942թթ. կազմավորվեց 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, սակայն Ղրիմի Կերչի թերակզղում այն լիովին ջախջախվեց և զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադրում։ Գործած սխրանքների համար վերակոչվեց 51-րդ գվարդիական դիվիզիա։ Հիրավի փառավոր էր 89-րդ Թամանյան (անունը շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտականուղին, որը, սկսելով Կովկասյան լեռներից, դարձավ միակ հայկական դիվիզիան, որը հասավ մինչև Բեռլին, որի հրամանատարն էր սիրված զորավար Նվեր Սաֆարյանը։ Նշանավոր է դիվիզիայի քաջարի ռազմիկ Հունան Ավետիսյանի սխրանքը, ով 1943 թ. սեպտեմբերին մղվող մարտի ժամանակ կրծքով փակեց թշնամու հրակնատը՝ հնարավորություն տալով զորամասին առաջ շարժվելու։ Հայ ռազմիկները մասնակցություն ունեցան գրեթե բոլոր ճակատամարտերին՝ Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Կովկասի և Լենինգրադի պաշտպանությանը, Ղրիմի և Ուկրաինայի ազատագրմանը, Դնեպրի գետանցմանը։ Աչքի էին ընկնում ոչ միայն շարքային զինվորները, այլև սպաներն ու հրամանատարները։ Նվեր Սաֆարյանը, Հովհաննես Իսակովը, Նելսոն Ստեփանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանովը, Միսակ Մանուշյանը, Հունան Ավետիսյանը և այլք դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրամյանը

ստացան կրկնակի հերոսի կոչում։ Ավելի քան 100 հրամանատարներ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին՝ փառապանծ հաղթանակին։


Թերթիկ 6

1. Տիգրան Մեծի տերությունը

Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդը ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից և Հունաստանից։ Նույն շահերն ունենալով՝ Տիգրան 2-րդն ու Միհրդատ Պոնտացին Ք․ա․ 94թ. դաշինք են կնքում, որն ամրապնդվում է Տիգրան 2-րդի և Միհրդատի դուստր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ: Դաշնագրի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ա․ 93 թ. նվաճեցին Կապադովկիան, որի տարածքն անցնում էր Պոնտոսին, իսկ շարժական գույքն ու գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը (կովեր, անասուններ, մշակաբույսեր, նյութական ու մշակութային արժեք ունեցող իրեր)։ Ք․ա․ 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա։ Ջախջախելով պարթևական զորքերին՝ հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը։ Պարթևները ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայաստանին միացվեց Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան, որով սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը, որն այդ ժամանակ չափազանց թուլացել էր։ Սելևկյան ավագանու և ժողովրդի խնդրանքով Ք․ա․ 84թ. Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին և իշխեց 17 տարի։

2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Անկախության վերականգնման հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ 876 թ. բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) 1-նը, որը ծագումով հայ Արշակունիների /հետաքրքիր դեպք/ տոհմից էր (այդպես էր ստեղծվել), պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ՝ որպես թագակիր ասպետի և թագ խնդրում նրանից։ Դա նպաստում է Բագրատունիների հեղինակության բարձրացմանը։ Աշոտ Բագրատունին բացահայտում է արաբ ոստիկանի ծրագրած դավադրությունն ու նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում և վտարում Հայաստանից, իսկ Խալիֆայությունը ամեն կերպ ցանկանում է թաքցնել իր մեղավորությունը։

885 թ. Խալիֆը ստիպված թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Աշոտին թագ և արքայական ընծաներ է ուղարկում նաև կայսր Վասիլ 1- ինը։ 885 թ. Բագարանում մեծ հանդիսավորությամբ կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունին օծվում է հայոց թագավոր Աշոտ 1-ին անունով (885-890թթ.)։ Աշոտի

գերիշխանությունն ընդունեցին վրացիները, աղվանները, Վանանդի, Սյունյաց և Արծրունյանց իշխանները։ Աշոտ Ա-ն մինչև թագավոր օծվելը եղել է թագավորի ու ղեկավարի դերում, քանզի ինքն էր հարկերը հավաքում, պետությունով զբաղվում։ Իրականում նա թագավոր է եղել 5 տարի, սակայն դե ֆակտո 35 տարի է ղեկավարել՝ թագավորական տարիներն նույնպես հաշված։

Հետաքրքիր դեպք՝ Երբ ձիապահ Վասիլին հաջողվեց դառնալ Բյուզանդիայի թագավոր ու սպանել նախկին ղեկավարին, նա կարգադրեց, որպեսզի իրեն թագավոր հռչակի անձամբ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչը՝ Աշոտ Ա-ը։ Վասիլը այդ քայլով ցանկանում էր ցույց տալ նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ, նույնիսկ հեղինակությունը բարձրացնելու համար, ասում էր, թե Արշակունիների տոհմից է ու դա ապացուցելու համար հենց Աշոտ Ա-ին էր խնդրել, որպեսզի վերջինիս թագադրի։ Այդպես էլ եղավ։ Սակայն, պետք է արձանագրենք, որ Բյուզանդիան հզոր պետություն էր, ինչպես ներկայիս Միացյալ Նահանգները, իսկ Արաբական Խալիֆությունը՝ մեր ոխերիմ դաշնակիցն էր, ներկայիս՝ սլավոնական Ռուսաստանը։ Ու Բյուզանդիայի թագավորին թագադրելու դեպքը կարելի է համեմատել մեր օրերի հետ, թե ՀՀ նախագահը թագադրեր ԱՄՆ-ի նախագահին։

3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։


Թերթիկ 7

1. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը.

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո: Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:

2. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ դպրոցներն ու համալսարանները՝ Կային տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում, որը կոչվում էր վարդապետական, ուսումը տևում էր 7-8 տարի։ Միջնադարյան Հայաստանում հայտնի էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Նշանավոր կրթական կենտրոն էր Նարեկի

վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել Գրիգոր Նարեկացին: Համահայկական նշանակություն ուներ Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։ Մեծ էր նաև Տաթևի և Սսի համալսարանների դերը։ Տաթևում նշանավոր գիտնականներ էին Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Կիլիկիայում հայտնի էին Սսի համալսարանը, Սկևռայի դպրոցը, Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։

Պատմագրությունը՝ Զարգացած միջնադարում հայ պատմագրությունը մեծ վերելք ապրեց Հայոց պատմության շարքը շարունակեցին Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը։ Վերջինս պատմության համառոտ շարադրանքն է ժամանակագրական հերթականությամբ։ «Տիեզերական պատմություններ» գրել են Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին։ Տարեգրություն կամ ժամանակագրություն են գրել Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Գունդստաբլը։ Գրվել են նաև Հայաստանի առանձին շրջանների պատմություններ։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին էր։ Թովմաս Արծրունին գրեց «Արծրունիների տան պատմությունը», իսկ Ստեփանոս Օրբելյանը՝ «Պատմություն նահանգին Սիսիական» աշխատությունը։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ գրականությունը՝ Զարգանում էր բանահյուսությունը, գրվում էին առակներ, վիպերգեր։ Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն է։ Առակում սովորաբար քննադատվում են հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները՝ անարդարությունը, շահամոլությունը, խարդախությունը, քծնանքը և այլն։ Հայտնի առակագիր էր նաև Վարդան Այգեկցին։ Միջնադարում է ստեղծվել նաև «Սասնա ծռեր» վիպերգը։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը համաշխարհային գրականության գլուխ գործոցներից է։ Շատերը, լինելով հիվանդ, կարդում են «Մատյան ողբերգությունը» և առողջանում են։ Հայտնի բանաստեղծներ էին նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը։

Ճարտարապետությունը՝ Այդ ժամանակաշրջանում կառուցում էին վանական համալիրներ, որտեղ եկեղեցիներից բացի կային ուսումնագիտական կենտրոններ, մատենադարաններ, արհեստանոցներ և այլն։ Հայտնի վանական համալիրներ էին Տաթևը, Սանահինը, Հաղպատը, Սևանը, Գեղարդավանքը, Գոշավանքը և այլն։ Նշանակալից դեր են խաղացել Մանուել և Տրդատ ճարտարապետները։ Տրդատը ոչ միայն եղել Անիի մայր տաճարի ճարտարապետը, այն նաև վերականգնել է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի հոյակերտ գմբեթը։ Զարգացավ նաև քանդակագործությունն ու հատկապես՝ խաչքարային արվեստը, որոնց լավագույն աշխատանքներ էին՝ Գոշավանքը (Պողոս) և Նորավանքը (Մոմիկը)։

Նկարչությունը՝ Զարգացում էր ապրում մանրանկարչությունը և որմնանկարչությունը։ Մանրանկարչությունը՝ որպես արվեստի ճյուղ, ծառայում էր ձեռագրերի զարդարմանը։ Նշանավոր մանրանկարիչներից էին Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մոմիկը և ուրիշներ։ Բագրատունի, Արծրունի, Սյունի և Հեթումյան թագավորները, Զաքարյան իշխանները իրենց

կառուցած պալատների, տաճարների ներսի պատերը զարդարել էին տալիս որմնանկարներով։ Տաճարների և ներսի որմնանկարներում, բացի Հին և Նոր Կտակարանների պատկերներից, հանդիպում են նաև պատմական գործիչների (Գագիկ Արծրունու, Տրդատ 3-ի և Ս. Գրիգոր Լուսավորչի) դիմանկարները։ Մոմիկի ստեղծած խաչքարերը այսօր կան Գոշավանքում, Էջմիածնում ու Նորավանքում։ «Յոթ արվեստներ»-ն են՝ Աստղագիտությունը, Երկրաչափությունը, Թվաբանությունը, Երաժշտությունը, Հռետորաբանությունը, Տրամաբանությունն ու Քերականությունը։ Կար եռաստիճան կրթություն՝ ծխական, վանական և տաճարային։ Ծխական դպրոցները կարող էին ձևավորվել տարբեր գյուղերում, այսինքն հոգևորականը հավաքում էր երեխաներին ու սովորեցնում էր տառերը։ Վանական դպրոցներում պատրաստում էին հոգևորականներ։ Տաճարային դպրոցներում սովորեցնում էին հոգևորականությանը, նրա հիմունքներին ու ավելի խորացված էին ուսումնասիրում։

3. Հայաստանի երրորդ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։ Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։

Անկախության հռչակումից հետո հանրապետության տնտեսական կյանքը կազմալուծվել էր: Ավերիչ երկրաշարժի հետևանքները, ԽՍՀՄ-ի փլուզումը, Արցախյան պատերազմը, շրջափակումը, երկիրը դրել էին ծանր վիճակի մեջ: Հայաստանը բացառիորեն մեկուսացած էր աշխարհից: Հարավում միայն Իրանն էր, որի հետ ուներ առևտրատնտեսական կապեր: Հյուսիսում Վրաստանը քաղաքացիական պատերազմների մեջ էր և տրանսպորտի նորմալ գործունեության համար պայմաններ չուներ: Ընդունվեց որոշումներ, որոնք նպատակ ունեին կարգավորելու տնտեսական հարաբերությունները: 1990թ. սեպտեմբերի 10-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենք, ըստ որի՝ ՀՀ

տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը հայտարարվեց հանրապետության սեփականություն:



Թերթիկ 8

1. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Կրասոսի արշավանքը՝ Ք.ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանի Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակիցն ու բարեկամը, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորք։ Նա չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց և սպանվեց Կրասոսը։ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին և այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-ի քրոջ ամուսնությամբ։

Անտոնիոսի արշավանքը՝ Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք.ա. 36թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռկավեց Արտավազդի որդին Արտաշես 2-ը, բայց Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդին ու նրա ընտանիքը երկրպագեն իր կնոջը՝ Կլեոպատրային ՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։

2. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Բագրատունյաց Հայաստանի վերելքը՝ Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության ժամանակաշրջան։ Աշոտին հաջորդեց եղբայրը՝ Աբասը (928-953 թթ.), որը մայրաքաղաքը տեղափոխեց Կարս։ 948 թ. կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Կարս։ Աբասին փոխարինեց որդին Աշոտ 3-րդը (953-977 թթ. ), որն իր բարի գործերի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական, երկրում շինարարական լայն աշխատանքներ ծավալվեցին: 961 թ. Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը, որը շատ նպաստավոր դիրք ուներ։ Այնտեղ էլ նա

օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացի կաթողիկոսի ձեռքով։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ կառուցվեցին Սանահինի և Հաղպարտի վանքերը։ Աշոտ Ողորմածին հաջորդեց Սմբատ 2-րդ Տիեզերակալը (977-990 թթ.)։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, իսկ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Նա կասեցրեց Դվինի ամիրայի հարձակումը և Դվինը միացրեց իր թագավորությանը։

Գագիկ Ա՝ Գագիկ Ա-ին (990-1020 թթ .)։ Գագիկը կրում էր շահնշահ տիտղոսը։ Դա նշանակում էր, որ նա գերադաս դիրք ուներ հայկական մյուս թագավորությունների նկատմամբ: 1001 թ. Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկի դեմ և հրաժարվեց ճանաչել նրա գերիշխանությունը։ Սակայն Գագիկը հարձակվեց նրա վրա և զրկեց իր հողերից, որի համար ստացավ Դավիթ Անհողին անունը: Շուտով Դավիթը զղջաց, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները: 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Հայ-վրացական զորքը Ծումբ գյուղի մոտ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության մատնեց նրանց։ Ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ 1001թ. ավարտվեց Անիի մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Կառուցվում էր նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցին: Այս հոյակերտ տաճարների հեղինակը ճարտարապետ Տրդատն էր։

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Անիի թագավորության պահպանումը` Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:

Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր

երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045թթ․): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:

Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:

Անիի թագավորության անկումը՝ Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Հետաքրքիր փաստ՝ Գագիկ Ա թագավորը ժամանակին շատ հայասեր է եղել։ Իր կառավարման օրոք, նա անձամբ պատժել է հույն աշխատավորին այն պատճառով, որ նա իր շան անունը դրել էր հայ՝ նվաստացուցիչ նկատառումներով։ Գագիկ Ա-ը հզոր դիվանագետ էր, ուստի այդ երևույթը օգտագործեց իր օգտին։ Հույնը ցանկանում էր ամեն կերպ փախչել, փոխել հարցը, նա նույնիսկ պատասխանում էր, թե տարածքում ամենուժեղ շունը իրենն է, ուստի հայ է դրել իր անունը, որպեսզի տարբերվի ու սարսափեն, չէ որ հայը նույնպես ուժեղ է։ Սակայն, իհարկե, այսպիսի խաբեբայությունները չընդունվեցին Գագիկ Ա-ի մոտ։

3. Հայոց մեծ եղեռնը

Արևմտահայության ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն այդ ծրագիրը հաստատել էր դեռ 1910-1911թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն (Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա), որին հանձնարարվեց իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործ տարրերը: Ըստ ծրագրի ցեղասպանությունը պետք է ընթանար երեք փուլով:

Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդներին: Մոտ 300 հազար հայ (18-45 տարեկան) զորակոչվել էր օսմանյան բանակ: 1914թ. վերջից սկսած՝ երիտթուրքերը նրանց մեծամասնությանը զինաթափեցին, տեղափոխեցին թիկունք և ոչնչացրեցին։ Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: Իսկ վերջին քայլով նրանք ոչնչացրեցին մանկահասակ երեխաներին, կանանց և ծերերին: 1915թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ ապրիլի 24-ին) Կ. Պոլսում ձերբակալվեցին բազմաթիվ մտավորականներ: Բազմաթիվ մտավորականներ այդ օրվանից հետո դաժանաբար սպանվեցին: Ապա սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր: Այսպիսով՝ հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչն 1916թ. ամառը։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանում ապրող 2.5 միլիոն հայերից անմեղ զոհվեցին 1․5 միլիոնը: Ցեղասպանության հետևանքով առաջացավ հայկական սփյուռքը: Մինչ օրս ընթանում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթաց: Առաջինը այն պաշտոնապես ճանաչել և դատապարտել է լատինական Ուրուգվայը՝ 1967 թվականին։


Թերթիկ 9

1. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54թ. կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Հատուկ հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը: Նրա լեգեոները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում: Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև: Ուժերն անհավասար էին: Կորբուլոնի զորքը, ավեր սփռելով, շարժվում է դեպի Արտաշատ: Տրդատը փոքրաթիվ ջոկատով ստիպված հեռանում է Ատրպատական: Շուտով նա գրավում է Ատրպատականը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ցավոք, նրանց հաջողվեց գրավել Տիգրանակերտը: Վաղարշ I-ը մեծաքանակ զորքով շրջապատում է Տիգրանակերտը: Կորբուլոնը ստիպված զինադադար է խնդրում: Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը՝ պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ: Սակայն Ներոն կայսրը չի համաձայնում ու 61թ.-ին հռոմեական նոր զորք է ուղարկվում Հայաստան:

2. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, իսկ հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռներին։ Վաղ ժամանակներից սկսած հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11 րդ դարի կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը։ Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերն այնտեղ մեծամասնություն էին կազմում, ուր ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանների մի մասը ծառայության էր անցել Բյուզանդական կայսրությունում։ 1042թ. Կիլիկիայի կառավարիչ էր նշանակվել Ապլղարիպ Արծրունին, նրան էին հանձնվել մի շարք քաղաքներ ու բերդեր։ Հայկական իշխանություններ էին ստեղծել Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլը։ Սակայն այս իշխանությունները երկար չգոյատևեցին։ Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը 1080թ․ հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը։

Գող Վասիլ՝ 1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը

Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ.)։ 1098 թ. նա բյուզանդացիներից ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանակով Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Լևոն Բ՝ Քաղաքական բարդ իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն 2-ոդին (1187-1219թթ.)։ Երուսաղեմը մահմեդականներից կրկին հետ գրավելու համար 1189 թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոնը կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդների մեկի՝ գերմանական կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որի դիմաց կայսրը նրան թագ խոստացավ։ Սակայն արշավանքի հենց սկզբում Սրբազան հռոմեական կայսրության կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում։ Այդ ժամանակ Դաշտանային Կիլիկիայի արևելյան շրջանների համար խնդիրներ ծագեցին Անտիոքի իշխանության և Կիլիկիայի միջև։ Լևոնը ինքը նշանակեց Անտիոքի իշխանի հետ հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին։ 1194 թ. Սիս քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Անտիոքի իշխանը ազատ արձակվեց՝ առանց փրկագնի։ Լևոնը փորձեց Անտիոքի իշխանական տան հետ ամուսնական կապեր հաստատելով ՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային։ Լևոն 2-րդը մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198 թ. հունվարի 6-ին ՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում՝ Գրիգոր Զ կաթողիկոսի կողմից, որից հետո կոչվեց Լևոն Մեծագործ։

Լևոն Մեծագործի քաղաքականությունը՝ Լևոնը Տարսոն հրավիրեց Լամբրոնի իշխան Հեթումին և բանտարկեց, այնուհետև առանց կռվի գրավեց բերդը։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Վերակառուցվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները։ Ստեղծվեց ռազմական և առևտրական նավատորմ։ Լևոնի համար շատ կարևոր էր Անտիոքի գահաժառանգության հարցի լուծումը։ 1216թ. նա գրավեց Անտիոքը և գահը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն Ռայմոնդին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ։ Սակայն շուտով նրա գործունեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր՝ Զաբելին։ Լևոն Մեծագործը մահացավ 1219 թ․՝ իր հաջորդներին թողնելով հզոր պետություն։

3. Մայիսյան հերոսամարտերը

ԹՈԻՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 1918թ. գարնանը Թուրքիան 50- հազարանոց զորքով ծրագրել էր նվաճել Արևելյան Հայաստանը: Ակակի Չխենկելու գլխավորած Անդրկովկասյան կառավարության հրամանով 1918թ. ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: Թուրքերը մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը ևս: Այսպես՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը դարձավ թուրք-հայկական պատերազմ: Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցավ Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց Ս. Էջմիածնում՝ ժողովրդի և զորքի կողքին։ 1918թ. մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Հայկական զորքի թիվը հասնում էր 10 հազարի, որից 5500-ը կռվում էր Սարդարապատի ուղղությամբ։ Թշնամին նույն ուղղության վրա ուներ 6000 կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր:

1918թ. մայիսի 21-ին քուրդերը գրավեցին Սարդարապատ կայարանն ու գյուղը: Այդ պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին: Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքն անցավ հակահարձակման և հաջորդ օրը գրավեց Սարդարապատը: Սա թուրքերի առաջին խոշոր պարտությունն էր: Մյուսը եղավ Բաշ-Ապարանում: Թուրքական 10-հազարանոց զորքը խայտառակ պարտություն կրեց հայկական 5-հազարանոց զորքից: Սա երկրորդ փառահեղ հաղթանակն էր:

Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը: 1918թ. մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի պաշտպանությունը: Հայկական կողմն ուներ 7000 կռվող, թուրքերը՝ 10000։ Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը: Աչքի ընկան գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը և Նիկոլայ Ղորղանյանը: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով դիմեց հարձակման և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը: Մեծ եղեռնից և պատերազմի պատճառած վնասներից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը, 1918թ. գարնան վճռական օրերին համախմբվելով, մեծ սխրանք գործեց: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները միասնաբար կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր հաղթանակներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ Եղեռնից մազապուրծ եղած արևմտահայերը։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում՝ մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր:


Թերթիկ 10

1. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

Հայ հին բանահյուսությունը ընդգրկում է բազմահազարամյա հայ ժողովրդի հավատալիքներն ու հնագույն պատմություն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ, թվելյաց երգեր։ Դրանք պատմել և երգել են ժողովրդական երգիչ-գուսանները՝ վիպասանները՝ երաժշտական նվագարանների նվագակցությամբ։ Հատկապես նշանավոր են եղել պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի Գողթն գավառի երգիչները, որոնց անվամբ էլ հայ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաև Գողթան երգեր։ Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների գրի առած առասպելների միջոցով բացահայտվում է Հայոց դիցարանը, այսինքն՝ հայ հեթանոսական աստվածների ընտանիքը, որը հունական դիցարանից շատ ավելի հին է։ Պատմահայրը գուսաններից գրի է առել Հայոց դիցարանի՝ ամպրոպի, պատերազմի և քաջության աստված Վահագնի ծնունդը պատկերող երգը, ինչպես նաև կիսաստված Տորք Անգեղի մասին առասպելը։ Հայկական առասպելների հարուստ գանձարանից մնացել են միայն որոշ փշուրներ։ Բայց դրանք հնարավորություն են տալիս վեր հանելու հայ ժողովրդի դիցաբանական մտածողութունն ու պատկերացումները, որոնց մեջ արտացոլվել են նրա վառ երևակայութունը, բնավորության հիմնական գծերը, ազատասիրական իղձերը և ձգտումը դեպի գեղեցիկը, լույսը, գիտութունը։ Հայ հին վիպերգերը՝ «առասպելախառը» պատմություններով ու երգերով, ներկայացնում են հայ ժողովրդին, նրա պետականության ծավալումը և կազմավորումը, նրա հաղթական և ազատագրական պայքարը։ Այս առումով առանձնանում են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» վիպերգերը։ Հայկական դիցաբանությունը, դա հայկական ցեղերի ու ցեղային միությունների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքներն են։ Այն ներկայացված է մի քանի դիցարաններով պայմանականորեն առաջին շրջանի՝ բրոնզի և երկաթի դարերի հայկական տոհմացեղային դիցարան։ Երկրորդ շրջանը՝ Զրադաշտականություն։ Հազարամյակների պատմություն ունեցող հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած ամբողջությամբ իր տեղն է զիջում քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։ Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանդաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր, որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։ Որ Հայկական լեռնաշխարհում մինչև Մեսրոպ Մաշտոցի հայոց այբուբենի գյուտը կիրառվել է 12 գրային համակարգ, որոնցից 7-ը ներմուծված է եղել, իսկ 5-ը ստեղծվել է տեղում՝ տարբեր կենսական ու անհրաժեշտ հանգամանքներում: Այդ գրային համակարգերից մեկը՝

մեհենագրությունը կամ հմայագրությունն օգտագործվում է մինչ օրս՝ մասնավորապես գրբացների կողմից:

Հեթանոսություն- բազմաստվածություն

Դիցարան-Աստվածների տուն, պանթեոն, ընտանիք, համախումբ

Հայկ – Արատտա երկրի հովանավոր աստված, արարչագործ, Հայաստանի Աստծո որդին (բազմաստվածությունից հետո Հայկ համարվել է մեր ազգի նախնի նահապետը)։ Վանի թագավորության դիցարան – Մհերի դուռ (Խալդյան դարպաս) – Խալդ, Թեյշեբա, Շիվինի։

Նոր դիցարան՝

· Արամազդ-Նոր դիցարանի ղեկավար,երկնքի ու երկրի արարիչ։

· Անահիտ-Ոսկեմայր, Հայոց աշխարհի փառքը, հովանավոր և պահապան աստվածուհին։

· Վահագն-Ռազմի, քաջության աստված

· Աստղիկ-լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի (վարդավարի տոնը, Մշո դաշտ)

· Նանե-մայրության և ընտանիքի պահապան դիցուհի

· Արեգ-արեգակի, լույսի,արդարության աստված

· Տիր-դպրության, գրի-գրականության և արվեստի աստված

· Վանատուր-հյուրընկալության աստված

«Արտաշես և Սաթենիկ» — Ալանները, կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետ միաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը, խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոց աշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանաց թագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը` ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

«Տիգրան և Աժդահակ» Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը,

գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։ Աժդահակը հին իրանյան Աժի դահակա՝ օձ դահակա կամ հրեղեն օձ կոչված վիշապ հրեշն է։ Աժդահակի կնոջը՝ Անու(յ)շին, վեպն անվանում է «մայր վիշապաց», իսկ նրա զարմերին՝ վիշապազուններ։

2. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Արշակ 2-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը, որտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ։ Դրանց համաձայն՝ կառուցվում են նաև վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ։ Նրանք նաև ընդունում են կանոն, ըստ որի իշխանները, թագավորը և մեծահարուստները պետք է զիջողական և գթասիրտ լինեն իրենց հպատակների, ծառաների ու հասարակ ժողովրդի հանդեպ։ Դրան ի պատասխան հարգալից, հնազանդ և հավատարիմ պետք է լինեն հպատակներն ու ծառաները իրենց տերերին։

Արշակը Կոգովիտում հիմնում է Արշակավան քաղաքը, որտեղ թույլատրում է բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանի որ քաղաք մտնելուց առաջ բոլոր մարդիկ ազատվելու էին պարտքերից։ Նախարարները հարձակվում և ավերում են քաղաքը։ 359թ . վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-րդը օգնություն է խնդրում Արշակից։ Հայոց զորքը Մծբին քաղաքի մոտ պարտության է մատնում Հռոմեական զորքին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը մերժում է։ Շապուհը թշնամանում է Արշակի հետ։ Սրա մասին ներկայացված է «Արշակ և Շապուհ» վիպերգում։ Վերադառնալով Հայաստան՝ արքան վերականգում է դաշինքը Հռոմի կայսեր հետ, որն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ։ Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են։ Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ։ 363 թ. կնքված հաշտությամբ Հռոմը պարտավորվում է չօգնել հայերին։ Հռոմեացի պատմիչ Ամմիանոսն այդ պայմանագիրն անվանել է «ամոթալի»:

Հայկական զորքերի հաղթանակները՝ Սասանյան զորքերը ներխուժում են Հայաստան։ 363 թ. Գանձակ (Շահաստան) քաղաքում սպարապետ Վասակ Մամիկոնյաի զորքը ջախջախում է պարսիկներին։ Շապուհը դիմում է խորամանկ քայլի։ Նա իր կողմն է գրավում Մերուժան Արծրունուն՝ խոստանալով նրան տալ հայոց գահը։ Վերջինս ուրանում է քրիստոնեությունը և զրադաշտություն ընդունում։ Հաջորդ հարձակման ժամանակ պարսիկներին ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Անգեղ բերդը։ Չկարողանալով գրավել այդ ամուր բերդը՝ նրանք մտնում են Դարանաղի գավառ ու գրավում Անի բերդը, որտեղ գտնվում էին Արշակունի թագավորների աճյուններն ու գանձերը։ Բացի Սանատրուկ թագավորի գերեզմանի՝ պարսիկները թալանում են մնացածներն ու գերեվարում թագավորների

ոսկորները։ Սակայն հայոց 60-հազարանոց զորքը Վասակ սպարապետի գլխավորությամբ ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորներն ու վերաթաղում Արագածի լանջին՝ Աղձք գյուղում։

Հաջողության չհասնելով պատերազմում՝ պարսից Շապուհ արքան իր մոտ է հրավիրում Արշակին՝ իբր բանակցությունների։ 368 թ. Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն, որտեղ Շապուհը չի կատարում իր խոստումը։ Նա սպարապետին տանջամահ է անում, իսկ Արշակին ձերբակալում է Անհուշ բերդում, որտեղ էլ նա մահանում է։ Դրանից առաջ լինում է հետաքրքիր դեպք, որն յուրովի ու մանրամասնորեն նկարագրում է «Արշակ և Շապուհ» վիպերգը։ Այդ նույն ժամանակում թշնամին պաշարում է Արտագերս ամրոցը, որտեղ հերոսական դիմադրությունը գլխավորում է Փառանձեմ թագուհին։ Նա հույս ուներ, որ Հռում մեկնած որդին՝ Պապը կվերադառնա և կօգնի դիմակայել, սակայն պարսիկները ներխուժում են ամրոց, ոչնչացնում ողջ մնացածներին և խոշտանգելով սպանում թագուհի Փառանձեմին։ Այդ ընթացքում դավաճան Մերուժան Արծրունին և նրան միացած Վահան Մամիկոնյանն ավերածություններ էին գործում, ատրուշաններ կառուցում և ժողովրդին պարտադրում մեզդեզական կրոնը։ Ուրացյալ Վահանին սպանում է նրա որդին՝ Սամվելը։ Այս իրադարձությունները նկարագրված են Րաֆֆու «Սամվել» վեպում։

Պապ թագավոր՝ Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374թթ.)։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը։ 371 թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը (Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում)։ Հայոց 90-հազարանոց զորքը Մուշեղ սպարապետի հրամանատարությամբ ջախջախում է պարսկական զորքին։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Պապ թագավորը կատարում է բարեփոխումներ։ Հոգևորականների հարազատներին պարտադրվում է կատարել պետական և զինվորական ծառայություն։ Կրճատվում է եկեղեցական հողատիրությունը։ 374թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ սպանում են Պապին, քանի որ դեմ էր նրա անկախ քաղաքականությանը։

3. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։ Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։

ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր անում միջազգային հեղինակավոր կառույցներին շտապ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի վայրագությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի տանջահար ժողովրդին

առարկայական օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԵԱՀԿ-ն առաջին անգամ դարձավ միջազգային առճակատման լուծման միջնորդը։ Հենց ԵԱՀԿ ձևաչափով ստեղծվեց Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Թե՛ ՀՀ-ն և թե՛ ԼՂՀ-ն կողմ են հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը և պատմական արդարության վերականգմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Առ այսօր ուղիներ են որոնվում Արցախյան հիմնախնդրի լուծման համար։



Թերթիկ 11

1. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անունով, իսկ ասորեստանցիները այն կոչում էին Ուրարտու։ Նրա արքաները երկիրը կոչում էին Նաիրի, իսկ տեղական լեզվում, սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը կոչում են Վանի թագավորություն։ Որպես հզոր արքա հիշատակվում է Սարդուրի 1-ինը (Ք․ա․835-825թթ.), որը հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։

Արգիշտի 1՝ Թագավորել է Ք․ա․ 786-764թթ.։ Արշավանքներից մեկի ժամանակ գրավել է Բաբելոնիան, որով երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից շրջափակեց Ասորեստանը։ Արգիշտի 1-ինի իշխանությունը տարածվել է մինչև Փոքր Ասիան՝ Պարսից ծոց։ Ք․ա․ 782 թ. նա հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը, իսկ վեց տարի անց՝ քաղաք-ամրոց Արգիշտիխինիլին։ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի» Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության շրջանը բավական լավ է լուսաբանված շնորհիվ Վանի միջնաբերդում պահպանված Խոռխոռյան տարեգրության և Հայաստանի տարբեր վայրերում գտնված ավելի քան երեք տասնյակ արձանագրությունների: Բացի արձանագրություններից, մեզ են հասել նաև Արգիշտի Ա-ի վերաբերյալ առանձին գրություններ պարունակող բրոնզե սաղավարտներ, վահաններ, կենցաղային իրեր: Արգիշտին բավական լայնարձակ ու բարգավաճ երկիր ժառանգեց հորից` Մենուա թագավորից (մ.թ.ա. 810-786): Սակայն իր գահակալության սկզբնական շրջանում Արգիշտի Ա-ին տեսնում ենք Ջավախքում, Տայքում, Շիրակում, Սևանի ավազանում, Կոտայքում… « Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»: Հավանաբար Մենուա արքայի մահվանից հետո նրա նվաճած ծայրագավառների կառավարիչները ապստամբել են կենտրոնական իշխանության դեմ: Բայց Արգիշտին արագ երթով անցնում է այդ երկրներով և վերականգնում իր տերության սահմանների ամբողջականությունը: Դրանից հետո միայն Արգիշտի Ա-ն անցնում է արտաքին նվաճումների: Դրա համար հայոց թագավորը ուներ բոլոր հիմքերը: Մինչ Արգիշտիի գահակալումը Արարատյան թագավորությունն արդեն շեն, լայնածավալ երկիր էր, տնտեսապես հզոր, ուժեղ բանակով: Բոլոր առումներով պետությունը ծաղկում էր, բացի այդ, Արարատյան թագավորության հզոր ախոյանը` Ասորեստանը, քաղաքական ճգնաժամի մեջ էր. Նինվեի արքունիքում շարունակ երկպառակություններ էին, դավադրություններ:

Սարդուրի 2՝ Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի

շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորի արձանագրություններում։ Վանի թագավորության հզորությունը շարունակվում է Սարդուրի II-ի օրոք (Ք.ա. 764-735 թթ.): Նրա գործերի տարեգրությունը ևս հասել է մեզ, որն այսօրվա գիտության մեջ կոչվում է <<Սարդուրյան տարեգրություն>> : Այն պարունակում է արքայի կառավարման շուրջ տասներկու տարիների նկարագրությունը: Գահակալության առաջին տարիներին Սարդուրին շարունակել է երկրում սկիզբ առած լայնածավալ քաղաքաշինությունը: Նա առաջին խոշոր արշավանքն ուղղում է Մելիտեա պետության դեմ, որի արքան ստիպված էր ներկայանալ Սարդուրիին և պարտավորվել վճարել հարկեր: Սարդուրիի իշխանության առաջին շրջանում Ասորեստանը արտաքին, հատկապես Արգիշտի I-ից ստացած հարվածների, ինչպես նաև ներքին ապստամբությունների հետևանքով ի վիճակի չէր տարածաշրջանային լուրջ դերակատարում ունենալու: Վիճակը փորձում է փոխել Աշուր-Նիրարի V թագավորը, որը գահ բարձրանալուն պես փորձում է պառակտումներ մտցնել Վանի տերության, նրա գերիշխանության տակ գտնվող և դաշնակից երկրների միջև: Սարդուրին, որն այդ ընթացքում արշավել էր Սևանա լճի ավազան` Վելիքուխի երկրի դեմ, պատասխան քայլեր է ձեռնարկում: Զորաբանակներից մեկն արշավում է Արմե, որի մայրաքաղաքի մոտ ջախջախում է ասորեստանցիներին, ապա նաև ճնշում Ուրմե երկրում բարձրացած ելույթը: Այնուհետև Սարդուրի II-ը նախ ճնշում է Մանա երկրի ապստամբությունը, ապա հաղթարշավը շարունակում դեպի հարավ: Սարդուրին կրկնեց հոր` Արգիշտի I-ի բացառիկ արշավանքը Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոնի երկիր: Հայաստանյան բանակը մտնում է Բաբելոն` նվաճելով և ավերելով երեք ամրոց և մոտ երկու տասնյակ քաղաք, տանելով գրեթե քառասուն հազար ռազմագերի և հարուստ ավար: Բաբելոնիայի վերանվաճումով հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից ծոց: Ք.ա. մոտ 740-ական թթ. տեղի են ունենում Սարդուրի II-ի երկու արշավանքները դեպի հյուսիս` Իգանի երկրի դեմ (Հյուսիսային ծովակի ավազանում), և ապա Կուլխա` Ճորոխի ստորին հոսանքի շրջանում.դա կոլխերի երկիրն էր` հունական աղբյուրների Կոլխիդան, որը ձգվում էր մինչև Սև ծովի ափերը: Հաջորդ տարի Սարդուրին հասնում է նոր հաջողության. նա, առաջինը Վանի թագավորներից, դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան: Այդ հանգամանքն ավելի էր մոտեցնում Ասորեստանի լիակատար ոչնչացման ծրագրին, որը մշակվել էր դեռևս Արգիշտի I-ի օրոք: Զագրոսյան լեռներով դեպի հարավ` մինչև Բաբելոն արշավանքները երեք կողմից շրջափակում էին Ասորեստանը, իսկ Ասորիքի տարածքով և Եփրատի ավազանով Բաբելոն հասնելով` կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը: Սարդուրի II-ի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում. նա սկսում է վերացնել կախյալ (գուցե <<դաշնակից>> համարվող) թագավորությունները` դրանք վերածելով պետության վարչական միավորների, դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով կենտրոնացված պետության: Նրա օրոք համահայկական թագավորության հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Կուր գետով: Դեռևս Արգիշտի I-ի օրոք այդ սահմանն ընդգրկում էր Աղստևի հովիտը, իսկ Սարդուրի II-ի մեկ այլ արձանագրություն` թողնված Սևանա լճի հարավում գտնվող Ծովակ գյուղում, վկայում է, որ նրա տերության մեջ է մտել նաև Արցախը` Ուրտեխի երկիրը, հասել Կուր գետ և Կասպից ծով: Նրա տերությունը հյուսիսում հասնում էր Սև ծով, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում`

Բաբելոնով Պարսից ծոց և Միջերկրական ծով: Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունը Առաջավոր Ասիայի հզորագույն ուժն էր, միանձնյա առաջատարը, ինչը տևեց ավելի քան կես հարյուրամյակ:

2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Անկախության վերականգնման հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ 876 թ. բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) 1-նը, որը ծագումով հայ Արշակունիների տոհմից էր (այդպես էր ստեղծվել), պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ՝ որպես թագակիր ասպետի և թագ խնդրում նրանից։ Դա նպաստում է Բագրատունիների հեղինակության բարձրացմանը։ Աշոտ Բագրատունին բացահայտում է արաբ ոստիկանի ծրագրած դավադրությունն ու նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում և վտարում Հայաստանից, իսկ Խալիֆայությունը ամեն կերպ ցանկանում է թաքցնել իր մեղավորությունը։

885 թ. Խալիֆը ստիպված թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ Աշոտին թագ և արքայական ընծաներ է ուղարկում նաև կայսր Վասիլ 1- ինը։ 885 թ. Բագարանում մեծ հանդիսավորությամբ կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունին օծվում է հայոց թագավոր Աշոտ 1-ին անունով (885-890թթ.)։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին վրացիները, աղվանները, Վանանդի, Սյունյաց և Արծրունյանց իշխաններն։ Աշոտ Ա-ն մինչև թագավոր օծվելը եղել է թագավորի ու ղեկավարի դերում, քանզի ինքն էր հարկերը հավաքում, պետությունով զբաղվում։ Իրականում նա թագավոր է եղել 5 տարի, սակայն դե ֆակտո 35 տարի է ղեկավարել՝ թագավորական տարիներն նույնպես հաշված։

Հետաքրքիր դեպք՝ Երբ ձիապահ Վասիլին հաջողվեց դառնալ Բյուզանդիայի թագավոր ու սպանել նախկին ղեկավարին, նա կարգադրեց, որպեսզի իրեն թագավոր հռչակի անձամբ Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչը՝ Աշոտ Ա-ը։ Վասիլը այդ քայլով ցանկանում էր ցույց տալ նվիրվածությունը հայ ժողովրդի հանդեպ, նույնիսկ հեղինակությունը բարձրացնելու համար, ասում էր, թե Արշակունիների տոհմից է ու դա ապացուցելու համար հենց Աշոտ Ա-ին էր խնդրել, որպեսզի վերջինիս թագադրի։ Այդպես էլ եղավ։ Սակայն, պետք է արձանագրենք, որ Բյուզանդիան հզոր պետություն էր, ինչպես ներկայիս Միացյալ Նահանգները, իսկ Արաբական Խալիֆությունը՝ մեր ոխերիմ դաշնակիցն էր, ներկայիս՝ սլավոնական Ռուսաստանը։ Ու Բյուզանդիայի թագավորին թագադրելու դեպքը կարելի է համեմատել մեր օրերի հետ, թե ՀՀ նախագահը թագադրեր ԱՄՆ-ի նախագահին:

3. Հայդուկային շարժումը

ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ: Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հաստատած արյունալի վարչակարզի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի, որը ստացավ հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայինները (արաբերեն՝ զոհ, ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքր խմբերով պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Ազգային կուսակցությունները, հատկապես դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը: 1880-ական թթ. վերջին Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, առաջացան զինված ջոկատներ՝ չելլոներ անունով։ Չելլոներում ընդգրկված հայ ֆիդայինները ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի չառաջացնեն թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը հայության նկատմամբ:

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԵՐԸ: Նշանավոր հայդուկապետ Արաբոն ծնվել է 1863թ. Սասունի Կոռնթեր (Կուռթեր) գյուղում, կռվել է չելլոների կազմում: Արաբոն շուտով անհայտ վրիժառուից դառնում Է հայդուկապետ: 1893թ.-ին Արևմտյան Հայաստան մտնելիս, նրա ջոկատն ընկնում է շրջափակման մեջ: Նա և 16 ֆիդայինները հերոսաբար զոհվում են: 1890-ական թթ. մեծ ժողովրդականություն ձեռք բերած ֆիդայապետերից էր Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, ծնվել է 1864թ): Նրա ծննդավայրը Նեմրութ լեռան լանջին ընկած Սոխորդ գյուղն էր: Նա ընդգրկվում Է Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի մեջ: Նրա գործունեությունից անհանգստացած՝ իշխանությունները ջանք չեն խնայում «Նեմրութի հսկային» վերացնելու համար: 1899թ. Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են: Անդրանիկ Օզանյանը հայդուկային շարժման պայծառ դեմքերից էր։ Ծնվել է 1865թ. Շապին (Կարահիսար) քաղաքում: Սկզբում կռվել է տարբեր խմբերում, ապա միացել Աղբյուր Սերոբին: Հայտնի Է հայդուկային կռիվների վերաբերյալ նրա հեղինակած «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1904թ. գլխավորել է Սասունի ապստամբությունը: Նշանավոր հայդուկապետեր են Գևորգ Չավուշը (ծնվել է 1870թ. Սասունի Մկդենք գյուղում), ինչպես նաև Հրայր Դժոխքը (ծնվել է կրկին Սասունում), ովքեր նույնպես մասնակցել են Սասունի ապստամբությանը: Կարինից հայտնի է նաև Արշակ Գավաֆյանը՝ Քեռին։


Թերթիկ 12

1. Հայկական լեռնաշխարհը

Հայրենիքն այն տարածքն է, որտեղ հայը դարեր շարունակ ապրում և կերտում է իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։ Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Դրա համար էլ Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի բնօրրանը ՝ հայրենիքը։ Հայաստանի լեռնոտ տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է, և այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի, թուրքերն ու ադրբեջանցիները՝ Էրմենիստան, արաբներն ու իրանցիները՝ Էրմանիստան։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսին, Հյուսիս — արևմուտքում ՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է , արևելքում ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը , արևմուտքում ՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով, որի բարձրությունը 5165 մետր է։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսը ունի 3925 մետր բարձրություն։ Արարատից դեպի արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան։ ՀՀ տարածքի ամենաբարձր լեռն Արագածն է։ Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեծ և փոքր գետեր։ Դրանք են տարածաշրջանում հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Արաքսը (հնում ՝ Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը։ Արածանիի ջրերում 301 թ. Տրդատ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։ Գետերից են Քասախը, Հրազդանը, Աղստևը, Որոտանը, Արաքսը, Ազատը, Գետառը, Մարմարիկը, Ձորագետը, Գավառագետը, Փամբակը, Դեբեդը, Ախուրյանը, Արփան, Եղեգիսը, Ողջին, Մասրիկը, Վարդենիսը, Արգիճին, Ձկնագետը և այլն։

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան (կան նաև Պարզ, Չըլդըրն ու Հազարը՝ Թուրքիայում, Քարտսաքին՝ Թուրքիայի ու Վրաստանի սահմանին, Սև լիճը՝ ՀՀ ու ԱՀ սահմանին, Արփին՝ Շիրակում, ինչպես նաև շատ արհեստական լճեր, որոնցից ամենահայտնին է Երևանյանը)։ Սևանը ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Վանա լիճը (հնում ՝ Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս. Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

* Երևանով են հոսում Գետառ և Հրազդան գետերը։ Սևան են թափվում քսանութ գետ և գետակ, որոնցից ամենահայտնին են Վարդենիսը, Մարտունին, Արգիճին, Աստղաձորը, Գավառագետը և Ձկնագետը։ Միակ սկիզբ առնող գետը Հրազդանն է, որն հոսում է Սևան, Հրազդան և Երևան քաղաքներով։ Ջրամբարներից են Սպանդարյանի, Կեչուտի, Տոլորսի, Ապարանի, Հերհերի, Ախուրյանի, Շամբի, Արծվանիկի, Ազատի, Մարմարիկի, Արփի լճի, Մանթաշի, Անգեղակոթի և այլ ջրամբարներ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր

լեռներից են Նեմրութը՝ Թուրքիայում, 2134 մետր բարձրությամբ, Կապուտջուղը՝ 3905 մ, Աժդահակը՝ 3597 մ, Սիփանը՝ Վանա լճի արևմտյան ափին՝ 4058 մ, Արագածը՝ 4090 մ, Սավալանը՝ Ղարադաղի լեռներում՝ Իրանում՝ 4811 մ։

Հայաստանի քաղաքներն են՝ Երևանը, Գյումրին, Արարատը, Աշտարակը, Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Գորիսը, Կապանը, Եղեգնաձորը, Վայքը, Ապարանը, Հրազդանը, Չարենցավանը, Ախթալան, Իջևանը, Դիլիջանը, Բերդը, Գավառը, Վարդենիսը, Արմավիրը, Արթիկը, Սպիտակը, Թումանյանը, Ջերմուկը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Սևանը, Թալինը, Արտաշատը, Մասիսը, Ստեփանավանը և այլն։

2. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱՋՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ: 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Այն անարդարացի և զավթողական պատերազմ էր, ընթանում էր երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (հետո՝ Քառյակ) միության միջև: Թուրքիան, որը քառյակի մեջ էր, մտադիր էր թուրքալեզու մահմեդական ժողովուրդներին միավորել «Մեծ Թուրան» պետության մեջ: Պանթյուրքական ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը, ուստի Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից. այն ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները, տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ.Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերը Իրանում:

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ: Հայոց ազգային բյուրոն Հովսեփ Արղությանի ղեկավարությամբ կազմակերպեց հայ-կամավորական շարժումը: Կամավորական շարժման գլխավոր նպատակն էր Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավարության ստեղծումը: Կամավորներ էին գալիս Ռուսաստանի ամենատարբեր վայրերից, Բալկաններից և հեռավոր ԱՄՆ-ից: 1914թ. նոյեմբերին արդեն ձևավորվեցին կամավորական չորս ջոկատներ: Առաջին ջոկատը ստեղծվեց Անդրանիկի հրամանատարությամբ: Երկրորդ ջոկատը ղեկավարեց Դրոն: Երրորդ ջոկատի հրամանատար դարձավ Համազասպը, իսկ չորրորդ ջոկատինը՝ Քեռին: Պահեստային ուժերի հիման վրա ձևավորվեցին հինգերորդ և վեցերորդ ջոկատները: Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը, իսկ վեցերորդ ջոկատինը՝ Արշակ Ջանփոլադյանը: Հայ կամավորները կարևոր ներդրում ունեցան ռուսական զորքի տարած հաղթանակներում: Կամավորներից մոտ 800-ն իր կյանքը տվեց հանուն ապագա անկախ Հայաստանի:

3. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց հռչակագիր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Անկախության հռչակումից հետո սկսվեց ԼՂՀ իշխանության մարմինների ձևավորումը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը ԼՂՀ Գերագույն խորհուրդն էր (հետո ՝ Ազգային ժողով)։ 1992թ. հունվարի 8-ին Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Բարձրագույն գործադիր մարմինը ԼՂՀ նախարարների խորհուրդն էր (հետագայում ՝ կառավարություն)։ ԼՂՀ առաջին վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ ՀՀ օրինակով ձևավորվեց ԼՂՀ դատական համակարգը։ Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դրոշն ուղղանկյունաձև է՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Դրոշի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ հատվածում։ ԼՂՀ հռչակումը, պետական իշխանության ձևավորումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Արցախյան շարժման հետագա հաջողությունների և պատերազմական գործողություններին վերջ տալուն։

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը ադրբենջացիների ռազմական հենակետներից մեկն էր։ Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։ Մայրաքաղաքը կաթվածահար վիճակում էր։ Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում։ Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ գաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ ազատագրեցին Շուշին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992թ. մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը։ Ագրեսորը՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992թ. ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա։ 1993թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները։ Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը։ Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Աղդամի շրջանների ազատագրումը։ Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ:


Թերթիկ 13

1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների՝ Մարաստանի և Բաբելոնիայի՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Երվանդ Ա Սակավակյաց – Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

Տիգրան Ա Երվանդյան – Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է

հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

2. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Բագրատունյաց Հայաստանի վերելքը՝ Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության ժամանակաշրջան։ Աշոտին հաջորդեց եղբայրը՝ Աբասը (928-953 թթ.), որը մայրաքաղաքը տեղափոխեց Կարս։ 948 թ. կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Կարս։ Աբասին փոխարինեց որդին Աշոտ 3-րդը (953-977 թթ. ), որն իր բարի գործերի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական, երկրում շինարարական լայն աշխատանքներ ծավալվեցին: 961 թ. Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը, որը շատ նպաստավոր դիրք ուներ։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացի կաթողիկոսի ձեռքով։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ կառուցվեցին Սանահինի և Հաղպարտի վանքերը։ Աշոտ Ողորմածին հաջորդեց Սմբատ 2-րդ Տիեզերակալը (977-990 թթ.)։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, իսկ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Նա կասեցրեց Դվինի ամիրայի հարձակումը և Դվինը միացրեց իր թագավորությանը։

Գագիկ Ա՝ Գագիկ Ա-ին (990-1020 թթ .)։ Գագիկը կրում էր շահնշահ տիտղոսը։ Դա նշանակում էր, որ նա գերադաս դիրք ուներ հայկական մյուս թագավորությունների նկատմամբ: 1001 թ. Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկի դեմ և հրաժարվեց ճանաչել նրա գերիշխանությունը։ Սակայն Գագիկը հարձակվեց նրա վրա և զրկեց իր հողերից, որի համար ստացավ Դավիթ Անհողին անունը: Շուտով Դավիթը զղջաց, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները: 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Հայ-վրացական զորքը Ծումբ գյուղի մոտ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության մատնեց նրանց։ Ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ 1001թ. ավարտվեց Անիի մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Կառուցվում էր նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցին: Այս հոյակերտ տաճարների հեղինակը ճարտարապետ Տրդատն էր։

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի

թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Անիի թագավորության պահպանումը` Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:

Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045թթ․): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:

Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:

Անիի թագավորության անկումը՝ Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին:

Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Հետաքրքիր փաստ՝ Գագիկ Ա թագավորը ժամանակին շատ հայասեր է եղել։ Իր կառավարման օրոք, նա անձամբ պատժել է հույն աշխատավորին այն պատճառով, որ նա իր շան անունը դրել էր հայ՝ նվաստացուցիչ նկատառումներով։ Գագիկ Ա-ը հզոր դիվանագետ էր, ուստի այդ երևույթը օգտագործեց իր օգտին։ Հույնը ցանկանում էր ամեն կերպ փախչել, փոխել հարցը, նա նույնիսկ պատասխանում էր, թե տարածքում ամենուժեղ շունը իրենն է, ուստի հայ է դրել իր անունը, որպեսզի տարբերվի ու սարսափեն, չէ որ հայը նույնպես ուժեղ է։ Սակայն, իհարկե, այսպիսի խաբեբայությունները չընդունվեցին Գագիկ Ա-ի մոտ։

3. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը

Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացն ու արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգայնորեն ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվայի նորանկախ հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992 թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ։ 1992 թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), 2001-ին՝ Եվրախորհրդի, 2003-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՝ Սևծովյան տնտեսական համագործակցությանը (ՍԾՏՀ), 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ), 2015 թ. հունվարին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Դա հնարավորություն է տալիս ՀՀ-ին միջազգային բարձր ամբիոններից բարձրացնելու Արցախի և այլ հիմնախնդիրներ։ Հայաստանի հանրապետությունը դիվանագիտական կապեր հաստատեց ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Իր հարաբերություններն ամրապնդեց Վրաստանի հետ, որը շատ կարևոր էր։ Վրաստանի տարածքով շրջափակման տարիներին Հայաստանը շարունակվեց կապվել արտաքին աշխարհի հետ։ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 1996 թ. ապրիլից սկիզբ դրվեց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ՀՀ անհատական գործընկերությանը։ 2019 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ, աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 10-ին միացավ «Ցեղասպանության հանցագործությունների կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային։ Հատկապես 20-րդ դարավերջից հետո հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանի Պետական դուման, Լեհաստանը, Կանադան, Սլովակիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Պորտուգալիան և այլ երկրներ։ Միջազգային կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա ՝ Եվրախորհրդարանը։ Բելգիան և Արգենտինան նույնիսկ օրենք են ընդունել Հայոց ցեղասպանությունը մերժող անձանց դատապարտելու մասին։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ 100-րդ տարելիցի պատմական աննախադեպ միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 60 երկրների և միջազգային տասնյակ կառույցների պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի և Կիպրոսի նախագահները։ Աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ 2021 թվականի ապրիլի 24 ին՝ ցեղասպանության 106 ամյակի օրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչը, բնականաբար, լուրջ զայրացրեց Թուրքիային։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը նոր ազդակ հանդիսացավ դրա միջազգային ճանաչման գործում։ Ներկայումս Հայոց ցեղասպանության գործընթացը շարունակվում է։ Այդուհանդերձ՝ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության կատարած փաստը և չառերեսվել սեփական պատմության հետ։


Թերթիկ 14

1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ. տեղի ունեցավ ճակատամարտ Հռոմի և Սելևկյանների միջև, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից, Ք․ա․ 189թ. Արտաշեսը՝ Մեծ Հայքում, Զարեհը՝ Ծոփքում իրենց թագավորներ հռչակեցին։ Մեծ Հայքի թագավորությունը իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Անկախացան նաև Փոքր Հայքն ու Կոմմագենեն։ Այսպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքն ու Կոմմագենեն։ Սակայն Հայաստանը աստիճանաբար թուլացավ։ Հարևան պետությունները, օգտվելով Հայաստանի թուլացումից, նվաճել էին մի շարք հայկական տարածքներ։ Արտաշես 1-ինը (Ք․ա․ 189-160թթ.) Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց ու Մեծ Հայքին վերամիավորեց հայկական տարածքների զգալի մասը։ Հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։ Զարեհի մահվանից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն նրա մոտ չհաջողվեց: Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան 2-րդ Մեծը։

Վարչական և ռազմական բարեփոխումներ՝ Արտաշես 1-ը բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի։ Վարչական բարեփոխմամբ երկիրը տարածքը բաժանվեց 120 գավառների։ Կարգավորվեց նաև երկրի կառավարման համակարգը և պետության կարևոր պաշտոններ ստեղծվեցին, որոնցում նշանակեց իր մերձավորներին։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայի որդի Վրույրը, ում պատմահայրը հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։

Հողային ռեֆորմը՝ Երկրում սրվել էին հողային հարաբերությունները։ Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին ի վիճակի չէր լինելու հարկեր վճարելու։ Դրա համար նա սահմանաբաժան քարեր տեղադրեց մասնավոր հողերի համայնական և մասնավոր հողերի միջև, որոնց վրա կային արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Նրա օրոք «անմշակ հող չէր մնացել»։

Մյուս բարեփոխումները՝ Արտաշեսը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը։ Արտաշատում նա կառուցեց Անահիտ տաճարը, որտեղ դրվեցին արքայի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտել տվեց օրացույցն, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն։

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը՝ Արտաշատը հիմնադրվել է Ք․ա․ 185 թ, որի տեղի ընտրության և քաղաքի հատակագիծը կազմելու գործում կարևոր դեր է ունեցել Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը, որը հալածվելով Հռոմից, ապաստան է գտել Հայաստանում։ Արտաշատը հիշատակվում է նաև որպես «Հայկական Կարթագեն»։ Արտաշեսին մեծարել են

Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ պատվանուններով։ Նրան են նվիրված շատ պատումներ ՝ «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ»։

«Երվանդ և Արտաշես»

Երվանդը թագավոր դառնալուց հետո, կասկածելով Սանատրուկի զավակներին, որ կարող են իր դեմ դավադրություն սարքել, բոլորին կոտորում է։ Սանատրուկից մնում է մի փոքրիկ տղա՝ Արտաշես անունով, որին իր ստնտուն առնում և փախցնում է Հեր գավառի կողմերը, Մաղխազանի հովիվների մոտ։ Այստեղից նա լուր է ուղարկում Արտաշեսի դայակին՝ Սմբատ Բագրատունուն, Բյուրատ Բագրատունու որդուն, որ բնակվում էր Սպեր գավառի Սմբատավան գյուղում։

Սմբատը, երբ իմանում է Սանատրուկի մահվան և նրա զավակների կոտորածի գույժը, վերցնում է իր երկու դստրերին՝ Սմբատանույշին և Սմբատուհուն, տանում տեղավորում է Բայբերդի ամրոցում, քաջարի մարդկանց ամրոցին պահապան դնում, իսկ ինքը իր մի կնոջ և փոքրաթիվ մարդկանց խմբով գնում է մանուկ Արտաշեսին որոնելու։ Արտաշեսի փախուստը շատ է անհանգստացնում Երվանդին. նրան շարունակ տանջում է այն միտքը, որ Պարսկաստանում Սմբատի կողմից իր թագավորության դեմ չարիք է նյութվում։

«Արտաշես և Սաթենիկ»

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը. Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին. Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

«Արտաշես և Արտավազդ»

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց. – Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանու՜մ։ Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ: Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց: – Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես: Երբ դու ձի հեծնես, որսի գնաս, Ազատն ի վեր, ի Մասիս, Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝ Ազատն ի վեր, ի Մասիս, Այնտեղ մնաս և լույս չտեսնես։ Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր

եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում: Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

2. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, իսկ հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռներին։ Վաղ ժամանակներից սկսած հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11 րդ դարի կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը։ Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերն այնտեղ մեծամասնություն էին կազմում, ուր ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանների մի մասը ծառայության էր անցել Բյուզանդական կայսրությունում։ 1042թ. Կիլիկիայի կառավարիչ էր նշանակվել Ապլղարիպ Արծրունին, նրան էին հանձնվել մի շարք քաղաքներ ու բերդեր։ Հայկական իշխանություններ էին ստեղծել Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլը։ Սակայն այս իշխանությունները երկար չգոյատևեցին։ Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը 1080թ․ հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը։

Գող Վասիլ՝ 1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը

Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ.)։ 1098 թ. նա բյուզանդացիներից ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանակով Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Լևոն Բ՝ Քաղաքական բարդ իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն 2-ոդին (1187-1219թթ.)։ Երուսաղեմը մահմեդականներից կրկին հետ գրավելու համար 1189 թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոնը կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդների մեկի՝ գերմանական կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որի դիմաց կայսրը նրան թագ խոստացավ։ Սակայն արշավանքի հենց սկզբում Սրբազան հռոմեական կայսրության կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում։ Այդ ժամանակ

Դաշտանային Կիլիկիայի արևելյան շրջանների համար խնդիրներ ծագեցին Անտիոքի իշխանության և Կիլիկիայի միջև։ Լևոնը ինքը նշանակեց Անտիոքի իշխանի հետ հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին։ 1194 թ. Սիս քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Անտիոքի իշխանը ազատ արձակվեց՝ առանց փրկագնի։ Լևոնը փորձեց Անտիոքի իշխանական տան հետ ամուսնական կապեր հաստատելով ՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային։ Լևոն 2-րդը մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198 թ. հունվարի 6-ին ՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում՝ Գրիգոր Զ կաթողիկոսի կողմից, որից հետո կոչվեց Լևոն Մեծագործ։

Լևոն Մեծագործի քաղաքականությունը՝ Լևոնը Տարսոն հրավիրեց Լամբրոնի իշխան Հեթումին և բանտարկեց, այնուհետև առանց կռվի գրավեց բերդը։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Վերակառուցվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները։ Ստեղծվեց ռազմական և առևտրական նավատորմ։ Լևոնի համար շատ կարևոր էր Անտիոքի գահաժառանգության հարցի լուծումը։ 1216թ. նա գրավեց Անտիոքը և գահը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն Ռայմոնդին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ։ Սակայն շուտով նրա գործունեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր՝ Զաբելին։ Լևոն Մեծագործը մահացավ 1219 թ․՝ իր հաջորդներին թողնելով հզոր պետություն։

3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։


Թերթիկ 15

1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ

Տիգրան 2-րդ Մեծը ծնվել է Ք.ա. 140թ.։ Երիտասարդ հասակում պատանդ է տարվել Պարթևստան։ Պարթևստանի և Մեծ Հայքի միջև պատերազմում պարտվելով՝ Պարսկաստանն իրեն ապահովագրելու համար պահանջում է պատանդ տալ արքայազնին։ Արտավազդ 1-ինն էլ պատանդ է տալիս իր եղբորորդուն, Տիգրանի որդի՝ Տիգրանին։ Տիգրան 2-րդ Մեծը այնտեղ մնացել է մինչև 45 տարեկանը, որտեղ նա շատ պատվավոր դիրք է ունեցել։ Ք․ա․ 95 թ. Տիգրան 2-րդ Մեծը վերադարձավ հայրենիք՝ Հայաստան և թագադրվեց արքայական թագով՝ Աղձնիք նահանգում։ Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց հայոց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Տիգրանը իր գահակալման ընթացքում անհրաժեշտություն համարեց Մեծ Հայքի թագավորության լիովին միավորումը։ Իր գահակալման երկրորդ տարում՝ Ք․ա․ 94 թ. Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։

Հիմնած բնակավայրեր – Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը հայոց հողում էր, և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Ք․ա․ 95թ. այստեղ էր թագադրվել Տիգրանը։ Քաղաքը շրջապատված էր 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ և այգիներ։ Կենսական նշանակություն ուներ արքայի կառուցած Արքունի պողոտան, որը կապում էր Արտաշատը՝ Տիգրանակերտին։ Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է վեց բնակավայր: 2006 թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը ժամանակակիցների կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականին։ Կիկերոնը Հռոմի ականավոր դեմքն էր։ Նա Սենատում Տիգրան Մեծին անվանել է vehemens, ինչը նշանակում է վեհագույն, որը Հռոմում ամենաբարձր գնահատականն էր։ Տիգրան Մեծին կոչել են «իր ժամանակի հզորագույն թագավոր», «թագավորներից մեծագույնը» և «Աստված»։

2. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ դպրոցներն ու համալսարանները՝ Կային տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում, որը կոչվում էր վարդապետական, ուսումը տևում էր 7-8 տարի։ Միջնադարյան Հայաստանում հայտնի էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Նշանավոր կրթական կենտրոն էր Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել Գրիգոր Նարեկացին: Համահայկական նշանակություն ուներ Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։ Մեծ էր նաև Տաթևի և Սսի համալսարանների դերը։ Տաթևում նշանավոր գիտնականներ էին Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Կիլիկիայում հայտնի էին Սսի համալսարանը, Սկևռայի դպրոցը, Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։

Պատմագրությունը՝ Զարգացած միջնադարում հայ պատմագրությունը մեծ վերելք ապրեց Հայոց պատմության շարքը շարունակեցին Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը։ Վերջինս պատմության համառոտ շարադրանքն է ժամանակագրական հերթականությամբ։ «Տիեզերական պատմություններ» գրել են Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին։ Տարեգրություն կամ ժամանակագրություն են գրել Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Գունդստաբլը։ Գրվել են նաև Հայաստանի առանձին շրջանների պատմություններ։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին էր։ Թովմաս Արծրունին գրեց «Արծրունիների տան պատմությունը», իսկ Ստեփանոս Օրբելյանը՝ «Պատմություն նահանգին Սիսիական» աշխատությունը։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ գրականությունը՝ Զարգանում էր բանահյուսությունը, գրվում էին առակներ, վիպերգեր։ Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն է։ Առակում սովորաբար քննադատվում են հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները՝ անարդարությունը, շահամոլությունը, խարդախությունը, քծնանքը և այլն։ Հայտնի առակագիր էր նաև Վարդան Այգեկցին։ Միջնադարում է ստեղծվել նաև «Սասնա ծռեր» վիպերգը։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը համաշխարհային գրականության գլուխ գործոցներից է։ Շատերը, լինելով հիվանդ, կարդում են «Մատյան ողբերգությունը» և առողջանում են։ Հայտնի բանաստեղծներ էին նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը։

Ճարտարապետությունը՝ Այդ ժամանակաշրջանում կառուցում էին վանական համալիրներ, որտեղ եկեղեցիներից բացի կային ուսումնագիտական կենտրոններ, մատենադարաններ, արհեստանոցներ և այլն։ Հայտնի վանական համալիրներ էին Տաթևը, Սանահինը, Հաղպատը, Սևանը, Գեղարդավանքը, Գոշավանքը և այլն։ Նշանակալից դեր են խաղացել Մանուել և Տրդատ ճարտարապետները։ Տրդատը ոչ միայն եղել Անիի մայր տաճարի ճարտարապետը, այն նաև վերականգնել է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի հոյակերտ գմբեթը։ Զարգացավ նաև քանդակագործությունն ու հատկապես՝ խաչքարային արվեստը, որոնց լավագույն աշխատանքներ էին՝ Գոշավանքը (Պողոս) և Նորավանքը (Մոմիկը)։

Նկարչությունը՝ Զարգացում էր ապրում մանրանկարչությունը և որմնանկարչությունը։ Մանրանկարչությունը՝ որպես արվեստի ճյուղ, ծառայում էր ձեռագրերի զարդարմանը։ Նշանավոր մանրանկարիչներից էին Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մոմիկը և ուրիշներ։ Բագրատունի, Արծրունի, Սյունի և Հեթումյան թագավորները, Զաքարյան իշխանները իրենց կառուցած պալատների, տաճարների ներսի պատերը զարդարել էին տալիս որմնանկարներով։ Տաճարների և ներսի որմնանկարներում, բացի Հին և Նոր Կտակարանների պատկերներից, հանդիպում են նաև պատմական գործիչների (Գագիկ Արծրունու, Տրդատ 3-ի և Ս. Գրիգոր Լուսավորչի) դիմանկարները։ Մոմիկի ստեղծած խաչքարերը այսօր կան Գոշավանքում, Էջմիածնում ու Նորավանքում։ «Յոթ արվեստներ»-ն են՝ Աստղագիտությունը, Երկրաչափությունը, Թվաբանությունը, Երաժշտությունը, Հռետորաբանությունը, Տրամաբանությունն ու Քերականությունը։ Կար եռաստիճան կրթություն՝ ծխական, վանական և տաճարային։ Ծխական դպրոցները կարող էին ձևավորվել

տարբեր գյուղերում, այսինքն հոգևորականը հավաքում էր երեխաներին ու սովորեցնում էր տառերը։ Վանական դպրոցներում պատրաստում էին հոգևորականներ։ Տաճարային դպրոցներում սովորեցնում էին հոգևորականությանը, նրա հիմունքներին ու ավելի խորացված էին ուսումնասիրում։

3. Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան )։ Այսպիսով՝ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, ապա ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։

Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում էին հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լիներ սեփականության բազմազանության և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ-ն պետք է ունենա իր ազգային բանակը, սեփական դրամական ու բանկային համակարգը և այլն։ Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովուրդների, մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սահմանադրության հիմքում։


Թերթիկ 16

1. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Արշակ 2-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը, որտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ։ Դրանց համաձայն՝ կառուցվում են նաև վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ։ Նրանք նաև ընդունում են կանոն, ըստ որի իշխանները, թագավորը և մեծահարուստները պետք է զիջողական և գթասիրտ լինեն իրենց հպատակների, ծառաների ու հասարակ ժողովրդի հանդեպ։ Դրան ի պատասխան հարգալից, հնազանդ և հավատարիմ պետք է լինեն հպատակներն ու ծառաները իրենց տերերին։

Արշակը Կոգովիտում հիմնում է Արշակավան քաղաքը, որտեղ թույլատրում է բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանի որ քաղաք մտնելուց առաջ բոլոր մարդիկ ազատվելու էին պարտքերից։ Նախարարները հարձակվում և ավերում են քաղաքը։ 359թ . վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-րդը օգնություն է խնդրում Արշակից։ Հայոց զորքը Մծբին քաղաքի մոտ պարտության է մատնում Հռոմեական զորքին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը մերժում է։ Շապուհը թշնամանում է Արշակի հետ։ Սրա մասին ներկայացված է «Արշակ և Շապուհ» վիպերգում։ Վերադառնալով Հայաստան՝ արքան վերականգում է դաշինքը Հռոմի կայսեր հետ, որն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ։ Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են։ Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ։ 363 թ. կնքված հաշտությամբ Հռոմը պարտավորվում է չօգնել հայերին։ Հռոմեացի պատմիչ Ամմիանոսն այդ պայմանագիրն անվանել է «ամոթալի»:

Հայկական զորքերի հաղթանակները՝ Սասանյան զորքերը ներխուժում են Հայաստան։ 363 թ. Գանձակ (Շահաստան) քաղաքում սպարապետ Վասակ Մամիկոնյաի զորքը ջախջախում է պարսիկներին։ Շապուհը դիմում է խորամանկ քայլի։ Նա իր կողմն է գրավում Մերուժան Արծրունուն՝ խոստանալով նրան տալ հայոց գահը։ Վերջինս ուրանում է քրիստոնեությունը և զրադաշտություն ընդունում։ Հաջորդ հարձակման ժամանակ պարսիկներին ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Անգեղ բերդը։ Չկարողանալով գրավել այդ ամուր բերդը՝ նրանք մտնում են Դարանաղի գավառ ու գրավում Անի բերդը, որտեղ գտնվում էին Արշակունի թագավորների աճյուններն ու գանձերը։ Բացի Սանատրուկ թագավորի գերեզմանի՝ պարսիկները թալանում են մնացածներն ու գերեվարում թագավորների ոսկորները։ Սակայն հայոց 60-հազարանոց զորքը Վասակ սպարապետի գլխավորությամբ

ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորներն ու վերաթաղում Արագածի լանջին՝ Աղձք գյուղում։

Հաջողության չհասնելով պատերազմում՝ պարսից Շապուհ արքան իր մոտ է հրավիրում Արշակին՝ իբր բանակցությունների։ 368 թ. Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն, որտեղ Շապուհը չի կատարում իր խոստումը։ Նա սպարապետին տանջամահ է անում, իսկ Արշակին ձերբակալում է Անհուշ բերդում, որտեղ էլ նա մահանում է։ Դրանից առաջ լինում է հետաքրքիր դեպք, որն յուրովի ու մանրամասնորեն նկարագրում է «Արշակ և Շապուհ» վիպերգը։ Այդ նույն ժամանակում թշնամին պաշարում է Արտագերս ամրոցը, որտեղ հերոսական դիմադրությունը գլխավորում է Փառանձեմ թագուհին։ Նա հույս ուներ, որ Հռում մեկնած որդին՝ Պապը կվերադառնա և կօգնի դիմակայել, սակայն պարսիկները ներխուժում են ամրոց, ոչնչացնում ողջ մնացածներին և խոշտանգելով սպանում թագուհի Փառանձեմին։ Այդ ընթացքում դավաճան Մերուժան Արծրունին և նրան միացած Վահան Մամիկոնյանն ավերածություններ էին գործում, ատրուշաններ կառուցում և ժողովրդին պարտադրում մեզդեզական կրոնը։ Ուրացյալ Վահանին սպանում է նրա որդին՝ Սամվելը։ Այս իրադարձությունները նկարագրված են Րաֆֆու «Սամվել» վեպում։

Պապ թագավոր՝ Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374թթ.)։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը։ 371 թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը (Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում)։ Հայոց 90-հազարանոց զորքը Մուշեղ սպարապետի հրամանատարությամբ ջախջախում է պարսկական զորքին։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Պապ թագավորը կատարում է բարեփոխումներ։ Հոգևորականների հարազատներին պարտադրվում է կատարել պետական և զինվորական ծառայություն։ Կրճատվում է եկեղեցական հողատիրությունը։ 374թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ սպանում են Պապին, քանի որ դեմ էր նրա անկախ քաղաքականությանը։

2. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

Էջմիածնի 1677թ․ ժողովը։ Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Իսրայել Օրու գործունեությունը։ Հակոբ Ջուղայեցին 1680թ․ մահանում է, և պատվիրակությունը Կ․ Պոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, որտեղ մնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։

Այնուհետև գնում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, ծառայության անցնում կայսր ընտիրիշխան Հովհան Վիլհելմի մոտ։ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է Հայաստան։ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ․ հրավիրվում է հայ մելիքների գաղտնի խորհրդակցություն։ Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում են զորք ուղարկել Հայաստան և որ պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում 36 կետից բաղկացած ծրագիր։ Վիլհելմն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Եվրոպայում իրական օժանդակություն չստանալով՝ Օրին մեկնում է Ռուսաստան և 1701թ․ Պետրոս Ա ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր։ Ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ 1709թ․ Օրին լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում։ Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․ օգոստոսին Աստրախանում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում և Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Օրին դրոշի նշանակությունը և անհրաժեշտությունը դիտում էր զինվորի, հրազենի և ռազմատեխնիկական այլ միջոցների հետ հավասարարժեք հարաբերության մեջ։ Ըստ նրա, հայ ազատագրական պայքարի դրոշը պետք է ներկայացներ պաստառ, որի մի երեսին պատկերված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսում՝ Գրիգոր Լուսավորիչը։ Ինչպես նշում է Օրին, այն պետք է խորհրդանշեր հայերի՝ հանուն հավատի պայքարը Գրիգոր Լուսավորչի հովանավորությամբ։ Հայտնի է, սակայն, որ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։

Պարսկաստանը թուլացել էր, թուրքերը դրանից օգտվում էին ու արշավանքներ էին կազմակերպում։ Հայաստանը հայտնվել էր մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Պարսկաստանի խաչմերուկում։ Օսմանյան կայսրությունը հզորագույն ժամանակաշրջանն էր ապրում ու հարձակումներ կատարում Եվրոպա, նույնիսկ արշավանքներ էին կազմակերպվել Ավստրիա, սակայն ավստրո-լեհական զորքերի պաշտպանության շնորհիվ, թուրքերը ջախջախվել էին ու այդ քայլի պատճառով, նրանք այլևս չէին ցանկանում տարածվել Եվրոպայում։

* Գրիգոր Զոհրապը թուրք իրավաբան-գրող էր, ով շատ մոտ կապեր ուներ հայերի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթ Փաշայի հետ։ Նույնիսկ կան փաստարկներ, որ նրանք ամեն օր նարդի էին խաղում։

3. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Հայաստանն ու Թուրքիան այս տարվա սկզբին ուղիղ բանակցություններ սկսեցին, որոնց նպատակը՝ հարաբերությունների կարգավորումը, և որպես հետևանք ավելի քան երեսուն տարի փակ սահմանի բացումն է։ Անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր արվել

են, բոլորն էլ՝ ապարդյուն։ Հիմա համաձայնության արդեն չորրորդ փորձն է։ Արդյո՞ք այն այլ արդյունք կունենա, թե կարժանանա նախորդների ճակատագրին՝ հայտնի չէ, մինչ այդ ուշագրավ է, որ նախորդ դարասկզբին Հայաստանն ու Թուրքիան ցեղասպանությունից մի քանի տարի անց պատերազմների ու ճգնաժամերի պայմաններում են բանակցել և պայմանագրեր կնքել։ Ավելին, Հայաստանի ու Թուրքիայի միջև առաջին միջպետական պայմանագիրը, նաև Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դիվանագիտական փաստաթուղթն է։

Բաթումի պայմանագիրը: 1918 թ. ապրիլի 15 (28)-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Անդրկովկասի անկախությունը և համաձայնվեց Բաթումում շարունակել Տրապիզոնում ընդհատված հաշտության բանակցությունները: Մինչև Բաթումի բանակցությունների սկսվելը թուրքերն արդեն գրավել էին Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ իրենց հանձնվելիք տարածքները:

Թուրքիայի պարտադրանքով իր անկախությունը հռչակած ԱԴԴՀ կառավարությունը թուրքերի մուտքը դեպի Անդրկովկասի խորքերը կանխելու նպատակով մայիսի 11-ին Բաթումում բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Շ. Հալիլ բեյը, իսկ անդրկովկասյանը՝ կառավարության նախագահ և արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին: Պատվիրակության կազմում էին հայ պատվիրակներ՝ խնամատարության նախարար Հ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: Կային նաև խորհրդականներ, զինվորական փորձագետներ, քարտուղարներ, ընդամենը՝ 45 մարդ: Թուրքական կողմից Բաթումում էր գտնվում Կովկասյան ճակատում թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան: Այդտեղ ժամանեց նաև ծովային նախարար Ջեմալ փաշան: Բաթումում էր նաև գերմանական պատվիրակությունը՝ լիազոր ներկայացուցիչ գեներալ Օ. ֆոն Լոսովը, պատվիրակներ կոմս Վ. ֆոն Շուլենբուրգր և ուրիշներ՝ դիտորդի կարգավիճակով: Ի դեպ, իբրև շահագրգիռ կողմ Գերմանիայի միջնորդությամբ Բաթումի բանակցություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, թեև վերջինս չէր ճանաչում Անդրկովկասի կառավարությանը: Մայիսի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Գ. Չիչերինը հայտարարություն արեց այդ մասին և հասկացնել տվեց, որ եթե ռուսական կողմը չմասնակցի բանակցություններին, ապա պայմանագիր կնքվելու դեպքում այն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից: Սակայն Գ. Չիչերինի նոտան՝ Բաթումի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, մնաց անպատասխան: Հունիսի 4-ին՝ ժամը 12-ին՝ Խալիլ բեյի և Ա. Խատիսյանի եզրափակիչ ելույթներից հետո, պատվիրակությունների բոլոր անդամների ներկայությամբ ստորագրվեց խաղաղության և բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսրության կառավարության և իրեն անկախ հայտարարած Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագրի ստորագրումով օսմանյան կառավարությունը, փաստորեն, ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բացի պայմանագրից ստորագրվեց նաև նրան կից երեք փաստաթուղթ. 1) տարանցման մասին, 2) սահմանակից շրջանների միջև առևտրի մասին և 3) կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին, և մեկ լրացուցիչ համաձայնագիր (6 հոդվածով) հայկական զորքի զորացրման, գերիների փոխանակման ու երկաթուղու շահագործման կարգի մասին:


Թերթիկ 17

1. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Քանի որ Աշոտ Բագրատունու շնորհիվ Հայաստանը անկախացավ, անհրաժեշտ էր ամրապնդել այդ անկախությունը։ Արաբները չէին հաշտվել հայերի անկախության հետ։ Նրանք Յուսուֆ ատրպատականի գլխավորությամբ հարձակվեցին հայերի վրա, սակայն հաջողության չհասան, դե իսկ Յուսուֆն էլ փորձեց դիմել խորամանկ քայլի՝ օգտվելով հայ նախարարների միջև ծագած վեճից։ Գագիկ Արծրունու և Սյունիքի նախարարության միջև վեճ էր առաջացել Նախճավան գավառի պատկանելության շուրջ։ 908 թ. Յուսուֆը թագ է ուղարկում դժգոհ Գագիկին և հռչակում հայոց թագավոր։ Նրանք միասին ներխուժում են Հայաստան, սակայն Երնջակ բերդի կայազորն իրականացնում է հակաարաբական պայքար։ Հայերը չհանձնվեցին։ Գազազած Յուսուֆը Սմբատին սպանեց և մարմինը խաչեց Դվինի դարպասներին։ Սա անկախությունը կորցնելու լուրջ վտանգ էր ներկայացնում։ Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց։ Արաբները կրկին հարձակվեցին հայերի վրա։ Հայ ժողովրդի պայքարը գլխավորեց Աշոտ 2-րդը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (914-928թթ.)։ Նրա շուրջը համախմբվեցին հայ իշխանները, վերակազմվեց բանակը 921 թ. Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթը ջախջախեց արաբ զորավար Բեշիրի զորքին։ Սևանից նահանջող արաբները պարտություն կրեցին Գառնիի մոտ Գևորգ Մարզպետուն ու փոքրաթիվ ջոկատից։ Այս դեպքերը նկարագրված են Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի >> պատմավեպում։ Աշոտ Երկաթը իր թագադրության վայրը՝ Երազգավորսը դարձրեց մայրաքաղաք: 922 թ. Բաղդադի խալիֆը ոչ միայն թագ ուղարկեց Աշոտին, այլև նրան ճանաչեց շահնշահ (արքայից արքա)։ Դա նշանակում էր, որ հայոց թագավորը գերապատվություն էր ստանում ինչպես հարևան երկրների, այնպես էլ արաբական ամիրայությունների նկատմամբ։

Աշոտի մասին շատ նյութեր չկան պատմիչների կողմից, քանզի նա պարզապես չէր թողնում նրանց իր մասին որևէ բան գրել։ Ունի հրեական ծագում՝ Բագադատ, Բագարատ, նույնիսկ Շամբատ։ Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։ 894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները

սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։

Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թվականներ) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։ Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Բագրատունիների թագավորությունը տարբեր ժամանակամիջոցներում տարբեր մայրաքաղաքներ ուներ՝ Դվին, Շիրակավան, Բագարան, Կարս, Անի։ Անին շատ արագ մեծացավ, բարգավաճեց, հատկապես՝ Սմբատ Բ Տիեզերակալ արքայի գահակալման տարիներին (977-990)։ Այդ տարիներին Անին, Կոստանդնուպոլսից ու Անտիոքից հետո, իր 120-150.000 բնակչությամբ աշխարհի երրորդ քաղաքն էր։ Հայոց արքաները մեծ ուշադրություն էին դարձնում Անիին, որը պատմական աղբյուրներում հանդես է գալիս որպես «մեծ ու շեն, տիեզերական» մակդիրներով։

Հետաքրքիր փաստ՝ Գագիկ Ա թագավորը ժամանակին շատ հայասեր է եղել։ Իր կառավարման օրոք, նա անձամբ պատժել է հույն աշխատավորին այն պատճառով, որ նա իր շան անունը դրել էր հայ՝ նվաստացուցիչ նկատառումներով։ Գագիկ Ա-ը հզոր դիվանագետ էր, ուստի այդ երևույթը օգտագործեց իր օգտին։ Հույնը ցանկանում էր ամեն կերպ փախչել, փոխել հարցը, նա նույնիսկ պատասխանում էր, թե տարածքում ամենուժեղ շունը իրենն է, ուստի հայ է դրել իր անունը, որպեսզի տարբերվի ու սարսափեն, չէ որ հայը նույնպես ուժեղ է։ Սակայն, իհարկե, այսպիսի խաբեբայությունները չընդունվեցին Գագիկ Ա-ի մոտ։

2. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

1826թ. հուլիսին պարսից գահաժառանգ Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը ներխուժեցին Արցախ և պաշարեցին Շուշիի բերդը։ Սկսվեց ռուս-պարսկական պատերազմը: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Սեպտեմբերի 13-ին Շամքորի և Ելիզավետպոլի (Գանձակ) ճակատամարտերում ռուսական զորքերը ջախջախեցին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրաված շրջաններից: Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը և կազմավորվեցին հայ կամավորական գումարտակներ: 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում պարսկական մեծաբանակ բանակը հերթական պարտությունը կրեց: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ: 1827թ. սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսները գրավեցին Սարդարապատը, ապա մտան Երևանի բերդ, ինչը մեծ ցնծության ընդունվեց ժողովրդի կողմից: Հենց դա էլ վճռեց պատերազմի ելքը:

ԹՈՒՐՔՄԵՆՉԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ: 1827-1828թթ. ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը, Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Շահը ստիպված հաշտություն խնդրեց և 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Ըստ պայմանագրի Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք Երևանի Նախիջևանի խանությունների անցան Ռուսաստանին: Պարսկահայք նահանգն իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձավ պարսիկներին: Պարսկաստանում մնացած հայերին իրավունք տրվեց մեկտարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում: 1828թ. շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզից, Մակուից, Խոյից, Սալմաստից, Ուրմիայից և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից: Աղքատները կարողացան տուն կառուցել դրամական օգնության շնորհիվ: Այս ամենը նպաստեց հայերի ազգային ժողովրդական պատկերի վերականգնամը: Հայերի գաղթը Ռուսաստան դրական էր, քանզի վերջինս պարտավորվում էր Հայաստանը “թատերաբեմից” հանել, որպեսզի Հայաստանի տարածքում այլևս մարտեր չընթանան։ Կարևորագույն օգուտներից էր իսլամից ազատվելը, քանի որ թե՛ Օսմանյան կայսրությունը, թե՛ Պարսկաստանը չէին “ցանկանում” հանդուրժել քրիստոնյաներին։ Դրական էր նրանով, որ վերաբնակները՝ Թավրիզից, Խոյից, Սալմաստից ազատվում էին հարկերից ու տուրքերից վեց տարով։ Մի տարվա մեջ կարող են տեղափոխվել ապրել գրավված տարածքներում։ Տրվել էր մի տարի պատրաստություններ տեսնելու, բերքը հավաքելու համար։ Խոյն ու Սալմաստը անցան Պարսկաստանին (հաճախ հայերը հենց այդտեղից էին գաղթում)։ Հայերը վախեցել էին մնալ Խոյում, Սալմաստում (չնայած նրան, որ դրանք ազատագրվել էին Ռուսաստանի կողմից)։ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ ռուսական զորքը հետ էր քաշվում գրավված տարածքներից։ Սա պատճառ հանդիսացավ, որ հայերը գաղթեցին Արևելյան Հայաստան (նրանք վախենում էին, որ պարսիկները վրեժ կլուծեն նրանց ապստամբությունից)։ Երևանյան տիտղոս — Պասկևիչ, Վալերիան (Ռոստոմ) Մադաթով (մանրամասն ներկայացրել է տեղի ունեցած իրադարձությունները)։

3. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը

Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացն ու արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգայնորեն ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվայի նորանկախ հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992 թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ։ 1992 թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), 2001-ին՝ Եվրախորհրդի, 2003-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՝ Սևծովյան տնտեսական համագործակցությանը (ՍԾՏՀ), 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ), 2015 թ. հունվարին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Դա հնարավորություն է տալիս ՀՀ-ին

միջազգային բարձր ամբիոններից բարձրացնելու Արցախի և այլ հիմնախնդիրներ։ Հայաստանի հանրապետությունը դիվանագիտական կապեր հաստատեց ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Իր հարաբերություններն ամրապնդեց Վրաստանի հետ, որը շատ կարևոր էր։ Վրաստանի տարածքով շրջափակման տարիներին Հայաստանը շարունակվեց կապվել արտաքին աշխարհի հետ։ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 1996 թ. ապրիլից սկիզբ դրվեց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ՀՀ անհատական գործընկերությանը։ 2019 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ, աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 10-ին միացավ «Ցեղասպանության հանցագործությունների կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային։ Հատկապես 20-րդ դարավերջից հետո հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանի Պետական դուման, Լեհաստանը, Կանադան, Սլովակիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Պորտուգալիան և այլ երկրներ։ Միջազգային կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա ՝ Եվրախորհրդարանը։ Բելգիան և Արգենտինան նույնիսկ օրենք են ընդունել Հայոց ցեղասպանությունը մերժող անձանց դատապարտելու մասին։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ 100-րդ տարելիցի պատմական աննախադեպ միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 60 երկրների և միջազգային տասնյակ կառույցների պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի և Կիպրոսի նախագահները։ Աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ 2021 թվականի ապրիլի 24 ին՝ ցեղասպանության 106 ամյակի օրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչը, բնականաբար, լուրջ զայրացրեց Թուրքիային։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը նոր ազդակ հանդիսացավ դրա միջազգային ճանաչման գործում։ Ներկայումս Հայոց ցեղասպանության գործընթացը շարունակվում է։ Այդուհանդերձ՝ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության կատարած փաստը և չառերեսվել սեփական պատմության հետ։


Թերթիկ 18

1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը՝ Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության ժամանակաշրջան։ Աշոտին հաջորդեց եղբայրը՝ Աբասը (928-953 թթ.), որը մայրաքաղաքը տեղափոխեց Կարս։ 948 թ. կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Կարս։ Աբասին փոխարինեց որդին Աշոտ 3-րդը (953-977 թթ. ), որն իր բարի գործերի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական, երկրում շինարարական լայն աշխատանքներ ծավալվեցին: 961 թ. Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը, որը շատ նպաստավոր դիրք ուներ։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացի կաթողիկոսի ձեռքով։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ կառուցվեցին Սանահինի և Հաղպարտի վանքերը։ Աշոտ Ողորմածին հաջորդեց Սմբատ 2-րդ Տիեզերակալը (977-990 թթ.)։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, իսկ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Նա կասեցրեց Դվինի ամիրայի հարձակումը և Դվինը միացրեց իր թագավորությանը։

Գագիկ Ա՝ Գագիկ Ա-ին (990-1020 թթ .)։ Գագիկը կրում էր շահնշահ տիտղոսը։ Դա նշանակում էր, որ նա գերադաս դիրք ուներ հայկական մյուս թագավորությունների նկատմամբ: 1001 թ. Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկի դեմ և հրաժարվեց ճանաչել նրա գերիշխանությունը։ Սակայն Գագիկը հարձակվեց նրա վրա և զրկեց իր հողերից, որի համար ստացավ Դավիթ Անհողին անունը: Շուտով Դավիթը զղջաց, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները: 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։ Հայ-վրացական զորքը Ծումբ գյուղի մոտ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության մատնեց նրանց։ Ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ 1001թ. ավարտվեց Անիի մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Կառուցվում էր նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցին: Այս հոյակերտ տաճարների հեղինակը ճարտարապետ Տրդատն էր։

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի

թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:

Անիի թագավորության պահպանումը` Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:

Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045թթ․): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:

Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:

Անիի թագավորության անկումը՝ Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին:

Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Հետաքրքիր փաստ՝ Գագիկ Ա թագավորը ժամանակին շատ հայասեր է եղել։ Իր կառավարման օրոք, նա անձամբ պատժել է հույն աշխատավորին այն պատճառով, որ նա իր շան անունը դրել էր հայ՝ նվաստացուցիչ նկատառումներով։ Գագիկ Ա-ը հզոր դիվանագետ էր, ուստի այդ երևույթը օգտագործեց իր օգտին։ Հույնը ցանկանում էր ամեն կերպ փախչել, փոխել հարցը, նա նույնիսկ պատասխանում էր, թե տարածքում ամենուժեղ շունը իրենն է, ուստի հայ է դրել իր անունը, որպեսզի տարբերվի ու սարսափեն, չէ որ հայը նույնպես ուժեղ է։ Սակայն, իհարկե, այսպիսի խաբեբայությունները չընդունվեցին Գագիկ Ա-ի մոտ։

2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ: Կ. Պոլսի մերձակայքում՝ Սան Ստեֆանո ավանում, հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը և Բասենը վերադարձվում էին Թուրքիային: Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Պայմամագրի 16-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: Այդ ընթացքում (մոտ 6 ամիս) ռուսական զորքերը պետք է մնային Հայաստանում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ: Մեծ տերությունները, դժգոհ լինելով Ռուսաստանի դիրքերի ուժեղացումից պահանջեցին 1878թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով ռուս-թուրքական պայմանագիրը վերանայելու նպատակով: Հայերի պահանջները ներկայացնելու համար, Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց: Հայ պատվիրակները մինչ վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ։ Բայց նրանք հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին, որի դիմաց խոստացավ պաշտպանել Թուրքիայի շահերը։ 16 րդ հոդվածի փոխարեն մտցվեց 61-րդ հոդվածը, որով թուրքական կառավարության իրականացրած բարեփոխումների հսկողությունը դրվում էր վեհաժողովին մասնակից բոլոր պետությունների վրա: «Հայաստան» բառը փոխարինվեց «հայաբնակ մարզեր» բառակապակցությամբ Հայկական հարցի միջազգայնացումը ոչինչ չտվեց հայությանը ն նպաստեց Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աճին:

3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։


Թերթիկ 19

1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ դպրոցներն ու համալսարանները՝ Կային տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում, որը կոչվում էր վարդապետական, ուսումը տևում էր 7-8 տարի։ Միջնադարյան Հայաստանում հայտնի էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Նշանավոր կրթական կենտրոն էր Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել Գրիգոր Նարեկացին: Համահայկական նշանակություն ուներ Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։ Մեծ էր նաև Տաթևի և Սսի համալսարանների դերը։ Տաթևում նշանավոր գիտնականներ էին Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Կիլիկիայում հայտնի էին Սսի համալսարանը, Սկևռայի դպրոցը, Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։

Պատմագրությունը՝ Զարգացած միջնադարում հայ պատմագրությունը մեծ վերելք ապրեց Հայոց պատմության շարքը շարունակեցին Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը։ Վերջինս պատմության համառոտ շարադրանքն է ժամանակագրական հերթականությամբ։ «Տիեզերական պատմություններ» գրել են Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին։ Տարեգրություն կամ ժամանակագրություն են գրել Մատթեոս Ուռհայեցին և Սմբատ Գունդստաբլը։ Գրվել են նաև Հայաստանի առանձին շրջանների պատմություններ։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին էր։ Թովմաս Արծրունին գրեց «Արծրունիների տան պատմությունը», իսկ Ստեփանոս Օրբելյանը՝ «Պատմություն նահանգին Սիսիական» աշխատությունը։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում՝ գրականությունը՝ Զարգանում էր բանահյուսությունը, գրվում էին առակներ, վիպերգեր։ Հայ առակագրության հիմնադիրը Մխիթար Գոշն է։ Առակում սովորաբար քննադատվում են հասարակության մեջ տեղ գտած բացասական երևույթները՝ անարդարությունը, շահամոլությունը, խարդախությունը, քծնանքը և այլն։ Հայտնի առակագիր էր նաև Վարդան Այգեկցին։ Միջնադարում է ստեղծվել նաև «Սասնա ծռեր» վիպերգը։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը համաշխարհային գրականության գլուխ գործոցներից է։ Շատերը, լինելով հիվանդ, կարդում են «Մատյան ողբերգությունը» և առողջանում են։ Հայտնի բանաստեղծներ էին նաև Ներսես Շնորհալին, Ֆրիկը։

Ճարտարապետությունը՝ Այդ ժամանակաշրջանում կառուցում էին վանական համալիրներ, որտեղ եկեղեցիներից բացի կային ուսումնագիտական կենտրոններ, մատենադարաններ, արհեստանոցներ և այլն։ Հայտնի վանական համալիրներ էին Տաթևը, Սանահինը,

Հաղպատը, Սևանը, Գեղարդավանքը, Գոշավանքը և այլն։ Նշանակալից դեր են խաղացել Մանուել և Տրդատ ճարտարապետները։ Տրդատը ոչ միայն եղել Անիի մայր տաճարի ճարտարապետը, այն նաև վերականգնել է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի հոյակերտ գմբեթը։ Զարգացավ նաև քանդակագործությունն ու հատկապես՝ խաչքարային արվեստը, որոնց լավագույն աշխատանքներ էին՝ Գոշավանքը (Պողոս) և Նորավանքը (Մոմիկը)։

Նկարչությունը՝ Զարգացում էր ապրում մանրանկարչությունը և որմնանկարչությունը։ Մանրանկարչությունը՝ որպես արվեստի ճյուղ, ծառայում էր ձեռագրերի զարդարմանը։ Նշանավոր մանրանկարիչներից էին Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Մոմիկը և ուրիշներ։ Բագրատունի, Արծրունի, Սյունի և Հեթումյան թագավորները, Զաքարյան իշխանները իրենց կառուցած պալատների, տաճարների ներսի պատերը զարդարել էին տալիս որմնանկարներով։ Տաճարների և ներսի որմնանկարներում, բացի Հին և Նոր Կտակարանների պատկերներից, հանդիպում են նաև պատմական գործիչների (Գագիկ Արծրունու, Տրդատ 3-ի և Ս. Գրիգոր Լուսավորչի) դիմանկարները։ Մոմիկի ստեղծած խաչքարերը այսօր կան Գոշավանքում, Էջմիածնում ու Նորավանքում։ «Յոթ արվեստներ»-ն են՝ Աստղագիտությունը, Երկրաչափությունը, Թվաբանությունը, Երաժշտությունը, Հռետորաբանությունը, Տրամաբանությունն ու Քերականությունը։ Կար եռաստիճան կրթություն՝ ծխական, վանական և տաճարային։ Ծխական դպրոցները կարող էին ձևավորվել տարբեր գյուղերում, այսինքն հոգևորականը հավաքում էր երեխաներին ու սովորեցնում էր տառերը։ Վանական դպրոցներում պատրաստում էին հոգևորականներ։ Տաճարային դպրոցներում սովորեցնում էին հոգևորականությանը, նրա հիմունքներին ու ավելի խորացված էին ուսումնասիրում։

2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

1722թ. Իրանի հպատակ աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի Պետրոս Ա ցարը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ (կասպիական արշավանք)։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12-հազարանոց զորք, որից 10-հազարը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտ՝ Չոլակ վայրը՝ սպասելով ռուսական զորքի գալուն։ Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս Ա անակնկալ վերադարձավ Աստրախան։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ Արցախի պաշտպանությանը, օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերին։ Կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ Գյուլիստանում, Շոշում (Շուշի), Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլուխում և այլուք։ Պարսկաստանի թուլացումից օգտվելով թուրքական զորքերը 1723 թ. հարձակվեցին Թիֆլիսի վրա և շարժվեցին Գանձակ։ 1724թ. հունիսի 24-ին Կ․ Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով Այսրկովկասյան և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ 1724 թ. հունիսի 7-ից սեպտեմբերի 26-ը տեղի ունեցավ Երևանի հերոսական պաշտպանությունը՝ թուրքական զորքերից։ Երևանն անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20.000 մարդ։

Գանձակի մահմեդականները Արցախի զինված ուժերի հետ կնքեցին պայմանագիր՝ թուրքական զորքերի դեմ։ Ռուս գործիչ Իվան Կարապետն էլ ժամանեց Հայաստան՝ Ռուսաստանից ազատագրական պայքարին օժանդակելու խոստումով։ 1725թ․ մարտին և 1726թ․ օսմանյան զինված ուժերը ներխուժեցին Վարանդա գավառ, ապա մի քանի անգամ փորձեցին գրավել Շուշին։ Նրանք ոչ միայն հաջողության չհասան, այլ նաև տվեցին 800 զոհ՝ ութօրյա մարտերում և նահանջեցին Գանձակ։ Սակայն 1728թ․ անակնկալ մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։

3. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին, որն իր շուրջն առավ 64 պետություն, երկրագնդի բնակչության 80%-ը և տևեց ուղիղ վեց տարի՝ մինչև 1945թ. սեպտեմբերի 2-ը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան 65 միլիոն մարդ։ 1941թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան, խախտելով Մյունխենյան համաձայնագիրը, ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, և դրանով սկսվեց Հայրենիական մեծ պատերազմը, որը տևեց ուղիղ 1418 օր և ավարտվեց 1945թ. մայիսի 9-ին՝ շատ թանկ գնով ձեռք բերված հաղթանակով։

Հայկական դիվիզիաները և նրանց մարտական ուղին։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջին 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.-ից։ 1941-1942թթ. կազմավորվեց 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, սակայն Ղրիմի Կերչի թերակզղում այն լիովին ջախջախվեց և զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադրում։ Գործած սխրանքների համար վերակոչվեց 51-րդ գվարդիական դիվիզիա։ Հիրավի փառավոր էր 89-րդ Թամանյան (անունը շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտականուղին, որը, սկսելով Կովկասյան լեռներից, դարձավ միակ հայկական դիվիզիան, որը հասավ մինչև Բեռլին, որի հրամանատարն էր սիրված զորավար Նվեր Սաֆարյանը։ Նշանավոր է դիվիզիայի քաջարի ռազմիկ Հունան Ավետիսյանի սխրանքը, ով 1943 թ. սեպտեմբերին մղվող մարտի ժամանակ կրծքով փակեց թշնամու հրակնատը՝ հնարավորություն տալով զորամասին առաջ շարժվելու։ Հայ ռազմիկները մասնակցություն ունեցան գրեթե բոլոր ճակատամարտերին՝ Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Կովկասի և Լենինգրադի պաշտպանությանը, Ղրիմի և Ուկրաինայի ազատագրմանը, Դնեպրի գետանցմանը։ Աչքի էին ընկնում ոչ միայն շարքային զինվորները, այլև սպաներն ու հրամանատարները։ Նվեր Սաֆարյանը, Հովհաննես Իսակովը, Նելսոն Ստեփանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանովը, Միսակ Մանուշյանը, Հունան Ավետիսյանը և այլք դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրամյանը ստացան կրկնակի հերոսի կոչում։ Ավելի քան 100 հրամանատարներ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին՝ փառապանծ հաղթանակին։


Թերթիկ 20

1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, իսկ հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռներին։ Վաղ ժամանակներից սկսած հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11 րդ դարի կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը։ Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերն այնտեղ մեծամասնություն էին կազմում, ուր ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանների մի մասը ծառայության էր անցել Բյուզանդական կայսրությունում։ 1042թ. Կիլիկիայի կառավարիչ էր նշանակվել Ապլղարիպ Արծրունին, նրան էին հանձնվել մի շարք քաղաքներ ու բերդեր։ Հայկական իշխանություններ էին ստեղծել Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլը։ Սակայն այս իշխանությունները երկար չգոյատևեցին։ Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը 1080թ․ հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը։

Գող Վասիլ՝ 1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը

Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ.)։ 1098 թ. նա բյուզանդացիներից ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանակով Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Լևոն Բ՝ Քաղաքական բարդ իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն 2-ոդին (1187-1219թթ.)։ Երուսաղեմը մահմեդականներից կրկին հետ գրավելու համար 1189 թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոնը կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդների մեկի՝ գերմանական կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որի դիմաց կայսրը նրան թագ խոստացավ։ Սակայն արշավանքի հենց սկզբում Սրբազան հռոմեական կայսրության կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում։ Այդ ժամանակ Դաշտանային Կիլիկիայի արևելյան շրջանների համար խնդիրներ ծագեցին Անտիոքի իշխանության և Կիլիկիայի միջև։ Լևոնը ինքը նշանակեց Անտիոքի իշխանի հետ հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին։ 1194 թ. Սիս քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Անտիոքի իշխանը ազատ արձակվեց՝ առանց փրկագնի։ Լևոնը փորձեց Անտիոքի իշխանական տան հետ ամուսնական կապեր հաստատելով ՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային։ Լևոն 2-րդը մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198 թ.

հունվարի 6-ին ՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում՝ Գրիգոր Զ կաթողիկոսի կողմից, որից հետո կոչվեց Լևոն Մեծագործ։

Լևոն Մեծագործի քաղաքականությունը՝ Լևոնը Տարսոն հրավիրեց Լամբրոնի իշխան Հեթումին և բանտարկեց, այնուհետև առանց կռվի գրավեց բերդը։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Վերակառուցվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները։ Ստեղծվեց ռազմական և առևտրական նավատորմ։ Լևոնի համար շատ կարևոր էր Անտիոքի գահաժառանգության հարցի լուծումը։ 1216թ. նա գրավեց Անտիոքը և գահը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն Ռայմոնդին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ։ Սակայն շուտով նրա գործունեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր՝ Զաբելին։ Լևոն Մեծագործը մահացավ 1219 թ․՝ իր հաջորդներին թողնելով հզոր պետություն։

2. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռազմական գործողությունների ընթացքը՝ Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում: Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը:

Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ: Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող Կարսի բերդը: Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, գերիների թիվը անցնում էր 1300-ից: Կարսից հետո իրար հետևից գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը: Ռուսական մի այլ զորամաս գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ գրավում է Բայազետը, ապա՝ Ալաշկերտը: Ռուսների հաջողությունները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում մեծ իրարանցում են առաջացնում ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում: Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում (Կարինում) և 1829թ. գարնանը հարձակման անցնում: Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին: Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները և անցնել հակահարձակման: Հունիս ամսին նրանք գրեթե առանց կռվի գրավում են Էրզրումը: Ընկնում է Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը: Էրզրումի գրավման օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինը: Նա մոտիկից դիտեց պատերազմական գործողությունները, եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որը զարմանալի տեսարան էր ներկայացնում: Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա: Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում: Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից՝ խաչակնքելով ու կրկնելով՝ քրիստոնյանե՛ր, քրիստոնյանե՛ր»: Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ

բնակավայրեր: Պատերազմի ընթացքում արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական ծանր լուծը, ուստի և նյութական ու ռազմական օգնություն էր ցույց տալիս ռուսական զորքին: Արևելյան Հայաստանի նման այստեղ ևս կազմակերպվեցին կամավորական ջոկատներ: Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ մի քանի օրում ձևավորվում է 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը ակտիվորեն մասնակցում է պատերազմական գործողություններին: Արևելահայերն իրենց հերթին կազմակերպում են կամավորական ջոկատներ և օգնության հասնում հայրենակիցներին: Ղարաբաղի կամավորական հեծյալ գնդի մասին Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր՝ բերելով թուրքական 8 դրոշակ»: Ադրիանապոլսի պայմանագիրը Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:

Այդ ամենով հանդերձ՝ Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով` Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ: Ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Պասկևիչը ևս դժգոհ մնաց, երբ իմացավ, որ զենքի ուժով իր գրաված տարածքները վերադարձվում են Թուրքիային: Նա Էրզրումից Նիկոլայ I թագավորին գրում է, որ հաշտության պայմանագիրը «ընդհանուր ուրախության հետ իրավացի տրտմության մեջ է գցել ժողովրդի այն մասին, որը արժանի էր մեր կարեկցությանը և’ մշտապես կրած իր տառապանքներով, և’ ռուսական զորքի հաջողությանը ցույց տված իր փորձով, և’ այն դժբախտ ապագայով, որ նրան սպասում է»: Հայերի գաղթը Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը Ախալքալաքում Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը` պակասել, մահմեդականների թիվը մեծացել էր: Կայսրության սահմանամերձ շրջանների տնտեսությունը վերականգնելու և վստահելի հպատակներ ունենալու նպատակով կազմակերպվեց հայերի ներգաղթը: Հայ գործիչները շահագրգռված էին և մեծապես նպաստում էին այդ քաղաքականության իրականացմանը: Արևմտյան Հայաստանից գաղթը իրականացնելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի մեջ մտան Ներսես Աշտարակեցին, գնդապետ Լազարյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսը և ուրիշներ:

3. Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան )։ Այսպիսով՝ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, ապա ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։

Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում էին հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լիներ սեփականության բազմազանության և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ-ն պետք է ունենա իր ազգային բանակը, սեփական դրամական ու բանկային համակարգը և այլն։ Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովուրդների, մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սահմանադրության հիմքում։

ԹԵՐԹԻԿ 20
1. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ. 

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։


2. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը 

1827 թ-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828 թ-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց:
3. Հայաստանի երրորդ հանրապետության  անկախության գործընթացը 
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը։




ԹԵՐԹԻԿ 19

1. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը 

Կրթական համակարգը

10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։

Պատմագրությունը

9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։


2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում 

Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730): 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան: Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը: Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

                                    Սյունիքի ազատագրական պայքար

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731): Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:
1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:
3. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին 
Ֆաշիստական Գերմանիան 1939թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941թ. հունիսի 22-ին խախտելով 1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած` չհարձակման մասին պայմանագիրը` հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը (1941-1945թթ. )։  Գերմանիայի նպատակն էր կայծակնային պատերազմի միջոցով գրավել ԽՍՀՄ-ը և հասնել համաշխարհային տիրապետության։ Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։ 
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 18

1. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք. 

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։


2. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում 

Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:

Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:

Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:

Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:


3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը 

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 


ԹԵՐԹԻԿ 17

1. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ 

Սմբատ 1-ին

Աշոտ 1-ը մահացավ 890թ. և իր հաջորդողը եղել է Սմբատ 1-ը: Նա թագավորել է 890 թվականից մինչև 914 թվականը: Նա իր հոր նման խելացի աղաական գործիչ էր: 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձեռբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդուպոլիս: Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Հայք, Տարոն, Աղձնիք, բարձր Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը: Ըստ պատմիչ և Հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանեկերտցու՝ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վիրք, հարաֆում՝ Տավրոսի լեռներ: 892թ. Սմբատը օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին: Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Արտներսեհը դարձավ Վրաստանի թագավոր: 893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ: Նույն թվականանին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ: Այս ամենին գումարվեց Հայաստանի քաղաքական ցիճակի շեշտակի վատթարացումը: Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց  Ատրպատականի արաբական ամիրայությանը: Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան, գրավեց Նախճավանը, ապա՝ ավերված Դվինը: 894թ.-ին Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյան ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից:


Աշոտ 2-րդ Երկաթ

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:

Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:

Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:


2. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը 

Ռուս-պարսկական պատերազմը տեղի է ունեցել 1826-1828 թվականներին Ռուսաստանի կայսրության և Իրանի միջև ՝Հայաստանի արևելյան գավառներում։Պատճառը այն էր , որ Ռուսաստանը ուզում էր ընդլայնվել դեպի Սև և Կասպից Ծովեր,նաև Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը և տարբեր երկրների հետ կատարվող առևտուրը։Իսկ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին ,ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում կորցրած գավառները։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։  Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ]։

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանությունների։

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները:

ուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:


3. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը 
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 16

1. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր 

Արշակ Բ֊ն (350֊368) գահ բարձրացավ Շապուհ Բ֊ի համաձայնությամբ։ Արշակ Բ֊ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին։ Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը,իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդուՍամվելի ձեռքով։ Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա նրանց առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին: Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա,նրանցից շատերին կոտորեց: Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով:Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: Հռոմի կայսրը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով։ Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները այն անվանել են «ամոթալի»: Շապուհ Բ-ն հարձակվեց Հայոց թագավորության վրա: Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու։ Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։ Պապ թագավորը և Մեծ Հայքի թագավորության հզորության վերականգնման նրա փորձերը: Պապ թագավորը կառավարել է 370-374թթ-ի:Հռոմի օգնությամբ նա դառնում է Հայաստանիթագավոր:371թ-ի Ձիրավի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ հայ-հռոմեական և պարսկականզորքերի միջև որտեղ պարսիկները պարտվում են և Պապը դառնում է Հայաստանի թագավոր:Նակատարում է մի շարք բարեփոխումներհայկական բանակի թիվը մեծացնելու համար ։ Հռոմինդուր չի գալիս Պապի ինքնուրույն քաղաքայանությունը,քանի որ նրանց նպատակն է Պապին դարձնելհայոց թագավոր և ստիպել ենթարկվել իրենց:Տեսնելով որ Պապը չի ենթարկվում իրենց Հռոմիզորավարներից մեկը խնջույքի ժամանակ 374թ-ին դաշյունահարում և սպանում է Պապ թագավորին:Այսժամանակաշրջանի պատմությունը ներկայացրել է Ստեփան Զորյանը <<Պապ թագավոր>>պատմավեպում:
2. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի 

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Ի. Օրու գործունեությունը

Իսրայել Օրին շարունակում է Ջուղայեցու ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:


3. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը 

Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական առավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։

Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը:


4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 


ԹԵՐԹԻԿ 15

1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ 

  • Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Ծնվել է Ք.ա. 140 թվականին։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգը մինչ այդ անհայտ մի վայրում և հետագայում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը, որը կոչվեց ՝ Տիգրանակերտ։ Տիգրան 2-րդը սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում ՝ Ք.ա. 94թ. Տիգրան 2-ը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները։ Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղ ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները։

  • Տիգրան Մեծի տերության ստեղծումը

Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Այս դեպքում երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ոգնենալ ամուր թիկունք, մանավանդ, որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։


2. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը 

Բագրատունյաց թագավորության հաստատումից հետո հայկական մշակույթը նոր վերելք ապրեց։Բացի վանքերից զարգացան նաև մի շարք քաղաքներ՝ Անին, Վանը, Դվինը, Կարսը, Արանան, Տարսոնը, Սիսը։ 10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կայն նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Դպրոցները հիմնականում եկեղեցու տնորինության տակ եին։ Կային ծխական, վանական և տաճարային դպոցներ, որոնց հիման վրա ձևավորվեցին վարդապետարաններ։Կրթական համակարգը բաղկացախ էր տարրական և բարձրագույտ տիպի դպրոցներից։Բարձրագույն դպրոցներում սօվօրում էին 7-8 տարի։ Նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհոննս Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին։ Նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները, Նարեկի վարդապետարանը։ 12-րդ դարից սկսվում էբարձրագույն դպոցներիվերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետն էր Հովհաննես Իմաստասերը։ Կարևոր էր Գլաձորի համալսարանի դերը։ 1280-ական թթ․ հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու րաբունապետության տարիներին հայտնի դարձավ Գլաձորի համալսարան անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը, որը ղեկավարում էին Հոհնան Վորոտնեցին և Գրիգր Տաթևացին։ Հռչակավոր էր Սիսի համալսարանը։ Հայտնի էր Սկևռայի դպրոցը Կիլիկյան հայաստանում։ Մանրանկարչության, գրչության արվեստի և երաժշտուրյան զառգացման գործում մեծ դեր խազաց Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը։

Պատմագրություն։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրուրյան նոր ժանրեր՝ տիեզերական պատմագրություն և տարեգրություն։ Տարեգրություն դեպքում պատմությունը շարադրում էին համառոտ՝ ըստ ժամանակագրոկան հերթականության։ Հայոց պետմության շարքը շարունակում է կաթողիկոս Հովոանես Դրասխանակերտցին։ Հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Գրել է հայ-բուզանդական հարաբերությունները, սելյուկյան արշավանքները։ 13-րդ դ․ պատմագիր է Կիրակոս Գանձակեցին, ով գրել է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թթ․։ Ստեփանոս Տարոնեցին գրել է <<տիեզերայան պատմություն>> աշխատությունը։ Վարդան Արևելցին 13-րդ դ․ գրեց <<տիեզերական պատմություն>> աշխատությունը՝ <<անսկիզբ>> ժամանակներից մինչև 1267թ․։ Թովմա Արծրունին գրել է Վասպուրական նահանգի և Արծրունիների տոհմի պատմուրյունը։ 13-րդ դ․ Ստեփանոս Օրբելյանը գրել է<<Պատմություն նահանգին սիսական>> աշխատությունը սյունիքի նահանգի մասին։ Մատթեոս ՈՒռհաեցին ներկայացնում է Առաջավոր Ասիայի 10-12-րդ դդ․ պատմությունը <<Ժամանակագրություն>> աշխատությունում։ Սմբատ Գուն դստաբլը իր <<Տարեգիրք>> աշխատությունում շարադրում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադաձությունները, Կիլիկյան Հայաստանի պատմությունը։


3․ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը 

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացը սկիզբ դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀխՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի պատմության մեջ սկսվում է Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հետո ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը ՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին Հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։ Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների և մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայըլու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սամանադրության հիմքում։ 1990թ. տեղի ունեցան ընտրություններ և այդ ընտրություններով ձևավորվեց ըատ էության խորհրդարանական կառավարման հանրապետություն։ Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ամբողջ գործադիր իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանում (1990թ. օգոստոսից 1991թ. սեպտեմբեր) իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ ՝ հողի սեփականաշնորհում, գազամուղի անցկացում Վրաստանի տարածքով, միջազգային կապի առաջին միջոցների կառուցում, որոնց շնորհիվ Հայաստանը անմիջական կապ հաստատեց աշխարհի հետ։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը

ԹԵՐԹԻԿ 14

1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին 

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք.ա. 190թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից: Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք.ա. 189թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը: Նույն ժամանակ նաև անկախացան Փոքր Հայքն ու Կոմմագենեն: Այդպիսով Ք.ա. 190-160 թթ. ընթացքում անկախացան չորս հայկական թագավորությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն:
Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները՝ օգտվելով Հայաստանի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը: Նա ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը:
Նա Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիա լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը:
Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին: Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ:
Արտաշես 1-ինը մեծ բարեփոխումներ է կատարել: Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Նա կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Նրա օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ: Նաև կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արատաշատի հիմնադրումը: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշես 1-ը շատ բարեփոխումներ է արել, որոնք էլ մեծ նշանակություն են ունեցել երկրի տնտեսության զարգացման համար և Մեծ Հայքի հզորացման։
2.  Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ 

  • Թագավորության հռչակումը

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։

  • Լևոն Մեծագործի քաղաքականությունը

Թորոսին հաջորդեց նրա եղբայր ՝ Լևոն 1-ը։ Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային։ Լևոնը Բյուզանդացիներից խլեց ՝ Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով։ 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 1137թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ։ Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս։ Ի վերջո Վահկան ևս հանձնվեց։ Լևոնի կնոջ և երկու որդիների ՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս։ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյությոգն ունենալուց։ Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին։ Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը։


3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։

 
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 13

1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան 

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
    Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
  • Երվանդ 1-ին Սակավակյաց

Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

  • Տիգրան 1-ին Երվանդյան

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։


2. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք 

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

3. Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը 


4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

ԹԵՐԹԻԿ 12

1. Հայկական լեռնաշխարհը 

Աշխարհում բոլոր ժողովուրդները ունեն իրենց հայրենիքը: Ժողովուրդները ավելի շատ բնակություն են հաստատում այն վայրերում, որտեղ որ ապրուստի համար լավ  պայմաններ են նախատեսված: Հետագայում շարժվելով այլ տարածքներ զբաղեցրել են  ամբողջ տարածքները: Կան ազգեր ովքեր մնացել և բնակություն  են հաստատել  մի տարածքում և դրանցից մեկը հայերն են եղել: Հայերի հայրենիքը Հայաստանն է եղել: Այնտեղ բնակվել են հայերը: Հայերի հայրենիքի մասին տեղեկությունները մեզ հասել են առասպելների, լեգենդների միջոցով: Այն տարածքը որտեղ բնակվել են  հայերը  կոչվել է Հայք: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի  և իրանական սարահարթի միջև: Հայկական լեռնաշխարհի  ամենաբարձր լեռը Արարատն է/5165մ/, իսկ ՀՀ-ի ամենաբարձր լեռը Արագածն է/4096մ/: Ծովի մակերևույթից բարձր է 1500-1700 մետրով, ինչի համար ստացել է Լեռնային կղզի անվանումը:  Լեռնային  կղզու կենտրոնով անցնում է Հայկական պար լեռնաշղթան:

Հայկական լեռնաշխարհով հոսող խոշոր գետերն են ՝ Եթրատը, Տիգրիսը, Ճորոը, Կուրը և Արաքսը: Արաքսը համարվում է մայր գետ, քանի որ հոսում է կենտրոնվ: Սևանա լիճը,  Վանա լիճը և Ուրմիա լիճը 3 խոշոր լճերն  են: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և այնտեղ կան տարբեր տեսակի ձկներ և խանաչ բնություն գետնի տակ: Վանա լճի ջուրը  փոքր ինչ աղի է և այնտեղ բնակվում է միայն  տառեխ ձկնատեսակը: Ուրմիա լիճը զուրկ է բուսականությունից և ձկնատեսակներից, քանի որ այնտեղի ջուրը  շատ աղի է: 

Պատմական Հայաստանը բաժանված է եղել 2 մասի ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք: Մեծ Հայքի տարածքը կազմել է 300հազ.քառ կմ, իսկ Փոքր Հայքինը ՝ 80հազ.քառ կմ: Մեծ Հայքի տարածքը բաժանված է եղել 15 նահանգներից, որոնցից նշանավորը եղել է Այրարատը, որտեղ էլ կառուցվել են Հայաստանի մայրաքաղաքներից շատերը: Ներկային ՀՀ տարածքը կազմում է մոտ 30հազ.քառ կմ, որը ընդգրկում է Մեծ Հայքի Այրարաը, Սյունիք, Գուգարք նահանգների մեծ մասը, իսկ ԼՂՀ/Արցախ/ տարածքը կազմում է 12.5հազ.քառ կմ և ընդգրկում է Արցախը և Սյունիքի մի մասը:


2. 1-ին աշխարհամարտը և Կովկասյա

Կովկասյան ճակատ, առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին  Հայաստանը, Ադրբեջանը,  Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը։ Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։
1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը։
1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի հետ ստորագրեց Բաթումի պայմանագիրը։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական կովկասյան բռնապետության, Լեռնահայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի հոկտեմբերի 30-ը։

Օսմանյան կայսրության հիմնական նպատակն էր վերականգնել Կովկասում իր տարածքները։Թուրքերը կորցրել էին 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր վերադարձնել Արդվինը, Արդահանը, Կարսը և Բաթումի նավահանգիստը։ Կովկասյան ճակատը կշեղեր ռուսական զորքերի հիմնական ռազմաճակատներից։
Այս պլանը արժանացավ Գերմանական կայսրության հավանությանը։ Գերմանիան օժանդակեց օսմանցիներին ռեսուրսներով և մարդկային ուժով[2]։ Պատերազմի նախարար Էնվեր փաշան հույս ուներ ճանապարհ բացել մինչև Թբիլիսի և միավորել բոլոր կովկասյան մուսուլմաններին ընդդեմ Ռուսական կայսրության։ Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր կտրել Ռուսաստանին կասպիական նավթից։Ռուսաստանի համար Կովկասյան ռազմաճակատը համարվում էր երկրորդային. գլխավորը Արևելյան ռազմաճակատն էր։ Ռուսական կայսրության հիմնական ուժերը կենտրոնացված էին Արևելյան ռազմաճակատում։ Ռուսաստանին էին պատկանում Կարս ամրոցը և Բաթումի նավահանգիստը։ 1915 թվականի մարտին Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովը հանդիպեց Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններին և քննարկեցին Թուրքիայի մայրաքաղաքի՝ Բոսֆորիի և Դարդանելի նեղուցները գրավելու հարցը, ինչը կկտրեր Գերմանիային և Ավստրո-Հունգարիային սնուցման այս ուղուց։ Ցարական Ռուսաստանը նաև պլանավորում էր արտաքսել մուսուլմաններին Ստամբուլից և այն բնակեցնել կազակներով։Հայ ֆիդայական շարժումը ձգտում էր ստեղծել անկախ Հայաստան։ Հայ Յեղափոխական դաշնակցությունը իրականացրեց այս ձգտումը և 1918 թվականի մայիսին ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Բացի այդ, 1915 թվականի դրությամբ Արևմտյան Հայաստանի մի մասը և Լեռնահայաստանի Հանրապետությունը գտնվում էին հայերի տիրապետության տակ, իսկ Անդրկովկասյան բռնապետությունը նույնպես ստեղծվել էր հայերի մասնակցությամբ։ Այս պետություններից ոչ մեկը երկար չգոյատևեց։

 
3․  ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին 

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Անկախության հռչակումից հետո սկսվեց ԼՂՀ իշխանության մարմինների ձևավորումը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը ԼՂՀ գերագույն խոհուրդն էր (հետո ՝ Ազգային ժողով)։ 1992թ. հունվարի 8-ին Ղարաբաղի Գերագուրն խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Բարձրագույն գործադիր մարմինը ԼՂՀ նախարարների խորհուրդն էր (հետագայում ՝ կառավարություն)։ ԼՂՀ առաջին վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։ ՀՀ օրինակով ձևավորվեց ԼՂհ դատական համակարգը։ Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դրոշն ուղղանկյունաձև է ՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Դրոշի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ ճատվածում։ ԼՂՀ հռչակումը, պետական իշխանության ձևավորումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին Արցախյան շարժման հետագա հաջողությունների և պատերազմական գործողություններին վերջ տալու։ 1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ 1992թ. հունվարին Կրկժանի ազատագրումը ադրբենջացիների ռազմական հենակետներից մեկն էր։ Փետրվարի վերջին վերացվեց նաև Խոջալուի ռազմական խմբավորումը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։ Մայրաքաղաքը կատվածահար վիճակում էր։ Բնակչությունը հիմնականում գտնվում էր ապաստարաններում։ Մշակվեց Շուշիի ազատագրման խիստ ֆջգաղտնի ծրագիրը, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ 1992թ. մայիսի 9-ին Արցախի ազատամարտիկները, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ ազատագրեցին Շուշին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992թ. մայիսի 18-ին ազատագրեցին Լաչինը։ Ագրեսորը ՝ Ադրբեջանը, չհաշտվեց պարտության հետ և 1992թ. ամռանը օտարերկրյա վարձկանների օգնությամբ հարձակվեց ԼՂՀ հյուսիսային շրջանների վրա։ 1993թ. գարնանը Արցախի ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ազատագրել ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական տարածքները։ Ազատագրվեց Մարտակերտի շրջանի զգալի մասը։ Պաշտպանական նպատակ էր հետապնդում ԼՂՀ ինքնապաշտպանակամ ուժերի կողմից Քելբաջարի, Ֆիզուլու, Ջաբրաիլի, Ազդամի շրջանների ազատագրումը։ Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:


ԹԵՐԹԻԿ 11

1. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ 

Արգիշտի 1-ի օրոք (Ք.ա. 786-764թթ.) Վանի տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջաղախք գավառի ընկած տարածքները: Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրերըԼ Մասիուս և Կորդվաց լեռներից մինչ Չորոխ ավազանը: Արգիշտի 1-ինը եղել է շատ հզոր թագավոր և անգամ նրա անունը լսելուց մարդիկ պատկերացրել են ահարկու ծանր հողմ: Արգիշտի 1-ը հիմնեց նոր բնակավայարը, որը հետագայում դարձավ Երևանի հիմքը (Ք.ա. 782թ.): Դրանից 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմենց նոր քաղաք-ամրոց ՝ Արգւշտիխինիլին: Այն հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ էր: Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսաին գլխավոր հենաետերը: Շատ ավելի մեծ է եղել նրա քաղաքական ազդեցության ոլորտ, ինչի մաին պատկեացնել լինում է հնագիտական պեղումների շնորհիվ: Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի Առաջավորասիական թագավորում: Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Թռեղքում:

Սարդուրի 2 . Արգիշտի 1-ին հաջորդեց Սարդուրի 2-ը (Ք.ա. 764-735թթ.): Նրա գահակալության շրջանում Վանի տերությունը ունեցել է մեծ առաջընթացներ: Տերության Հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին. Հյուսիսիում Սև ծովին ներառյան Կուլխա երկիրը: Առաջին անգամ Արցախը Ուրտեխի անվամբ հիշատակվում է Սարդուրի 2-ի կողմից: Արւելքում տերությունը հասնում էր Կասպից ծով իսկ արևմուտքում ոքր Ասիա: Նա ստեղծեց մի մեծ և հզզոր տերություն 4 ծովերի միջև:


2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին 

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտպատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։


3. Հայդուկային շարժումը 

Հայ հայդուկային շարժումը ուղված է թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի համար։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Այսպես իրար գլուխ հավաքվեցին մի շարք ֆիդայիներ, ում Րաֆֆին անվանում էր ժողովրդական վրիժառուներ և հեղափոխականներ։

Առաջին ֆիդայիներից էին Կարապետը ՝Սեբաստիայում, և Արաբոն ՝Սասունում։ Առաջին հայդուկային խմբերը ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։

1880ականների վերջին Սեբաստիայի Վիլայեթում կազմավորվել էին զինված ջոկատներ, որոնք ներկայացել էին որպես քրդեր ՝հայ-թուրքական վիճակը չսրելու նպատակով։ Սակայն այս շրջանում չհաջողվեց հայդուկյան դաշինքներ ստեղծել։

Ֆիդայիները զգալի աշխատանք են կատարել հայերին վերամիավորելու ուղղությամբ։

1880-90ականներին կովկասբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացել դեպի արևմտահայերի ազատագրական պայքարը։ Հայ երիտասարդները Թուրքիային սահմանակից շրջաններում կազմեցին հայդուկային խմբեր և զենքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան։ Այս իրադարձության հետ կապված հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինարար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից և այլն։Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի, Արխանյանի, Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-1890-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ, կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից։


4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 9

1. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ 

2.  Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ 

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույները, ասորիները և արաբները։ Հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը։ Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն  է: Նրա անունով իշխանապետությունը կոչվում է Ռուբինյանների: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը։ Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները։ Այդ խնդիրը լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ։ Կոնստադինին հաջորդեց նրա որդի ՝ Թորոս Ա-ն։ Նա Կիլիկյան Հայաստանի սահմանները ընդարձակեց դեպի հարավ, 1104թ. գրավեց Սիսը և Անավարզա քաղաքները ՝ դարձնելով վերջինիս մայրաքաղաք։

3. Մայիսյան հերոսամարտերը 

  • Սարդարապատի ճակատամարտը

Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և շարժվեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և առանձին կորպուսի ուժերից Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ ստեղծվեց Երևանի զորախումբը և միասնաբար դիմագրավեցին թշնամուն: Այդ ժամանակ տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտը: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29թ.: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը խախտեցին Երզնկայում կնքված զինադադարը, անցան պետական սահմանը և սկսեցին հայ ազգի ոչնչացմանը: 1918թ. մայիսի 21-ին թուրքական ուժերը ներխուժեցին Արարատյան դաշտավայր և գրավեցին Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին ՝ ճակատագրական վտանգ ներկայացնելով հայ ազգի ապագայի համար: Սարդարապատի վճռական ճակատամարտը եղավ 1918թ. մայիսի 22-ին: Երիտասարդները, ծեծերը, կանայք, երեխաները միացան զինվորներին, որպեսզի պաշտպանեն հայրենիքը: Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայկական զոքրի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը: Այս ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար: Այն հաճախ համեմատում են մայիսի 26-ի 451թ. Ավարայրի ճակատամարտի հետ:

  • Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի կամ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ ՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ: Բաշ Ապարանի ճակատամարտում հաղթեցին հայերը և այդ հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

  • Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, 8-րդ դաս.,  էջ 146-151, նաև այլ աղբյուրներ/.

Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկ Զորավարը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ: Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում էին: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատամարտը: Հայկական կողմը ուներ 7 հազար կռվող, իսկ թուրական կողմը ուներ 10 հազար կռվող: Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժեդհը իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ալեքսանդր-Բեյ-Մամիկոնյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Ղարաքիլիսայի ճակատամարտը ունեցավ շատ կարևոր նշանակություն: Թուրքերը ունեցան մեծ կորուստներ և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այդ ճակատամարտը ապացուցեց, որ որ բարձրացել է հայ ժողովրդի պատիվը և ոգին, նաև դիմադրական ներուժը:

  •  Վերհանեք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /գրավոր/.

Մեծ եղեռնից և պատերազմի պատճառած վնասներից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը, 1918թ. գարնան վճռական օրերին համախմբելով մեծ սխրանք գործեց: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները միասնաբար կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես Մեծ եղեռնից փրկվեցին հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտում ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր: Ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից կողմ:

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 8

1. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը:  Անտոնիոսի արշավանքը 

Արտավազդ Բ, Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների հարստությունից: Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ: Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

2. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք 

3. Հայոց մեծ եղեռնը 

Մեծ Եղեռնը ցեղասպանության դասկական օրինակ է։ Ցեղասպանության ժամանակ սպանվեց 2500000-ից 3000000 հայ։ Այդ ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց և կողոպտվեց ավելի քան 1000 եկեղեցիներ և վանքեր։ Վերացվեցին 1500 հայկական դպրոցներ և վանքեր։ Ոչնչացվեցին 20000 գրքեր և ձեռագրեր։ Հայերը ցրվեցին ամբողջ աշխարհով, փախնելով սեփական երկրից, թողել այն անպաշտպան։ Հայերը գիտեին թուրքերի մշակած ծրագրի մասին, գիտեին որ թուրքերը ցանկանում էին իրենց ոչնչացնել, և չձեռնարկեցին ոչ մի հակապաշտպան բան։ Ցեղասպանությունը վերացրեց աշխարհից հայերին, և այդպիսով կործանեց մեր երկրի ապագան։ Կարելի է ասել որ հայերը հարկավոր էին թուրքերին և նրանց ոչնչացումը ձեռ չեր տալիս Թուրքերին ։ Դա պայմանավորված էր նրանց քոչվոր լինելով։ Բայց ռուս-թուրքական պատերազմից հետո երբ հայերը օգնեցին ռուսներին, թուրքերը կատարեցին ։ Իսկ ռուսները չօգնեցին հայերին ։Դրանից կարելի է հետևություն անել որ պետք չեր օգնել և իմ կարծիքով կարելի էր ազատություն ստանալ այլ ձևով։ Ամեն դեպքում ես անցյալում բան չեի փոխի քանի ,որ ամեն մի թեկուզ մանր փոփոխություն կարող է ամեն ինչ փչացնել։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 7

1. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը 

Հռոմեա-հայկական պատերազմը

Ք. ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում: Սակայն Ք. ա. 68 թ. հայերը բանակը Արածանիի ճակատամարտում ջախջախեցին գռոմեական և դուրս քշեցին Հայաստանից: Ավելին՝ հայոց զորքերի օգնությամբ Միհդրատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը՝ այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:

Ք. ա. 67 թ. պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը՝ Հայաստանի: Ք. ա. 66 թ. գարնանը հռոմեացիները, պատերազմում հաղթելով, գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց Պարթևներին, սակայն, նրա դաշնակից Պոնտոսը վերացավ:

Արտաշատի պայմանագիրը

Երբ Հայաստանը մենակ մնաց Հռոմի և Պարթևստանի դեմ Հայաստանի և Հռոմի միջև սկսեցին ընթանալ բանակցություններ: Արդյունքում Ք. ա. 66 թ. Արտաշատ նահանգում Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև կնքվեց Արտաշատի պայմանագիրը: Պայմանագրի կետերը հետևյալն էին՝

  1. Հայաստանը պետք է հրաժարվի իր նվաճած տարածքներից և պետք է Պարթևստանին հետ վերադարձնի նվաճած տարածքները
  2. Հայաստանը պետք է ռազմատուգանք վճարեր Հռոմին մետ 6 հազար տաղանդ
  3. Հայաստանը ճանաչվեց Հռոմի <<դաշնակից և բարեկամ>> և ըստ դրա պետք է Հայաստանը և Հռոմը պետք եղած դեպքում ռազմական փոխօգնություն ցուցաբերեին

Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 68 թ. սեպտեմբերի 22-ին հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ:

Տիգրանակերտի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 66 թ. հոկտեմբերի 6-ին հայկական և հռոմեական զորքերի միջև, Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ:

2. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը 

Կրթական համակարգը

10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ 12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։

Պատմագրությունը

9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքերը։ 10-14-րդ դարերի հայ պատմիչների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն հայ ժողովրդի, այլ Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։

3.  Հայաստանի երրորդ հանրապետության  հասարակական-քաղաքական կյանքը։

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացը սկիզբ դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀխՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի պատմության մեջ սկսվում է Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հետո ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը ՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին Հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։ Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների և մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայըլու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սամանադրության հիմքում։ 1990թ. տեղի ունեցան ընտրություններ և այդ ընտրություններով ձևավորվեց ըատ էության խորհրդարանական կառավարման հանրապետություն։ Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ամբողջ գործադիր իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանում (1990թ. օգոստոսից 1991թ. սեպտեմբեր) իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ ՝ հողի սեփականաշնորհում, գազամուղի անցկացում Վրաստանի տարածքով, միջազգային կապի առաջին միջոցների կառուցում, որոնց շնորհիվ Հայաստանը անմիջական կապ հաստատեց աշխարհի հետ։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը:

ԹԵՐԹԻԿ 6

1. Տիգրան Մեծի տերությունը 

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140 — մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 — մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով։ 


2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին 

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Նա արաբների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։ Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը ՝ ուղղված գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Աշոտի խորհրդով Դվին ներկայացան հայոց զորքը։ Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան։ Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում են երկրից։ Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։ Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են Հայոց Թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և. արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ին։ 885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում ՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց Թագավոր ՝ Աշոտ 1 անունով։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Հայաստանի ՝ դեռևս 885 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ունեցավ 30 տարի անց։

Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր։ Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ 1-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքների ՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ Աշոտ 1-ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

3. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը 

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։
4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 5

1. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ 

  • Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Ծնվել է Ք.ա. 140 թվականին։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգը մինչ այդ անհայտ մի վայրում և հետագայում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը, որը կոչվեց ՝ Տիգրանակերտ։ Տիգրան 2-րդը սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում ՝ Ք.ա. 94թ. Տիգրան 2-ը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները։ Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղ ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները։

  • Տիգրան Մեծի տերության ստեղծումը

Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Այս դեպքում երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ոգնենալ ամուր թիկունք, մանավանդ, որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։

2.  Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում 

Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:

Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:

Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:

Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:


3․ Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին 

Ֆաշիստական Գերմանիան 1939թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941թ. հունիսի 22-ին խախտելով 1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած` չհարձակման մասին պայմանագիրը` հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը (1941-1945թթ. )։ 

Գերմանիայի նպատակն էր կայծակնային պատերազմի միջոցով գրավել ԽՍՀՄ-ը և հասնել համաշխարհային տիրապետության։ Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։ 

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 4

1. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին

Մինչև Արտաշեսի 1-ինի գահակալությունը հարևան երկները զավթել էին երկրամասեր,Արտաշեսը և Զարեհը ցանկացան վերամիավորել հայկական հողերը։Արտաշեսը Մեծ Հայքի տարածնքները վերամիավորելուց բացի թագավորոթյանը միացրեց Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը։ Մեծ Հայքին միացրեց Փայտակարանը և մինչև Ուրմիա լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին,բայց հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ:Արտաշես 1-ինը բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Նրաշնորհիվ մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Հիմնադրեց նոր մայրաքաղաքը՝ Արատաշատը: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշես 1-ը շատ բարեփոխումներ է արել, որոնք էլ մեծ նշանակություն են ունեցել երկրի տնտեսության զարգացման համար ։ 

2. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը 

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

3. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը 

1827 թ-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828 թ-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 3

1. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Երվանդ 1-ին Սակավակյաց

Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

  • Տիգրան 1-ին Երվանդյան

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

2. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

  • Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

  • Ոսկեդարյան գրականություն

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։


3.  Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: 

Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։ 

Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։ 

Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։ 


4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 2

1. Պետական կառավարման համակարգը հայ Արշակունիների թագավորության շրջանում։

Թագավորը և արքունի գործակալությունները: Հայ Արշակունիների թագավորության շրջանում` 65–428 թթ., պետական կարգը շարունակում
էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը
վարելու գերագույն իրավունքը պատկանում էր
թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները:
Արքունի գործակալությունների ղեկավարների`
գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը:
Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–
հարկային գործը:

354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է
Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված
հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ,
աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով
հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ
լինել իրենց տերերին:

Բարեփոխումների շրջան,Պապ թագավոր:

Պապի գահակալման շրջանում, երբ Ներսես Մեծը նորից սկսում է արքունիք անցուդարձ անել, կաթողիկոսը սկսում է վերականգնել այն հասարակական կառույցները, որոնք գոյություն ունեին մինչև պարսիկների կատարած ավերածությունները։ Այդպիսի կառույցներ էին բորոտների խնամքի վայրերը, աղքատանոցները, միաբանությունները, կուսանոցները։

Արտաքին գործերը ավարտելուց հետո՝ Պապ թագավորը սկսեց անդրադառնալ ներքին խնդիրներին։ Նա հասկանում էր, որ 70 տարվա ընթացքում ժողովրդի մեջ դեռևս չէր արմատավորվել բուն քրիստոնեությունը, այլ ուղղակի արտաքինից ընդուվել էր այն։ Ուրեմն այդ կառույցները, որոնք պետական գանձարանի լուրջ մաս էին կազմում, անիմաստ էին, քանի որ նրանց նպատակը քրիստոնեական բարոյագիտության տարածումն էր։ Փոխարենը նրանց պատճառով տարածվում էր ծուլությունը, կուսանոցների պատճառով կրճատվում էր բնակչության աճը։

Պապը սկում է կրճատել Տրդատ Գ-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Այդ պատճառով հակասություններ են սկսվում Պապի և Ներսես Մեծի միջև։ 372 թվականին Պապը հրավիրում է Ներսես Մեծին խնջույքի, որից փոքր անց Ներսես Մեծը սկսում է արյուն թքել և ի վերջո մահանում է։ Եկեղեցականությունը սկսում է քարկոծել Պապ թագավորին, կարծելով, որ նա է թունավորել Ներսես Մեծին։ Մի շարք բացասական առասպելներ է ձուլվում Պապի անվան շուրջ, որ տարածվում է նաև Հայքի սահմաններից դուրս։

Ներսե Մեծի մահից հետո Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվեց նաև հոգևորականների թիվը։ Ներսե Մեծին հաջորդում է Շահակ Ա Մանազկերտցին, որը Պապի հրամանով այլևս չի մեկնում Կեսարիա, որպեսզի կաթողիկոս ձեռնադրվի, նա հայրենի հողում եպիսկոպոսների կողմից ձեռնադրվում է Հայքի կաթողիկոս, ումից հետո այլևս բոլոր կաթողիկոսները սկսում են ձեռնադրվել Հայաստանում։ Շահակի կաթողիկոս նշանակվելը նույնպես վատ է ընդունվում հոգևորականության կողմից, քանի որ դրանով վերջ էր տրվում Լուսավորչի տոհմին և կաթողիկոսական աթոռը անցնում է հին քրմական Աղբիանոսի տոհմին։ Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները, որոնք նրանցից խլվել էին նախորդ Արշակունիների ժամանակաշրջանում:

Պապը հստակ արձանագրում է, որ Հռոմից անկախ քաղաքականություն է վարելու, այդ պատճառով սկսվում է հալածվել Վաղես կայսրի կողմից։

2. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում 

Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

                                    Սյունիքի ազատագրական պայքար

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:


3․ ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը 

Բաթումի պայմանագիր․ 1918, այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, կնքվել է հունիսի 4-ին Բաթումում։ Թուրքիայի կառավարության անունից պայմանագիրը ստորագրել են Խալիլ բեյը, Վեհիբ Մեհմեդ փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում։

Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Գեներալ Անդրանիկը հունիս – հուլիս ամիսներին պաշտպանում էր Նախիջևանը։ Հուլիսի 17-ին այն հայտարարեց Խորհրդային Ռուսաստանի մաս, աշխատելով այն պահել որպես Բրեստի պայմանագրով Թուրքիային ոչ ենթակա տարածք և ավելի ծանր Բաթումի պայմանագրից դուրս գտնվող հողամաս։Էնվեր փաշան Բաթումում, 1918

Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին Վրաստանն անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև Ադրբեջանի անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 

ԹԵՐԹԻԿ 1

1. Հայկական լեռնաշխարհը 

Աշխարհում բոլոր ժողովուրդները ունեն իրենց հայրենիքը: Ժողովուրդները ավելի շատ բնակություն են հաստատում այն վայրերում, որտեղ որ ապրուստի համար լավ  պայմաններ են նախատեսված: Հետագայում շարժվելով այլ տարածքներ զբաղեցրել են  ամբողջ տարածքները: Կան ազգեր ովքեր մնացել և բնակություն  են հաստատել  մի տարածքում և դրանցից մեկը հայերն են եղել: Հայերի հայրենիքը Հայաստանն է եղել:  Այնտեղ բնակվել են հայերը: Հայերի հայրենիքի մասին տեղեկությունները մեզ հասել են առասպելների, լեգենդների միջոցով: Այն տարածքը որտեղ բնակվել են  հայերը  կոչվել է Հայք: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի  և իրանական  սարահարթի միջև: Հայկական լեռնաշխարհի  ամենաբարձր լեռը  Արարատն է/5165մ/, իսկ ՀՀ-ի ամենաբարձր լեռը Արագածն է/4096մ/:  Ծովի մակերևույթից բարձր է 1500-1700 մետրով, ինչի համար ստացել է Լեռնային կղզի անվանումը:  Լեռնային  կղզու կենտրոնով անցնում է Հայկական պար լեռնաշղթան:

Հայկական լեռնաշխարհով հոսող խոշոր գետերն են ՝ Եթրատը, Տիգրիսը, Ճորոխը, Կուրը  և Արաքսը: Արաքսը համարվում է մայր գետ, քանի որ հոսում է կենտրոնով: Սևանա լիճը,  Վանա լիճը և Ուրմիա լիճը 3 խոշոր լճերն  են: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և այնտեղ կան տարբեր տեսակի ձկներ և խանաչ բնություն գետնի տակ: Վանա լճի ջուրը  փոքր ինչ աղի է և այնտեղ բնակվում է միայն  տառեխ ձկնատեսակը: Ուրմիա լիճը զուրկ է բուսականությունից և ձկնատեսակներից, քանի որ այնտեղի ջուրը  շատ աղի է: 

Պատմական Հայաստանը բաժանված է եղել 2 մասի ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք: Մեծ Հայքի տարածքը կազմել է 300հազ.քառ կմ, իսկ Փոքր Հայքինը ՝ 80հազ.քառ կմ: Մեծ Հայքի տարածքը բաժանված է եղել 15 նահանգներից, որոնցից նշանավորը եղել է Այրարատը, որտեղ էլ կառուցվել են Հայաստանի մայրաքաղաքներից շատերը: Ներկային ՀՀ տարածքը կազմում է մոտ 30հազ.քառ կմ, որը ընդգրկում է Մեծ Հայքի Այրարաը, Սյունիք, Գուգարք նահանգների մեծ մասը, իսկ ԼՂՀ/Արցախ/ տարածքը կազմում է 12.5հազ.քառ կմ և ընդգրկում է Արցախը և Սյունիքի մի մասը:

2. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը 

  • .Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների ՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին։ Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով։ Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական։ Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականների ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4-րդ դարում Հայոց թագավորը հողեր էր շնորհում նրա եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ հողատիրության վանքապատկման ձևը։ Երկրի կենտրոնում ՝ Միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր Ոստան Հայոց։ Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին և արքայորդիները։ Թագավորական ընտանիքի մյուս անդամները ՝ Արշակունի սեպուհները (արքայազները) նույնպես կալվածքներ ունեին։ Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայական համակարգ կամ աստիճանակարգություն։ Աստիճանագրի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ 5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Տրդատ 3-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրել էր Խոր Վիրապի բանտում։ 3-րդ դարի վերջին Հռոմից Հայաստան էին փախել Հռիփսիմյան կույսերը։ Տրդատ 3-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Սուրբ Գրիգորի կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կայսերի վկայանները։ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի ՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է խաչի նշանը։ Այստեղից էլ ծագել է Էջմիածին (Իջավ Միածին) անունը։ Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ 3-րդ Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը և գավառապետները հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում որպես քահանայապետ։ Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Այնուհետև վերադառնում է Հայաստան։ Բագավանի Նպատ լեռան ստորին մասում։ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զոէքին և ժողովրդին Արածնիի ջրերում մկրտում է։ 301թ. քրիստոնեությունը առաջինը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ։ Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր գրավականը։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո պահպանվեցին հնուց եկող տոները և ծեսերը։ Դրանք դարձան ազգային եկեղեցական տոները ՝ Ամանորը, Տրնդեզը, Բարեկենդանը, Վարդավառը, Խաղողօրհներքը և այլն։ Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը։ Նախաքրիստոնեական ճարտարապետության ոճերի համադրմամբ առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր։

3.  Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի 

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի՝ Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Ի. Օրու գործունեությունը

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է և դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է և 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան և նա եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցության։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա ՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում է Հայաստանի ազատագրության ՝ Պֆալցյան ծրագիր, որը բաղկացաղ է 36 կետից։ Կայսընտիր իշխանը, հավանություն տալով Օրու ծրագրին, առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Ֆլորենցիայի դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն ավստրիական կայսրը, ով Օսմանյան կայսրության հետ հաշտության պայմանագիր էր կնքել, հրաժարվում է օգնել։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհրաժեշտ օժանդակություն չստանալով ՝ Օրին Վիլհեմի աորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։ 18-րդ դարի սկզբին Ռուսաստանը գործուն պայքար էր սկսել Բալթիկ, Սև և Կասպից ծովերին հաստատվելու համար։ 1701թ. ամռանը Օրին Պյոտր 1 ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիր։ Պետրոս 1-ը, ով Շվեդիայի կժդեմ պատերազմի մեջ էր (Հյուսիսային պատերազմ, 1700-1721թթ.), Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան ՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ Առաքելության նկատմամբ ավելորդ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին մեկնում է Եվրոպա, որտեղ որոշվում է, որ ինքը պետք է մեկնի Պարսկաստան ՝ որպես Հռոմի պապի դեսպան։ Օրին նամակ է վերցնում Հռոմի պապից, որով վերջինս խնդրում էր պարսից շահին ՝ քրիստոնյաներին չենթարկել հալածանքների։ Վերջապես Օրին իր դեսպանախմբով 1708թ, ուղևորվում է դեպի Այսրկովկաս և Պարսկաստան։ 1709թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը։ Ռուսաստան միանալիս Օրուն միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պյոտր 1-ի հետ։ժ, բայց 1711թ. օգոստոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։

4. Ներկայացնե՛լ ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: 


Text 5

Architecture is the art which makes buildings beautiful to look at, as well as useful. A man who designs buildings and makes the plans for them is called an architect. The oldest monuments met within architecture are the huge pyramids of Egypt, most of which were constructed about 6000 years ago. The best known of the pyramids is a group of three built at Giza to the south of Cairo. They tell us of the civilization of Ancient Egypt. The country was rich in hard and durable stone, but poor in metal. So the main material used for construction was granite, and this was the reason for the durability of the pyramids. Large blocks of stone were transported over long distances by land and water, and placed into position with the help of the most primitive equipment. That was done by slaves working for thirty or forty years. All this great work was done, masses of material and a large territory were used only for protecting the body of a dead king and building a place for his happy life in the “other world”.

1. An architect is a person who

a) builds houses

b) designs buildings

c) explores ancient buildings

2. The first architectural monuments are

a) tents of primitive people

b) cathedrals in Greece

c) pyramids in Egypt

3. What was the main building material for pyramids?

a) stone

b) metal

c) panel

4. Where did the Egyptians get building material for the pyramids from?

a) Pyramids were built near the mines of granite and metal.

b) Building material was transported to the place from all over the country.

c) Building material was imported from Rome and Babylon.

5.The pyramids were constructed for

a) protecting people from wars

b) slaves to live in

c) the after life of Egyptian kings

Listening
1. Who is crazy about cars and why?
Speaker’s brother is crazy about cars.
2.What kind of car does the speaker prefer to buy and what about you?
The speaker talks about how he would buy a sports car, but at the moment he is saving for a hybrid, because it is good for the environment, but when it comes to me, I would most likely buy myself a jeep wrangler, as I know that no matter how many hybrids I drive, the climate change won’t stop, it is bound to happen, and when it will happen, we will realize that we won’t be able to money, but I would still rock my Jeep Wrangler.
3.Why do people prefer to buy hybrid cars?
People prefer to buy hybrid cars because they think they can save the environment, but they buy hybrid cars which are built by the Chinese government which trashes the environment worse then any other country in the world. It’s catastrophically hypocritical of them to “help the environment”, while contributing to the tyrannical regime of China.

Live to work or work to live

I wish to start this complicated topic with understanding the concepts of “work to live” and “live to work”. I understand “work to live” as a concept of needing to work to be able to live. If we are refusing to work, then we cannot live. That’s how the world is built. John D. Rockefeller invested billions into the education system, quoting “I don’t need thinkers, I need workers”. The schools also had prepared us for the same fate, to work. I love working, but if it means that there is no alternative, that I cannot live my life without working without ending up in the streets, then I will start a brutal revolution to burn the capitalist pigs who wish to exploit what I and my comrades do, and they will end up under me feet, and we will take over governments and set up systems that are going to be built by the people, for the people, and will serve only the people. Now, we need to understand what “live to work” means. For me it means to live your whole life to dedicate yourself to working, which I am unable to do. It’s the concept which was built by capitalism to enslave and trick us into thinking that endless working is beneficial both for the body and the mind, while they, the jews, sip their whiskeys, and make deals with Zelensky to make Ukraine a part of Blackrock. There is so much to life then we can see. Both concepts are built by capitalism to make us enslaved, and no matter how brave I talk, I am still a part of this system, enslaved just like any of you.

Գորտ

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:

Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:


Դե, ես կարծում եմ, որ գորտերը մի խումբ նարցիսիստներ էին, ովքեր հրաժարվեցին ընդունել այն փաստը, որ նրանք ոչ այլ ինչ էին, քան սննդի շղթաի մեջ հերթական զոհ։ Մեր աշխարհում բոլորը դեր են խաղում սննդի շղթայում, և դրանից խուսափելը շատ դժվար է, և դա ոչ մեկին մյուսից լավ չի դարձնում: Մենք ոչինչ ենք Գալակտիկայի երեսին: Օձը կարող էր մեծ դեր խաղալ այն բանի համար, որ գորտերն այնքան էլ մեծ կենդանիներ չեն, որքան ներկայացնում են իրենց, և, այնուամենայնիվ, գորտերը հաջողությամբ պահպանում էին «աշխարհի տերերի» իրենց ինքնահռչակ կարգավիճակը:

6. Вместо точек вставьте необходимые глаголы движения. ехать — ездитьСейчас я еду в университет. Я каждое утро езжу в университет.Обычно я езжу в университет на метро, а сегодня я еду на троллейбусе.Сейчас студенты едут на экскурсию. Они иногда ездят на экскурсии.Сегодня вечером мы поедем в кино. Мы часто ездим в кино.Али едет на стадион. Он ездит на стадион каждое воскресенье.Анна едет в гости к подруге. Она часто ездит в гости к подруге.

7. Выберите необходимые глаголы движения идти-ходить или ехать-ездить и вставьте их вместо точек.

Каждый день я хожу в академию пешком.Мой друг живёт далеко, поэтому я всегда езжу к нему в гости на автобусе.Сейчас Катя идет домой медленно, а обычно она ходит домой быстро.Мой брат иногда ездет на работу на такси.Мы часто ходим в бассейн. Обычно мы ходим туда пешком, но сегодня мы поехали на машине.Самир всегда едет в академию на метро. А я обычно езжу туда на троллейбусе.Вчера вечером мы ходили в кино.

11. Ответьте на вопросы, используйте глаголы приехать или приити.А)

Самир приехал в Харьков в сентябре.Моя подруга приехала в наш город в прошлом году.Они приехали домой вечером.Мой брат приедет в Киев в воскресенье.Я приеду в гости к Ахмеду завтра.Они приедут в Париж через неделю.

Б)

Я пришел в академию сегодня в 9 часов.Твои друзья еще не пришли.

12. Задайте вопросы к выделенным словам.Модель: Этот студент приехал из Судана. — Откуда приехал этот студент?1. Эта студентка приехала из Китая. 2. Мой друг приехал из Ирака. 3. Эти студенты приехали из Кении. 4. Мой сосед пришёл из театра. 5. Рашид приехал со стадиона. 6. Дети пришли из школы. 6. Анна приехала из академии. 7. Студентка пришла из деканата. 8. Мы пришли с концерта.

Откуда приехала эта студентка?Откуда приехал ваш друг?Откуда приехали эти студенты?Откуда пришёл ваш сосед?Откуда приехал Рашид?Откуда пришли дети?Откуда пришла студентка?Откуда вы пришли с концерта?

15.Вместо точек вставьте необходимые глаголы движения.

  1. Каждое воскресенье мы ездим на стадион. Сегодня тоже мы идем на стадион. Мы приезжаем туда рано утром, а уезжаем домой вечером.
  2. Откуда приехал этот студент? — Он приехал из Сирии.
  3. Когда ты едешь в Киев? — Я еду в Киев в субботу. Я часто езжу в Киев.
  4. Утром мы позавтракали и отправились в академию. Мы всегда поехали в академию на метро.
  5. После уроков мы пойдем в общежитие. Мы приходим туда в 3 часа.
  6. Завтра я пойду в кино. Я очень люблю ходить в кино.
  7. Вчера вечером Андрей ушел. (нужен глагол, который точно указывает на направление движения, чтобы ответить на вопрос)

Идти-ходить

Плыть-плавать

Ехать-ездить

кататься

  1. Я люблю ходить на прогулки по парку в выходные дни.
  2. Мы обычно ходим в кино по пятницам.
  3. Я сейчас плыву на лодке.
  4. Я умею плавать на спине и на груди.
  5. Вчера я ехал в метро до работы.
  6. Я езжу в командировки несколько раз в месяц.
  7. Мои дети любят кататься на велосипеде по парку.
Design a site like this with WordPress.com
Get started