Ձայն, ֆիզիկական երևույթ, որ ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։

Օդի տատանումները տարածվելով հասնում են որևէ խոչընդոտի, բախվում նրան, ապա անդրադառնում են ու տարածվում հակառակ ուղղությամբ։ Այսպես առաջանում է արձագանք։

Այն վայրում որտեղ օդ չկա չեն կարող տարածվել ձայնային ալիքներ, օրինակ՝ Լուսնի վրա։ Օդում ձայնի արագությունը մեկ վայրկյանում 340 մետր է, 340մ/վ ։ Սակայն ձայնային ալիքները տարածվում են ոչ միայն օդում, այլ նաև ջրում, ընդ որում, գրեթե հինգ անգամ ավելի արագ։ Ձայնային ալիքներն էլ ավելի արագ տարածվում են պինդ մարմիններում, օրինակ պողպատե ձողում։ Ի դեպ Լուսնի վրա էլ կա պինդ մարմին՝ լուսնակեղևը։ Այդ պատճառով էլ, եթե նրա մակերևույթին հպենք ականջը կամ զգայուն որևէ սարք, պայթյունն, այնուամենայնիվ, կարել է «լսել»։

Ինչպես մյուս ալիքները, ձայնային ալիքները նույնպես ունեն որոշակի երկարություն։ Որքան կարճ են ալիքները, այնքան ավելի հաճախ են հաջորդում միմյանց։ Այդ հաճախությունից է կախված ձայնի տոնը։ Մատներով բռնելով «երգող» լահասկանալի էրը, փորձեք կարճացնել այն։ Դուք կլսեք, որ լարի հնչողությունն ավելի է բարձրանում։ Այժմ հասկանալի է՞, թե ինչու մարդիկ տարբեր ձայներ ունեն։ Օդի ոչ բոլոր տատանումներն է, որ մենք կարող ենք լսել։ Մեր ականջի ընկալած ամենափոքր հաճախությունը կազմում է վայրկյանում 16 տատանում, ամենամեծ՝ մեկ վայրկյանում 20հզ. տատանում։ Եթե տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում 15-20 տատանումից փոքր է, այդ դեպքում ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ եթե մեկ վայրկյանում 15-20հզ. տատանումից մեծ է, ապա դա ուլտրաձայն է։ Ուլտրաձայներն ու ինֆրաձայները լսելու համար հարկավոր են հատուկ սարքեր։

Ձայներն առաջանում են տատանումներից։ Դրանք մեր ականջներին հասնում են ալիքներով։ Ձայները լինում են բարձր ու ցածր, ուժգին ու թույլ։ 16 Հց-ից փոքր և 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայները մեր ականջը չի ընկալում։ Չափազանց ուժգին ձայները կարող են վնասել լսողությունը։ Եթե ձգենք կիթառի լարը, այն կսկսի թրթռալ, իսկ դրա հետ նրան շրջապատող օդը հաջորդաբար կսեղմվի ու կնոսրանա։ Արդյունքում այդպիսի բազմաթիվ սեղմումներն ու նոսրացումները ջրի մակերևույթին տարածվող ալիքների նման կտարածվեն օդում։ Այդպիսի ալիքները կոչվում են ձայնական ալիքներ։ Դրանք անտեսանելի են, սակայն, երբ հասնում են մեր ականջներին, նրանց ազդեցությամբ թմբկաթաղանթներն սկսում են տատանվել, և մենք լսում ենք ձայնը։

Մեխանիկական շարժում

1.Ինչ է մեխանիկական շարժումը:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Մեխանիկայի, որ բաժինն են անվանում կինեմատկա:

Կինեմատիկա են անվանում այն բաժինը,որն ուսումնասիրում է մարմինների շարժումը, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու:

3. Ինչն են անվանում նյութական կետ:

Այն մարմինը, որի չափը տվյալ պահին կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

4. Ինչն են անվանում շարժման հետագիծ: Թվարկել տեսակները:

Երբ մարմինը շարժվում է որոշակի գծով, այն կոչվում է շարժման հետագիծ: Այն լինում է ուղղագիծ և կորագիծ:

5.Ինչ են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շար-վել է մարմինն որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:

6. Ինչով է տարբերվում հետագիծը, մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը, այն գիծն է, որով անցել է մարմինը: Իսկ անցած ճանապարհը, որոշակի ժամանակամիջոցում մարմնի անցած հետագթի երկարութունն է:

7. Որ շարժումն են անվանում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական ահավասար ժամանակաիջոցներում անցումն է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

8. Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին է կոչվում այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը:

9. Որ շարժումն է կոչվում անհավասրաչափ: Բերել օրինակներ:

Դա այն շարժումն է, որի ընթաքում հավասար ժամանակամիջում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ: Վայրէջք կատարած ինքնաթիռը:

10. Սահմանել հավասարաչափ շարժման միջին արագության բանաձևը:

Այն ֆիզիական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարությանը, և այդ մարմնի անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

11.Գրել միջին արագության բանաձևը:

v(միջ.)=s/t

12. Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապաչհն ացնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

13. Ինչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը, կոչվում է ակնթարթային արագություն:

Նյուտոնի օրենքները։

Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։

Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:


1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:


2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ

Պարաշյուտիստը վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:


3.Ի՞նչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում,այլ դրանց ազդեցությունները համակշռում են, մարմինը կպահպանի իր ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։


4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվո՞ւմ է,թե՞ գտնվում
է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում։


5.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Շարժվող մարմինը իր արագությունը չի փոխի այնքան ժամանակ,քանի դեռ նրա վրա չեն ազդել այլ մարմիններ։


6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը։


7.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ,եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում։


8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

գնդակը գլորելը


9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի` մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով:


F12=−F21

Արքիմեդի օրենքը

Արքիմեդի օրենքը. Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։ Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։

Պասկալի օրենքը։

Գազերի ճնշումը Գազը բաղկացած է հսկայական քանակությամբ մոլեկուլներից, այդ պատճառով նրանց բախումների թիվը չափազանց մեծ է։ Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոթի պատերին զգալի ճնշում է առաջացնում։ Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։
Փորձերի և ուսումնասիրությունների արդյունքներից հետևում է.  
Օրինակ
Բազմաթիվ փոքրիկ անցքեր ունեցող սնամեջ գունդը միացնենք մխոցավոր խողովակին։ Գունդը ջրով լցնենք և ճնշումը մեծացնելու համար մխոցը ցած սեղմենք։ Ջուրը կսկսի դուրս թափվել ոչ միայն այն անցքերից, որոնք մեր գործադրած ուժի ուղղության վրա են գտնվում, այլև միաժամանակ մնացած բոլոր անցքերից։ Ընդ որում, ջրի ցայտող շիթերի ճնշումը, որը պայմանավորված է արտաքին ճնշումով, բոլոր ուղղություններով նույնը կլինի։ Նույնպիսի արդյունք կստանանք նաև այն դեպքում, եթե ջրի փոխարեն ծուխ օգտագործենք: Հեղուկների ճնշումը Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

Լաբորատոր աշխատանք։

Աշխատանքի նպատակը։
Հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր։
Ամրակալան կցորդիչով,երկու մարմին,որը ունի իր ծավալով դույլ, ուժաչափ, չափագլան,ջրթափ անոթ,ջուր,վերամբարձ։
Աշխատանքի ընթացքը։
Ամրակալանի կցորդիչին ամրացրեցինք ուժաչափը։Նրանից կախեցինք մարմնի ծավալով դույլը․իսկ դրա տակից մարմինը։Ջրթափ անոթը տեղադրեցի վերամբարձի վրա։Նրա մեջ լցրեցի այնքան ջուր․
Մարմնի կշիռը օդում հավասար է P0= 1,5Ն։Վերամբարձը բարձրացրեցի այնքան․ մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվեց ջրի մեջ։Ուշադիր նայելով ուժաչափին ամբողջ ընկղմվան ընթացքում, ուժաչափի ցուցմունքը փոքրանում է։Երբ մարմինը ամբողջությամբ ընկղմվեց,այլևս ցուցմունքը չէր փոխվում։Ջրում մարմնի կշիռը եղավ P0=0,5Ն։
Գլանաչափը դրեցի ծորակի տակ և վերամբարձը սկսեցի բարձրացնել մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվեց։ Ընկղմվելուց հետո այլևս չափագլանի մեջ ջուրը չեր լցվում։ Նայեցի ուժաչափին տեսա, որ ջրում մարմնի կշիռը ջրում դարձավ P=0,5 Ն։ Չափագլանի մեջ ջրի ծավալը՝ V=102սմ3։ Չափագլանից դուրս մղված ջուրը լցրեցի սուզված մարմնի ծավալով բաժակի մեջ։

Արքիմեդի Մասին։

Համարվելով հին պատմության մեծագույն մաթեմատիկոսը և բոլոր ժամանակների մեծագույններից մեկը՝ Արքիմեդը կանխատեսում էր ժամանակակից հաշվարկն ու վերլուծությունը՝ կիրառելով անսահման փոքրի հայեցակարգը և սպառելու մեթոդը՝ երկրաչափական մի շարք բխող և խստորեն ապացուցելու համար։ թեորեմներ, ներառյալ՝ շրջանագծի մակերեսը. գնդի մակերեսը և ծավալը; էլիպսի տարածք; պարաբոլայի տակ գտնվող տարածքը; հեղափոխության պարաբոլոիդի հատվածի ծավալը. հեղափոխության հիպերբոլոիդի հատվածի ծավալը. և պարույրի տարածքը: Նրա մյուս մաթեմատիկական նվաճումները ներառում են pi-ի ճշգրիտ մոտարկումը; սահմանել և ուսումնասիրել այն պարույրը, որն այժմ կրում է իր անունը. և շատ մեծ թվեր արտահայտելու համար օգտագործելով հզորությունը: Նա նաև առաջիններից էր, ով մաթեմատիկան կիրառեց ֆիզիկական երևույթների վրա՝ հիմնելով հիդրոստատիկան և ստատիկան։ Այս ոլորտում Արքիմեդի ձեռքբերումները ներառում են լծակի սկզբունքի ապացույց, ծանրության կենտրոն հասկացության լայն տարածում և լողացողության օրենքի արտասանումը։ Նա նաև վերագրվում է նորարարական մեքենաների նախագծմանը, ինչպիսիք են իր պտուտակային պոմպը, բաղադրյալ ճախարակները և պաշտպանական մարտական ​​մեքենաները՝ իր հայրենի Սիրակուզա ներխուժումից պաշտպանելու համար։

Ֆիզիկա

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

P=F/S

3.Որոնք են ճնշման միավորները։

Ճնշման միավորը 1Պասկալն է։

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։

5.Ինչու՞ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

6․Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում, գազը բնութագրող մեծություններից կախված:

Design a site like this with WordPress.com
Get started