Էլեկտրոններ

Նպատակ՝

Բովանդակությունը՝Քիմիական  միացությունները դասակարգվում  են  նաև  ըստ  էլեկտրական  հոսանքի  հաղորդականության.

  • Առաջին  կարգի  հաղորդիչներ՝ մետաղներ
  • Երկրորդ  կարգի  հաղորդիչներ  են  հանարվում  աղերի, թթուների  և  հիմքերի  ջրային  լուծույթներն  ու  հալույթները
  • Ոչէլեկտրոլիտները  էլեկտրական   հոսանք  չեն  հաղորդում:

Փորձ1․ Բաժակում լցված չոր աղի (NCl) մեջ էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում։ Նշանակում է՝ չոր աղն էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ։

Փորձ 2․ Բաժակում լցրած թորած ջրի մեջ էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում։ Նշանակում է՝ թորած ջուրը նույնպես էլեկտրական հոսանք չի հաղորդում։

Փորձ 3․ Թորած ջրում կերակրի աղ լուծենք, ստացված լուծույթը լցնենք բաժակի մեջ, էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Լամպը վառվում է։ Դա ապացույց է , որ աղի ջրային լուծույթն էլեկտրական հոսանքի հաղորդիչ է։ Նման հատկությամբ օժտված են նաև մյուս աղերի, թթուների ու հիմքերի ջրային լուծույթները։

Փորձ 4․Բաժակում շաքարի ջրային լուծույթ լցնենք, էլեկտրոդներ ընկղմենք ու սարքը միացնենք հոսանքի աղբյուրին։ Շղթայում ներառված լամպը չի վառվում, այսինք՝ շաքարի ջրային լուծույթն էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ։

Փորձ 5․

Անհրաժեշտ   պարագաներ (նկ. 5ա).   ակումուլյատորների մարտկոց, շիկացման լամպ տակդիրի վրա,  ածխե էլեկտրոդներ` 2 հատ, բռնիչ էլեկ­տրոդների համար,  բանալի, հաղորդա­լարեր  ծայրապանակներով, ջրով լցված բաժակ, պղնձի սուլֆատի լուծույթով լցված բաժակ:              

Աշխատանքի կատարման ընթացքը                                                        

1.Հավաքեք էլեկտրական շղթա նկ. 5բ-ում պատկերված սխեմայի համաձայն : Այստեղ է-երը ածխե էլեկտրոդներն են, Բ-ն` ջրով լցված բաժակը:

2. Փակե՛ք շղթան: Ինչո՞ւ լամպը չի վառվում:                                            Նկ.5բ

3. Բացեք շղթան: Ածխե էլեկտրոդները տեղափոխեք պղնձի սուլֆատի լուծույթով լցված բաժակի մեջ: Կրկին փակեցեք շղթան: Վառվո՞ ւմ է արդյոք այժմ լամպը: Ինչպե՞ս կարելի է բացատրել դիտվող երևույթները:                                                                                                              

4. Միացրեք շղթան մեկ-երկու րոպեով, այնուհետև անջատեցեք այն և նայեցեք էլեկտրոդներին: Ո՞ր էլեկտրոդի  վրա է պղինձ նստել, նրա վրա՞ որը միացված է հոսանքի աղբյուրի դրական, թե՞ նրա, որը միացված է բացասական բևեվոռներին: Լիցքի ի՞նչ նշան ունի պղնձի իոնը:

5. Ի՞նչ եզրակացություն կարելի է անել արված փորձերից:

Նյութեր, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանքի հաղորդիչներ չեն․ կոչվում են ոչ էլեկտրոլիտներ։

Նյութեր, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են․ կոչվում են էլեկտրոլիտներ (II կարգի հաղորդիչներ )։

Եզրակացություն.

Ես հասկացա, որ պղնձաջասպի ջրային լուծույթը էլեկտրական հոսանքի հաղորդիչ է, հետևաբար պղնձաջասպը էլեկտրոլիտ է։ Աղաջուրը նույնպես էլեկտրական հոսանքի հաղորդիչ է, հետևաբար աղը էլեկտրոլիտ է։ Շաքարաջուրը էլեկտրական հոսանքի հաղորդիչ չէ, հետևաբար շաքարը ոչ էլեկտրոլիտ է։

Ղարսի և Մոսկվայի պայմանագրերի պատճառները և հետեվանքները։

1921թ. մարտի 16-ին Մոսկվայի պայմանագիրը հաջորդեց քեմալականների և բոլշևիկների միջև բարեկամության ամրապնդմանը: Երկրորդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան Բաթումը և Սարփ գյուղից հյուսիս գտնվող հարակից տարածքը զիջեց Խորհրդային Վրաստանին (Կարսի մարզը անցավ Թուրքիային): III հոդվածը սահմանում էր Նախիջևանի ինքնավար շրջան՝ Խորհրդային Ադրբեջանի պրոտեկտորատի տակ։ Պատճառ ստորագրման որպեսզի հաստատ էին նոր սահմաններ Թուրքայի և Ռուսաստանի միջև։

Ղարսի պայմանագիրը սահմանում էր նոր թուրքական հանրապետության և Անդրկովկասյան բոլոր երեք հանրապետությունների միջև սահմանները։
Պայմանագիրը նոր սահման ստեղծեց Թուրքիայի և Խորհրդային Հայաստանի միջև, որը սահմանվում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Թուրքիան ձեռք բերեց Ռուսական կայսրության նախկին Կարսի մարզի տարածքը, ներառյալ Կարս, Արդահան և Օլթի քաղաքները, ինչպես նաև Անիի ավերակները։ Նախկին «Էրիվանի նահանգապետարանից» ձեռք բերեց նաև Սուրմալուն, Արարատ լեռը, Կողպի և Իգդիր քաղաքի աղի հանքերը, ինչպես նաև Արաքսի միջանցքը՝ Արաքսի միջև գտնվող նեղ շերտը, որը կապում է Թուրքիան Նախիջևանին։ Դրա դիմաց Թուրքիան համաձայնվեց Խորհրդային Հայաստանին զիջել Արփի լճի շրջակայքի փոքր տարածքը։

Ապացուցեք կամ հերքել այն տեսակետը որ Մոսկվայի և Ղարսի պայմանագրերը ապորինի են։
Այս երկու պայմանագրերը ապօրինի են, քանի որ երկուսն էլ դեռ օրինական երկրներ չէին։ Թուրքիայի ապօրինի կառավարությունը դա Կոնստանդապոլիսի կառավարություններ և ոչ թե Անկառայի Քեմալյան կառավարությունը, իսկ Սովետական Միուցյունը դեռ հաստատված չէր։

Կազմել 1920-21 թվականների ժամանակագրություն։

Design a site like this with WordPress.com
Get started