Կարճատեսություն և հեռատեսություն

Կարճատեսություն, Միոպիա (հունարեն կկոցել և ափ-աչք), աչքի բեկունակության թերություն, որի հետևանքով կարճատեսություն ունեցող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։ Կարճատես աչքի ցանցաթաղանթի վրա կիզակետվում են միայն տարամիտման որոշակի աստիճան ունեցող, այսինքն՝ աչքին մոտիկ գտնվող առարկաներից եկող ճառագայթները։

Design a site like this with WordPress.com
Get started