Թռչուններ

Մոխրագույն կռունկ

Տարածված է Եվրոպայից մինչև Միջին Ասիա։
Հայաստանում մշտապես բնադրել է Սևանա լճի ջրավազանում, գլխավորապես՝ Գիլլի լճի եղեգնուտներում։ Վերջին տարիներին բնադրավայրերը հայտնաբերվել են Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում:


Հավալուսն
Ժամանակակից հավալիկանները հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Նրանք հիմնականում բնակվում են տաք շրջաններում, թեև բազմացման միջակայքերը տարածվում են 45° հարավ (ավստրալական հավալուսններ Թասմանիայում) և 60° հյուսիս (ամերիկյան սպիտակ հավալուսններ արևմտյան Կանադայում) լայնություններում:


սև արագիլ
Հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում և Հարավային Աֆրիկայում։ Հայաստանում բնադրում է հյուսիսային շրջաններում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում։ Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում։ Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3-6 ձու:


ծովային քարադր
Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։ 1986-1994 թվականներին Արարատյան դաշտի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 թռչուն։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի երկրորդ տասնօրյակի վերջին է։ Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականության պայմաններում։ Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ։


ուլարներ (Վայրի հնդկահավ)
Ենթատեսակը տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայում, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձրալեռնային լանդշաֆտներում, որտեղ կան ժայռային օջախներ

Design a site like this with WordPress.com
Get started