Պասկալի օրենքը։

Գազերի ճնշումը Գազը բաղկացած է հսկայական քանակությամբ մոլեկուլներից, այդ պատճառով նրանց բախումների թիվը չափազանց մեծ է։ Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոթի պատերին զգալի ճնշում է առաջացնում։ Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։
Փորձերի և ուսումնասիրությունների արդյունքներից հետևում է.  
Օրինակ
Բազմաթիվ փոքրիկ անցքեր ունեցող սնամեջ գունդը միացնենք մխոցավոր խողովակին։ Գունդը ջրով լցնենք և ճնշումը մեծացնելու համար մխոցը ցած սեղմենք։ Ջուրը կսկսի դուրս թափվել ոչ միայն այն անցքերից, որոնք մեր գործադրած ուժի ուղղության վրա են գտնվում, այլև միաժամանակ մնացած բոլոր անցքերից։ Ընդ որում, ջրի ցայտող շիթերի ճնշումը, որը պայմանավորված է արտաքին ճնշումով, բոլոր ուղղություններով նույնը կլինի։ Նույնպիսի արդյունք կստանանք նաև այն դեպքում, եթե ջրի փոխարեն ծուխ օգտագործենք: Հեղուկների ճնշումը Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started