Եղիշե Չարենց


externalfile:arc-content/content%253A%252F%252Fcom.coffeebeanventures.easyvoicerecorder.provider.ExternalFileProvider%252Fstorage%252Femulated%252F0%252FEasyVoiceRecorder%252FMy%252520recording%2525209.wav

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ։

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին։

Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր—
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր։—

— Ողջո՛ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՛ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր։

— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի…

Մարոի և Կարոի պատմությունը

Այս պատմությունը շատ դաժան և տխուր է, այն առումով, որ մշակութային նոռմանորին ծանոթանալով, իմ մոտ առաջացավ զզվանք, թէ մեր մշակույթի, թէ հայության հանդեպ։ Են որ խոսում են, որ հայերի եղել են շատ քաղաքակիրթ և խելացի ժողովուրդ, հա շատ խելացի, պեդոֆիլությունը նորմալ բան սարքել շատ խելացի է։ Մենք միշտ փորձել ենք էս ժողովրդին հույս ու հավատք տանք, որ բա գիտեք մենք երեք հազարվա տարվա ժողովուրդ ենք, մենք առաջին ենք քրիստոնեությունը ընդհունել։ Հա լավ էք արել բան չեմ ասում, բայց մեր ժողովրդին նայելիս տեսնում հոգնած, հունից հելած, դավաճանների հավաքածու, դե բոլորի մասին չի խոսքը, բայց եթե մենք ունենք ժողովուրդ, որը պատրաստ է Զանգեզուրը հանձնել և ընտրել այնպիսի մի մարդու, ով առանց երկար մտածելու կհանզնի, դա արդեն ցույց է տալիս մեր ժողովրդի սպառումը։ Պատմության ընդացքում էլ ունեցել ենք հազարավոր դավաճաներ, և մենք դեռ կեսի մասին էլ չգիտենք։ Ուզում եմ ասել, որ Մարոն, լինելով իննը տարեկան երեխա, հազնում էին ինչոր չոբանին, և Զանգեղուրը լինելով մեր երկրի ամենա կարևոր ռազմավարական և ստրատեգիական վայր, պատրաստ կլինեն, հանզնել օտարին, և մարդիկ կարդալով այս ամենը ավելի շատ ուշադրություն կդարձնեն իմ թերի քերականությունին, քանց թե գրածիս։

Անուշ պոեմի վերլուծություն

Անուշ պոեմ շատ տխուր և շատ հայկական պատմություն է, այն առումով, որ ընդերձելիս լիքը մշակութային բաներ կարող ենք նկատել, դա լիներ հարսինիքի կռվի ծես, կամ ուսով ընկնելով ամոթությունը։ Ինձ շատ դուր եկավ այս պոեմը, որովհետև այստեղ մենք կարող ենք տեսնել թե ինչպես մշակութային ճնշումը կարող է շատ վատ ազդեծություն թողնել մարդկանց կյանքերի մեջ։ Ես կարծում եմ, որ Անուշի դժբախտությունը կարող ենք նաև կապել այն դժվար ժամանակների հետ, որոնք ստեղծում են ուժեղ մարդկանց։ Անուշի եղբայրը ուժեղ մարդ էր, Սարոն ուժեղ էր, ուղակի մի քիչ խելքը թռցրած, Անուշի մամաի մասինել էլ չեմ խոսում։ Իրանք ապրում էին դժվար ժամանակներում։ Բայց ինչու դժվար։ Որովհետև նրանք ապրում էին իրենց ստեղծաց սահմանափակումների և կաննոների տակ, իսկ դա այդքան էլ լավ բան չէ, այն առումով, որ այդ կանոների միջոցով մարդիկ, սահմանափակում են իրենց և ստեղծում են այսպիսի դժբաղտություններ։

  1. Ընդգծել դերբայական դարձվածները:
    • Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելով` մարդ հաճախ զարմանում է: Իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում բոլորովին անհայտ երկրներ կգտնի` իրենց սահմաններով ու քաղաքներով: Աոաջին քարտեզը գծելու օրվանից քանի՜ անգամ է  փոխվել աշխարհի քարտեզը: Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում գուցե և ավելի ուշ հանդես գալու համար:
  2. Կազմել նախադասություններ դերբայական դարձվածներով (7-8 նախադասություն):

Ուրաղ զգացմունքներով լցված եղբայրս ինձ ջերմ գրկեց։

Գրած և ավարտած բանաստեղծությունը ընկերս հրատարակեց։

Նա ով իմ գրածը հաշվի չէր առնում, ինձնից ներովություն խնդրեց։

Սակայն հեռու բարեկամս իմ արածից հիասթափվեց։

Քաղաքում բոլորը նրա արծից դժգոհ էին։

Բոլորը մահացածի արարքով հպարտ էին։

Հայրս գիեր, որ նրա տվածից ես հրճվեցի։

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են դրանք  բնութագրեք այդ տարրերը. 

Մենդելևի պարբերական համարագի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են այն պատճառով , որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր: Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է: Աստատը՝ At, ռադիոակտիվ տարր է, գործնականում  չի հանդիպում բնության մեջ, ատացվել է արհեստական ճանապարհով:

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ,  գրեք  օրինակներ…

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը: Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների    դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար:

Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությունը ջուր մատակարարրող կայաններում գազային քլորի օգտագործումը: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում:

Քլորի  զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ-իոններ է պարունակում արյան պլազման NaCl և KCl աղերի լուծույթների ձևով:

Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու: Բժշկության մեջ լայնութ են օգտագործվում են կերակրի  աղը ֆիզիոլոգիական և հիպերտոնին լուծույթները:

Կենտրոնական նյարդային  համակարգը շատ զգայուն է բրոմիդի իոնի նկատմամբ որն ունի հանդարտեցնող ազդեցություն:

Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում: Յոդի սպիրտային լուծույթը օգտագործվում է բժշկության մեջ մաշկի բորբոքումների և վնասվածքների դեպքում:




*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը:

Բոլոր հալոենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էեկտրոններ, ուժեղ օքսիդներ են: Բոլոր հալոգենները /բացի ֆտորը, որը ունի հաստատուն -1 օքսիդացման աստիճան, ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ (մինչև +7), որը բացատրվում  է d ազատ օրիտալով: Վալենտային էլեկտրոնները nS2nP5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

Ինչպիսի՞  վալենտականությունը  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը
 միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորը՝ Cl, ատոմային համարը 17, գտնվում է պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբում:

Վալենտականությունը    Հնարավոր օքսիդացման աստիճանԷլեկտրոնային վիճակ (Վալենտային մակարդակ)Միաթթուներ օրինակ
                    I       +1, -1, 0         3S23P5   NaCl, NaClO, Cl2
                  III           +3        3S23P43d1          NaClO2
                   V           +5        3S23P33d2          KClO3
                 VII           +7        3S13P33d3          KClO4


*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցետրացիան օդում մեծ է: Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է: Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգինների հալման և եղման ջերմաստիճանները բարձրացնում են, մեծանում է խտությունը ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցույան ուժերի մեծացման հետ: Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով , որոնք առաջաանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական  մակարդակի կենտ էլեկտրոնները զուգվելու հաշվին:


*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության  միւոցներ, սինթետիկ  մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները և այդ պատճառով այն օգտագործվում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս՝ քլորն առաջացնում է ատոմական թթվածին է (O), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը,  ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ: Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում: Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:


*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Չնայած նրան, որ քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար, ջուրը կարելի է արտահանել քլորով, եթե չանցնենք չափը:

*10- Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:    1 կգ ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

NaCl աղի 0,9%-անոց ջրային լուծույթը կոչվում է ու ֆիզիոլոգիական լուծույթը:

1-հակիրճ նկարագրեք հալոգենների հիմնական կիրարությունը․

Ֆտորը հիմնականում օգտագործվում է որոշ օրգանական նյութերի՝ սառնագենտների և ֆտորոպլաստների արտադրության համար։ Քլորը հիմնականում օգտագործվում է քլորաջրածին, ժավելահեղուկ և աղաթթու ստանալու համար։ Որ հենց բրոմը, բայց Արծաթի բրոմիդը, լուսազգայուն նյութ է, որը օգտագործվում է լուսանկարչական թղթի ու ժապավենի արտադրությունում։ Իսկ յոդը լայնորեն օգտագործվում է յոդաչափական եղանակով զանազան նյութերի քանակներ որոշելու համար։ Յոդի խառնուրդը նաև լայն կիրառում ունի բժշկության մեջ։

2. Ինչ հետևանքների կարող է հանգեցնել ֆտորի պակասը (կամ ավելցուկը) մարդու օրգանիզմում։

Ֆտորը մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչ է։ Այն պարունակվում է մեր ոսկորներում, այդ թվում մեր ատամներում։ Դրա պակասի դեպքում առաջանում է կարիես։

3. Ինչ հետևանքների կարող է հանգեցնել յոդի պակասը (կամ ավելցուկը) մարդու օրգանիզմում։

Մարդու օրգանիզմում յոդի հիմնական պաշարը վահանաձև գեղձում է։ Այստեղ յոդի պակասից առաջանում է խպիպ ծանր հիվանդությունը։

Լաբորատոր  փորձեր՝  <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Փորձ  1.   Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 

Փորձ  2.   Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.                                     ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ)

   բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի    միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի   քլորիդի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Կենսական տարրեր

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմների կենսագործունեությունը:

Կենսական տարրերը լինում են ՝ մակրոտարրեր, միկրոտարրեր և ուլտրատարրեր:

Մակրոտարրերն են ՝

1. Ածխածին- C

2. ջրածին- H

3. թթվածին- O

4. ազոտ- N

5. ֆոսֆոր- P

6. ծծումբ- S

Միկրոտարրերն են ՝

1. Երկաթ- Fe

2. կալցիում- Ca

3. մագնեզիում- Mg

4. նատրիում- Na

5. կալիում- K

6. Ֆտոր- F

7. քլոր- Cl

8. բրոմ- Br

9. յոդ- I

10. ցինկ- Zn

11. պղինձ- Cu

Ուլտրատարրերն են ՝

1. Ոսկի- Au

2. արծաթ- Ag

Design a site like this with WordPress.com
Get started