Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:Հրճվանքից ասես, ոտքերը գետնից կտրված, փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն, ամեն տարի գալիս են Հայաստան:Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:Նկարիչը նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին՝ փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:Լրացուցիչ կրթություն (տանը)

<img loading="lazy" data-attachment-id="30787" data-permalink="https://marysargsyan.home.blog/2023/03/14/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-9-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-14-03-2023/chjpdmf0zs9sci9pbwfnzxmvd2vic2l0zs8ymdiyltexl3nta2ttczexmjataw1hz2uuanbn/&quot; data-orig-file="https://marysargsyanhome.files.wordpress.com/2023/03/chjpdmf0zs9sci9pbwfnzxmvd2vic2l0zs8ymdiyltexl3nta2ttczexmjataw1hz2uuanbn.jpg&quot; data-orig-size="1300,775" data-comments-opened="1" data-image-meta="{"aperture":"0","credit":"rawpixel.com","camera":"","caption":"Spring landscape with rain showers.South Zealand\n\nMore:\n\n Original public domain image from <a href=\"https:\/\/open.smk.dk\/artwork\/image\/kms1120\" target=\"_blank\" rel=\"noopener noreferrer nofollow\">Statens Museum for Kunst<\/a>","created_timestamp":"0","copyright":"","focal_length":"0","iso":"0","shutter_speed":"0","title":"","orientation":"1"}" data-image-title="Spring landscape with rain showers.South" data-image-description="<p>Spring landscape with rain showers.South Zealand</p> <p>More:</p> <p> Original public domain image from <a href="https://open.smk.dk/artwork/image/kms1120&quot; target="_blank" rel="noopener noreferrer nofollow">Statens Museum for Kunst</a>

Գտի՛ր դերբայական դարձվածները, կետադրի՛ր, որոշի՛ր շարահյուսական պաշտոնը։


10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհին ազատել անհավատների տիրապետությունից։


11. Հայկական հեծելազորի ձիերը՝ վազքի հոտ առնելով սկսեցին վրնջալ, բորբոքվել։


12. Նա լռությամբ կուլ տվեց՝ իր հասցեին ասված դառը խոսքերը։


13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը՝ բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։


14. Ազգի տունը քանդում է՝ նրան արևելյան և արմտյան հատվածների բաժանելը։


15. Օ՜, հայեր, ձեր արածն, ամեն երևակայությունից վեր է։


16. Ճշմարտախոսության իր սկզբունքը՝ այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։


17. Այդ հուշակոթողին մոտենալիս՝ օդը դառնում է թափանցիկ ու զով։


18. Մի առավոտ, Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։


19. Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։


20. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։


21. Հիմա էլ պարզ ու պայծառ հիշում եմ մեր սարերի, հազարամյակների ոտնահետքերն՝ իրենց վրա կրող ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։


22. Նա չէր լսում՝ դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։


23. Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր ընկնում՝ ելքի բացակայությունն ըմբռնելով։


24. Ամրոցը՝ լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։


25. Երկվորյակները՝ միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։

Փորձ  1. 

Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 
Տեղակալման է կոչվում պարզ և բարդ նյութի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ընթացքում պարզ նյութի ատոմերը տեղակալում են բարդ նյութի ատմներից մեկին, և ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր բարդ և պարզ նյութեր։ Այրման րեակցիաների ժամանակ անջատվում է լույսը կամ ջերմությունը։

 Հալոգեններ

*1-   Ինչո՞ւ են 7րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին   անվանում «հալոգեններ», բնութագրեք այդ տարրերը       

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է:

Աստատը՝ At, ռադիոակտիվ տարր է, գործնականում  չի հանդիպում բնության մեջ, ատացվել է արհեստական ճանապարհով:

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ 

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը:

Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների
 միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությունը ջուր մատակարարրող կայաններում գազային քլորի օգտագործումը: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում:

Քլորի  զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ-իոններ է պարունակում արյան պլազման NaCl և KCl աղերի լուծույթների ձևով:

Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու: Բժշկության մեջ լայնութ են օգտագործվում են կերակրի  աղը ֆիզիոլոգիական և հիպերտոնին լուծույթները:

Կենտրոնական նյարդային  համակարգը շատ զգայուն է բրոմիդի իոնի նկատմամբ որն ունի հանդարտեցնող ազդեցություն:

Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում: Յոդի սպիրտային լուծույթը օգտագործվում է բժշկության մեջ մաշկի բորբոքումների և վնասվածքների դեպքում:


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Բոլոր հալոենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էեկտրոններ, ուժեղ օքսիդներ են: Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում  է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:


*5-Ինչպիսի՞  վալենտականությունը  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը
 միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորը՝ Cl, ատոմային համարը 17, գտնվում է պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում:

Վալենտականությունը    Հնարավոր օքսիդացման աստիճանԷլեկտրոնային վիճակ (Վալենտային մակարդակ)Միաթթուներ օրինակ
                    I       +1, -1, 0         3S23P5   NaCl, NaClO, Cl2
                  III           +3        3S23P43d1          NaClO2
                   V           +5        3S23P33d2          KClO3
                 VII           +7        3S13P33d3          KClO4


*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցետրացիան օդում մեծ է:

Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգինների հալման և եղման ջերմաստիճանները բարձրացնում են, մեծանում է խտությունը ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցույան ուժերի մեծացման հետ: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով , որոնք առաջաանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական  մակարդակի կենտ էլեկտրոնները զուգվելու հաշվին:


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները


Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության  միւոցներ, սինթետիկ  մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները և այդ պատճառով այն օգտագործվում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս՝ քլորն առաջացնում է ատոմական թթվածին է (O), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում:

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համաչ, ջուրը կարելի է արտահանել քլորով, եթե չանցնենք չափը:


*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:շ

NaCl աղի 0,9%-անոց ջրային լուծույթը կոչվում է ու ֆիզիոլոգիական լուծույթը:

Հալոգենների

Քիմիական տարրերի պարբերական համակարգի 

VIIA խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն՝ 

Հալոգենների ատոմներին միայն մեկ էլեկտրոն է պակասում` համապատասխան պարբերությունը եզրափակող իներտ գազի ատոմի  էլեկտրոնային կառուցվածքը ստանալու համար: Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը  –1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում 1– լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ halos` աղ, genos` ծնող):

Design a site like this with WordPress.com
Get started