1.Ստիպված եմ վճարել կանխիկ, որովհետև բանկային քարտս մոռացել եմ տանը։

2.Այս խանութում հնարավոր է վճարել միայն կանխիկ, մինչդեռ այդքան գումար դրամապանակումս չկա:

3. Նրա գլուխը հոգնեց ծանր մտքերից, նյարդերը թուլացան և աչքերը փակվեցին։

4. Լույսը մեծացավ, ընդարձակվեց, գույնը փոխեց, իսկ շուրջը տարածվեցին բոսորագույն շողեր։

5.Ամայի էր դարձել դրախտը, և թռչունների երգը ձանձրացնում էր նրան։

6. Մրրիկը հանդարտվեց, ուղևորները թեթևացած նայեցին միմյանց։

7. Հույները հարգել էին զորապետի խնդրանքը, և նա, մի փոքրիկ զորագունդ կազմած, եկել էր Անի բերդը գրավելու։

8. Իշխանն ուզում էր առաջ շարժվել, բայց այդ ժամանակ նրան հայտնեցին Պապ թագավորի վերադարձի մասին։

9.  Եղանակը տաքացավ, իրար ետևից Դվին սկսեցին գալ նախարարները։

10. Պապը գալիս էր արագ, նրա հետևից գալիս էին պալատականները։

Նախագծի անվանումը՝ <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ գիտելիքների  ընդհանրացում>>

Թեմատիկ հաևցեր.

  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության
    Նյութերը ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի: Պարզ նյութերն են այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչ մետաղների: Բարդ նյութեր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի:
  • Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության
    Նյութերը ըստ ծագունաբանության դասակարգվում են ՝ օրգանական և անօրգանական նյութերի: Օրգանական նյութերն են օրինակ ՝ սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը, թթուները և այլն:
  • Անօրգանական  նյութերի  ինչպիսի՞ օրինակներ  գիտեք
    Անօրգանական նյութերի օրինակներ են օրինակ ՝ ծծմբական թթու (H2SO4), նատրիումի հիդրօքսիդ (NaOH), պղնձի քլորիդ (CuCl) և այլն:
  • Օրգանական  նյութերի  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք
    Օրինակ ՝ ջրածին, թթվածին, ազոտ, ածխածին, շաքար, գլյուկոզ և այլն:
  • Ո՞ր  նյութերն  են  ավելի  շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
    Ավելի շատ են օրգանական նյութերը, քան անօրգանականները։ Օրգանականը ՝ 3 մլն է, իսկ անօրգանականը ՝ 2,5 մլն։

Առաջադրանքներ.  1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
O2, NaCl, Fe, H2O, Cl, NaHCO3, H2SO4, N2, Cu, CO2, CO

2). Որոշեք  Ձեր  ընտրած  բարդ  անօրգանական  նյութերի  հարաբերական մոլեկուլային  զանգվածները Mr, որակական  և  քանակական բաղադրությունները՝ տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները:

Mr(NaCL)=23+35,5=58,5

m(Na):m(Cl)=23:35,5

w(Na)=23*100%/58,5=39,5%

w(Cl)=35,5*100%/58,5=60,7%

x(Na)=1/2*100%=50%

x(Cl)=1/2*100%=50%

Հաշվարկային֊  լաբորատոր  փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղP→P2O5→H3PO4 →Na3PO4
  • Քանի՞ գրամ աղ`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:

Գրեք   անօրգանական  շղթաների  ռեակցիաների  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:
Րեակցիայի տեսակները․ միացմամ,քայքայմա, փոխանակման, տաղակալման օքսիդավերկանգման, կատալիկիտ։

Գործնական աշխատանք
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։ Լորը֊ուղական, ժողովրդի֊սեռական, թռչուններից֊բացառական, միջին֊ներգոյական, մանրանկարիչները֊ուղական, թռչունին֊տրական, գույներով֊գործիական, գրքերի֊սեռական, լուսանցքներում֊ներգոյական, գլխազարդերի֊սեռական, թվականին֊տրական, Կիլիկյաում֊ներգոյական, պողոս֊ուղական, գիրք֊սեռական, խորանը֊սեռական, խոտերի ու տերևեների֊ սեռական, լորեր֊ուղական, կտուծները֊հայցական, ժողովուրդը֊ուղական, թռչնակի֊սեռական, տաղեր֊հայցական։

 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։
 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրին ցայտաղբյուրի մոտ, և
մեքենաից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտից երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին ….
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ …. աշխատած …. գործն ավարտել էր, և հիմա …. նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի …. ավարտվել էր, և …. խումբ-խումբ ելնում
էին ….։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի …. մոտ գտնվող …. վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան ….։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին …., փչում էր վաղորդյան սառը …., և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ …. երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ …. ավագը բերել էր հաջորդ …. հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները …. որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված …. մասնակցեցին արվեստի …. սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր ….։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

Design a site like this with WordPress.com
Get started