Նյուտոնի օրենքները։

Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։

Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:


1.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:


2.Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ

Պարաշյուտիստը վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:


3.Ի՞նչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում,այլ դրանց ազդեցությունները համակշռում են, մարմինը կպահպանի իր ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։


4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է:մարմինը շարժվո՞ւմ է,թե՞ գտնվում
է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում։


5.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Շարժվող մարմինը իր արագությունը չի փոխի այնքան ժամանակ,քանի դեռ նրա վրա չեն ազդել այլ մարմիններ։


6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը։


7.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ,եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում։


8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

գնդակը գլորելը


9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի` մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով:


F12=−F21

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started