Անգլերենից թարգմանություն։

Կղզիների մի գռուպա, որը գտնվում է հարավային խաղաղ օվկյանում անհետանալու վտանգի տակ են։ Տուվալուն շուտով կդառնա առաջին անբնակելի երկիրը կլիմայի փոփոխության և ջրի մակարդակի բառձացման պատճառով։ Տուվալուն մոտավորապես հազար հիթսուն կիլոմետր հյուսիս է իր ամենա մոտիկ հարևան երկրի՝ Ֆիջիի հետ։ Իր անունը նշանակում է “ութը միասին”, բայց իրականում նրանք իննը կղզի են։ Այս փոքր երկիր չորրորդ փոքրն է աշխարհում Մոնակոից, Վատիկանից, և Նաուրուից հետո։ Ամառը Տուվալուում տեղի ունեցան հուրիկաններ, բայց վեռջերս նրանք ավելի են շատացել և սկսել են վտանգի տակ դնել տններն և կառույցները։ Նրանք նաև սպանել են ձկներին, որոնք ապրում էին կղզիներին մոտիկ։ Սա ավելի քան լուրջ է, քանի որ ձկները շատ կարևոր սնունդ են բնակիչների համար։
Գլոբալ տաքացման հետևանքով առաջացած մակարդակի բարձրացումը որը բարձրացրել է ստորերկրյա ջրերում աղի մակարդակը։ Այս ջուրը մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների համար քաղցրահամ ջրի միակ աղբյուրն է։

Իհարկե, Տուվալուի ջերմոցային գազերի արտանետումները փոքր են, քանի որ այն այնքան փոքր երկիր է, սակայն Տուվալուի կառավարությունը սկսել է իր սեփական ջերմոցային գազերի կրճատման ծրագիր:

Բայց դա չի փոխի իրավիճակը, և ի վերջո տուվալուացիները ստիպված կլինեն լքել իրենց կղզիները:

Նոր Զելանդիան համաձայնել էր ընդունել տարեկան 75 ներգաղթյալ, սակայն Տուվալուում այս պահին ապրում է 9000 մարդ։
2001 թվականին Ավստրալիայի կառավարությանը խնդրեցին ընդունել ներգաղթյալներ Տուվալուից. նա մերժեց: Ուրեմն ո՞ւր են գնալու Տուվալուի ժողովուրդը:

Անգլերենից թարգմանություն Անասնաֆերմաից տողերը։

For myself
I do not grumble, for I am one of the lucky ones. I am twelve years old and have had over
four hundred children. Such is the natural life of a pig. But no animal escapes the cruel knife
in the end. You young porkers who are sitting in front of me, every one of you will scream
your lives out at the block within a year. To that horror we all must come — cows, pigs, hens,
sheep, everyone. Even the horses and the dogs have no better fate.

Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես չեմ տրտնջում, քանի որ ես բախտավորներից եմ։ Ես տասներկու տարեկան եմ և ունեմ չորս հարյուրից ավել երեխա։ Այդպիսին է հեռթական խոզի կյանքը։ Բայց վերջում ոչ մի կենդանի չի փախչի անգութ դանակը։ Դուք ջահել խոզուկներ որոնք նստած են իմ առջև, ամեն մեկտ կվոռնա մի տարվա ընդացքում։ Սառսափին բոլորս էլ հանդիպելու ենք թե լինեն կովերը, խոզերը, հավերը, գառերը, բոլորս։ Նույնիսկ ձիերը և շները ավելի լավ ճակատագիր չունեն։

Now, as it turned out, the Rebellion was achieved much earlier and more easily than anyone
had expected. In past years Mr. Jones, although a hard master, had been a capable farmer, but
of late he had fallen on evil days. He had become much disheartened after losing money in a
lawsuit, and had taken to drinking more than was good for him. For whole day he
would lounge in his Windsor chair in the kitchen, reading the newspapers, drinking, and
occasionally feeding Moses on crusts of bread soaked in beer.

Այնպես ստացվեց որ ապաստամբությանը ավելի շուտ հասան և ավելի հեշտությամբ։ Անցած տարիներում պարոն Ջոնսը, չնայած որ դաժան տեր էր, եղել է ընդունակ ֆերմեր, բայց վեռջերս ընկել էր դժվար օրերի մեջ։ Նա դառձել էր հուսահատված, դատական հայցից գումար կորցնելուց հետո, և սկսել էր չափից շատ խմել։ Ամբողջ օրը նա կհանգստանար իր Վինդսոր աթոռի վրա խոհանոցում, կկարդար թերթ, կխմեր, և երբեմն կկերակրեր Մոսիսին գարեջրում թաթախված հացով։

It was also found
that the stupider animals, such as the sheep, hens, and ducks, were unable to learn the Seven
Commandments by heart. After much thought Snowball declared that the Seven
Commandments could in effect be reduced to a single line, namely: “Four legs good, two
legs bad.”


Դուրս եկավ, որ ավելի հիմար կենդանիները որոնք են՝ գառերը, հավերը, ձիերը, և բադերը չէին կարողանում սրտանց սովորել յոթը կանոնները։ Երկար մտածելուց հետո, Ձննագնդիկը հայտարարեց, որ յոթ կանոնները կարող են կրճատվել մի տողի․ “Չորս վոտը լավ է, երկու վոտը վատ”։



Անասնաֆերմայի վերլուծություն։

Անասնաֆերման պատմում է կենդանիների մասին որոնք գահենկեց են անում և իրենց տերերին դուրս են հանում ֆերմաից։ Նրանք կառուցում են այնպիսի տեղ՝ որտեղ բոլոր կենդանիները հավասար են։ Բայց արձյո՞ք դա ճիշտ է։ Մարդիկ չեն ծնվում հավասար, և հավասարությանը հասնելը դժվար է կապիտալիստական աշխարհում։ Այս պատմությունը ցույց է տալիս թե ինչ հեշտ է մարդկանց խաբել, մանավանդ որ նրանք անկիրթ և անմիտ են։ Կենդանիները հույս ունեին որ գահենկեցից հետո նրանք դուրս կգայն ստրկությունից, բայց դա երբեք տեղի չունեցավ, քանի որ կենդանիները դեռ օգտագործվում էին որպես միավորներ: Քանի դեռ ստրկության մեջ շահ կար, Նապոլեոնը երբեք այն չէր վերացնի:
Նապոլեոնն ամեն ինչ արեց կենդանիներին հիմար պահելու համար, որպեսզի կարողանար վերահսկել և օգտագործել նրանց իր կոմունիստական ​​ուտոպիան ստեղծելու համար: Նապոլեոնը չէր ցանկանում կենդանիների խելացի բնակչություն, քանի որ կենդանիներին, ովքեր կարող են քննադատորեն մտածել, չեն կարող ղեկավարվել: Նա ցանկանում էր, որ հասարակությունը բավականաչափ խելացի լինի իրեն գայթակղելու համար և այնքան հիմար, որ շարունակի աշխատել: Կոմունիզմը երազանք էր, որը երբեք չիրականացավ, իսկ տոտոլիտարիզմը տխուր իրականությունն է: «Բոլոր կենդանիները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար»: Այն տողը, որը բացահայտում է, որ ոչմեկս էլ հավասար չենք և երբեք էլ չենք լինի։ Նապոլեոնը հեռացրեց իր ամենա մոտիկ ընգերոչը, որ նա ամբողջական վերահսկողություն ունենար ֆերմայի վրա:

Ավելորդը։

Ավելորդը կարդալուց հետո ես հասկացա, որ ավելի լավ է ապրել թափառականի կյանքով քանց այնպիսի մարդու կյանքով ով կորչած էր ինքնասիրահարվածության մեջ։ Ես կառծում եմ, որ Հաճի Աղաի կերպարը ցույց էր տալիս թե ինչքան եսակենտրոն և ինքնասիրահարված մարդ կարող է լինել, իսկ Հաճի Աղաի քույրը այն կերպարն էր, որը դեռ հույս ուներ մարդկության վրա և որ ամեն մառդ փոխվելու հնարավորություն ուներ, կախված ամեն ինչից։ Ես կառծում եմ, որ այս պատմության մեջ Հաճի Աղաի քույրը այն կերպարն էր, որը կորցնելուց հետո դու հասկանում ես թե ինչքան սխալ էս դու եղել։ Հաճի Աղաի քույր զգաց որ նա ավելորդ էր, բայց նա չեկավ այն հույսով, որ իր եղբայրը մի օր կհասկանա թե ինչքան սխալ էր նա վարվել, և փոխվելու հնարավորություն կունենա։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՄԵԾ ՑԱՎԸ»․ ՀՈԴՎԱԾ

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք:

Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգուցյալ Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․
― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ»։

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է սոցիալիստ է․․․

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի․ և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք,― մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛ս― էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։

Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ (Вам можно кушать?)» ու նման մարգարիտներ։

Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։

(«Հորիզոն», N 40) www.groghucav.am

1. Կարդացե՛ք տեքստը:

2. Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։

Թումանյանը քննադատում է մեր ժողովրդի անգրագիտությունը։

3. Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։

Գլխավոր ասելիքն այն է, որ հայ ժողովուրդը կորցնում է իր մշակույթը։

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:

Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը՝ նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:

Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.

— Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:

Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.

— Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:

Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.

— Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:

— Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը՝ այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի, թե ինչպիսին էր:
— Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

ՉԱՐԵՆՑԻ «ՏԱՂԱՐԱՆ»-ԻՑ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

Մայր հասկացողություն։

Ես մայր հասկանում եմ որպես սկիզբ կամ ամենա գլխավոր բանը մարդու համար։ Ես հիասթափված եմ որ հայրերին այդքան սեր չի հասնում քանի որ նրանքել են կարևոր մաս մարդու կյանքի մեջ։ Մայրերը շատ կարևոր, հայտնի, և սիրված բաներեն, բայց մի փոքր էլ հայրերին հարգանք ցույց տվեք, սեր ցույց տվեք։ Մայր բառ օգտագործվում է լիքը տեղերում որպես կենտրոն և կարևոր բան, իսկ հայր անունով նույնիսկ սրճարան չունենք։ Ինձ թվում է վոր մայր ծատ կարևոր է և պետք է շարունակվի իր գոյությունը վորպես սիրված և կարյոր մաս, բայց միքիչ էլ տղամարդկանց սեր ցույց տվեք։

Ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը քեզ։

Ինչքան որ սեր կա իմ սրտում — բոլորը քեզ,

Ինչքան որ կյանք կա իմ սրտում — բոլորը քեզ,

Ինչքան որ ծիծաղ կա իմ սրտում — բոլորը քեզ,

Ինչքան որ սիրտ կա իմ սրտում — բոլորը քեզ։

Բոլորը տամ ու նվիրեմ, թող ինձ ոչինչ չմնա,

Բոլորը տամ ու երանի թե նույնը քեզնից ստանամ,

Երանի թե մեն զգացածս, զգաս նաև դու,

Ամեն երջանիկ ու տխուր պահերը զգաս նաև դու,

Զգաս, որ սիրում եմ ու երանի թե նույնը ինձ ասես….

Հիմա գրում եմ սա՝արցունքն աչքերիս, երանի թե դու էլ զգաս….

Սոխակը

Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր և իմ կարծիքով Սոխակի մահը անիմաստ չէր։ Նա մահացավ որ օգներ տղուն և օգնելու համար քո մահը անիմաստ չի համարվում։ Մենք չենք կարող տղային մեղադրել քանի որ լինում է ժամանակ երբ բոլորս էլ խելագառ բաներ ենք անում։ Ոչինչ մի օր իսկականից կսիրահարվի։

Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ: Այ մարդ ոչինի, Սոխակը շատ խելացի ծիտիկ էր և շատ լավ է գիտեր, որ մի օր այդ տղան իրականում կսիրահարվի, դրա համար է բան չասեց։

Աղջիկը մռայլվեց. «Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»: Դե հիմա աղջիկը ի՞նչ անի։ Ինքն է սեր գիմարի և թանկարժեք բաների մեջ է գտնում։

«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ»,- մտածեց Սոխակն ու համաձայնեց: Ավելի լավ է չհամեմատվի։ Ասենք թռչնակ ի՞նչ ամպայմանա համեմատվի մարդու հետ։ Մարդ եդքան չարժե։

Design a site like this with WordPress.com
Get started