ԱՓՍՈՍ ԷՐ ԵՐԵԽԱՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԱՓՍՈՍ ԷՐ ԵՐԵԽԱՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բազմիցս նշել եմ, որ Վանո Սիրադեղյանը այնպես է գրում, որը ամեն բառը, ամեն արտահայտություն մտածելու տեղիք են տալիս: Այնուամենայնիվ ըստ իս հեղինակը երեխային խղճում է, որովհետև երեխան սովորում է մեծերից, իսկ մեծերը հաճախ չեն հասկանում իրենց սխալները, և այն փաստը, որ նրանք էլ իրենցից մեծերից են սովորել, արդեն երեխայի կյանքն ավելի է բարդացնում:

Կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը: Եթե դու գիտակցված տրվես անէությանը, քաոս կլինի` կամ քո մեջ, կամ քո շրջապատում: Մահից և կորուստից հետո մարդիկ սկսում են լիովին գիտակցել այն, ինչ կար դրանից առաջ: Սկսում են զղջալ այն ամենի համար, ինչ չեն արել, բայց կանեին: Ցավալի է:Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում և չեն զգում գնալը։ Չէի ասի, դադարը շատ լավ էլ զգում են: Լինում են պահեր, երբ զգում ես, որ դադար ես ուզում: Ամուր հարաբերություններում դադարը պարտադիր է ըստ իս: Ուշաթափվելուց նույնպես մարդիկ զգում են` գլխապտույտ է լինում, ինքնազգացողության վատացում և այլն, դու գիտես, որ հիմա կուշաթափվես: Այստեղ իմ կարծիքը լրիվ հակասական էր:

Design a site like this with WordPress.com
Get started