Հալոգեններ

*1-   Ինչո՞ւ են 7րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին   անվանում «հալոգեններ», բնութագրեք այդ տարրերը       

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է:

Աստատը՝ At, ռադիոակտիվ տարր է, գործնականում  չի հանդիպում բնության մեջ, ատացվել է արհեստական ճանապարհով:

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ 

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների
 միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությունը ջուր մատակարարրող կայաններում գազային քլորի օգտագործումը: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում:

Քլորի  զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ-իոններ է պարունակում արյան պլազման NaCl և KCl աղերի լուծույթների ձևով:

Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու: Բժշկության մեջ լայնութ են օգտագործվում են կերակրի  աղը ֆիզիոլոգիական և հիպերտոնին լուծույթները:

Կենտրոնական նյարդային  համակարգը շատ զգայուն է բրոմիդի իոնի նկատմամբ որն ունի հանդարտեցնող ազդեցություն:

Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում: Յոդի սպիրտային լուծույթը օգտագործվում է բժշկության մեջ մաշկի բորբոքումների և վնասվածքների դեպքում:


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Բոլոր հալոենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էեկտրոններ, ուժեղ օքսիդներ են: Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում  է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:


*5-Ինչպիսի՞  վալենտականությունը  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը
 միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորը՝ Cl, ատոմային համարը 17, գտնվում է պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում:

Վալենտականությունը    Հնարավոր օքսիդացման աստիճանԷլեկտրոնային վիճակ (Վալենտային մակարդակ)Միաթթուներ օրինակ
                    I       +1, -1, 0         3S23P5   NaCl, NaClO, Cl2
                  III           +3        3S23P43d1          NaClO2
                   V           +5        3S23P33d2          KClO3
                 VII           +7        3S13P33d3          KClO4


*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցետրացիան օդում մեծ է:

Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգինների հալման և եղման ջերմաստիճանները բարձրացնում են, մեծանում է խտությունը ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցույան ուժերի մեծացման հետ: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով , որոնք առաջաանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական  մակարդակի կենտ էլեկտրոնները զուգվելու հաշվին:


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները


Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության  միւոցներ, սինթետիկ  մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները և այդ պատճառով այն օգտագործվում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս՝ քլորն առաջացնում է ատոմական թթվածին է (O), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում:

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համաչ, ջուրը կարելի է արտահանել քլորով, եթե չանցնենք չափը:


*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:շ

NaCl աղի 0,9%-անոց ջրային լուծույթը կոչվում է ու ֆիզիոլոգիական լուծույթը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started