Ստուգում ենք ածականի թեմային նվիրված առաջադրանքները:

1․Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում
բարձրագույն, մեծագույն, տաք, նվազագույն, թանկ, լավագույն, ուժեղագույն, ազնիվ֊ազնվագույն, զվարթ, խոշորագույն, հնագույն,
բարակ, կոշտ, ուրախ, նորագույն, քաղցր։

2. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար; սիրուն նկար֊վորոկական, կարմիր նկար֊որոկական, թանգ նկար֊որոկական, այգի;մեծ այգի֊ որոկական, դեղին այգի֊որոկական, կանաչ այգի֊ որոկական։

3․Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր֊որոկական, մարմնագույն֊որոկական, աշակերտական֊հարաբերական, ամուրի֊որոկական, թունդ֊որոկական, լեռնային֊հարաբերական, բրդյա֊հարաբերկական,
պղտոր֊որոկական, տխուր֊որոկական, վճարովի֊որոկական, ցածր, դեղին֊որոկական, ժլատ, նարնջագույն, պատանեկան֊հարաբերական,
ջրալի֊հարաբերական, դաշտային, թավշյա֊հարաբերական, ասվե, ուրախ֊հարաբերական, քաղցր, անվճար։

 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին ժամանակներում, հոգատար մարդ, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե պատը, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

5. Դո՛ւրս գրել ածականները:

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  • Վերհիշեք դերանունների տեսակները:
  • Կատարեք առաջադրանքները:

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…

Design a site like this with WordPress.com
Get started