Ձմեռային ճամբարի ամփոփում

Ես ընկեր Աննայի ջոկատից էի և ինձ շատ դուր եկավ այն ժամանակը, որը անցակցրինք ջոկատով։ Այս երեք շաբաթների ընթացքում ունեցել ենք շատ հետաքրքիր նախագծեր։ Համագործակցել ենք զբոսաշրջության լաբորատորիայի հետ, ունեցել ենք ֆիլմերի դիտում, այցելել ենք սահադաշտ, ունեցել ենք տարբեր քննարկումներ, մասնակցել ենք ինտելեկտուալ խաղերի, ունեցել ենք խոհանոցային գործունեություն, խաղացել ենք տարբեր ուսուցողական խաղեր: Ես նաև մասնակցել եմ Հելսինկյան նախագծերին, որը ընկեր Աննան էր ինձ առաջադրել։

Հարցաշար

Ի՞նչ է էլեկտրական լիցքը
Էլեկտրական լիցքը բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։

Քանի տեսակի լիցքեր գիտենք, և ինչպես են նրանք փոխազդվում։
Դրական և բացասական։ Բացասականն ու դրական իրար հետ գերում, սիրում են իրար, գերվուն են իրարով։ Դրականը և դրականը վանում են իրար, քանի որ իրար չեն սիրում, չեն գերվում իրարով։ Բացասական և բացասական վանում են իրար։

Ձևակերպել ատոմի կառուցվացքը։
Ատոմի կառուցված է Նեիտրոններից, պրոտոններից, և էլեկտրոններից։

Ձևակերպել կուլոնի օրենքը։
Կուլոնի օրենք, ֆիզիկայի օրենք, նկարագրում է լիցքավորված մասնիկների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը։ Էական դեր է խաղացել դասական էլեկտրամագնիսական տեսության մշակման մեջ։ Ըստ Կուլոնի օրենքի, երկու կետային լիցքավորված մասնիկների փոխադարձ ձգողության կամ վանողության ուժը ուղիղ համեմատական է նրանց լիցքերի մեծության արտադրյալին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն։ Երկու կետերից լիցքավորված մասնիկներիփոխադարձ ձքողության կամ վանողության, ուժը ուղիղ համեմատական է նրանց լիցքերի մեծության արտքյալի և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն։

Ձևակերպել լիցքերի պահպահման օրենքը։
Լիցքը ո՛չ ստեղծվում է, ո՛չ վերանում, այն կարող է միայն փոխանցվել մեկ համակարգից մյուսը։

Ի՞նչ է էլեկրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

Ի՞նչ է Էլեկրական հոսանքը։

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:

Ո՞ր մեծություն են անվանում հոսանքի ուժ։

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

Ո՞ր մեծություն են անվանում էլեկրական լարում։

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:

Ո՞ր մեծություն են անվանում դիմադրություն։

Էլեկտրական դիմադրություն, նյութի հակազդեցության չափը էլեկտրական հոսանքի կայուն անցման դիմաց։ Միատեսակ լայնական հատույթով նյութի դիմադրությունը համեմատական է նրա երկարությանը և հակադարձ համեմատական է լայնական հատույթի մակերեսին և ուղիղ համեմատական է նյութի տեսակարար դիմադրությանը։

Ձևակերպել Օհմի օրենքը։
Օհմի օրենք, էլեկտրական շղթայի հիմնական օրենքներից մեկը: Հոսանքի մեծությունը ուղիղ համեմատական է  հաղորդչի լարմանը  և հակադարձ համեմատական է նրա դիմադրությանը:
I=U/R

Ձևակերպել Ջոհլ֊Լենց֊ի օրենքը։

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)

{\displaystyle Q=aI^{2}Rt}։


Հայոց լեզու, 9-րդ դասարան, 31.01.2023

Հունվարի 30

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

Դուրս գրել ենթականները, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը֊ենթակա երդիկից ներս էր ընկել-ստորոգյալ, կարպետի վրա կաթնագույն շրջան-ստորոգյալ գծել, երբ Սաքանը֊ենթակա զարթնեց-ստորոգյալ, տրեխները հագավ-ստորոգյալ:

Ասյայի մոտով անցնելիս նա֊ենթակա տեսավ-ստորոգյալ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ-ստորոգյալ դռանը, մանգաղն առավ-ստորոգյալ, դուրս եկավ-ստորոգյալ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց-ստորոգյալ , սրբեց-ստորոգյալ չուխի ծայրով, իջավ-ստորոգյալ ձորը, այգում խոտ քաղելու-ստորոգյալ : Ճանապարհին Սաքանը֊ենթակա մի միտք էր անում-ստորոգյալ՝ մե՞րկ էր քնել-ստորոգյալ Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը֊ենթակա բաց էր-ստորոգյալ, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը֊ենթակա շուտ-շուտ գոմի դռանն էր նայում-ստորոգյալ , հորթուկին լիզում-ստորոգյալ , վիզը ախոռի փայտերին քսում-ստորոգյալ , քերում-ստորոգյալ : Տանն արդեն զարթնել էին-ստորոգյալ , տեղաշորը հավաքել-ստորոգյալ , կինը֊ենթակա օջախն էր վառել-ստորոգյալ , թեյի պատրաստություն էր տեսնում-ստորոգյալ, երբ Սաքանը֊ենթակա թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Ստուգում ենք լրացուցիչ կրթության աշխատանքը։

https://marysargsyan.home.blog/2023/01/29/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-9-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-30-01-2023/embed/#?secret=AHREofIVCL#?secret=hjEthSTp5F

Լրացուցիչ կրթություն (տանը)

Գրել նախադասություններ, որտեղ կունենաք.

  • Պարզ ստորոգյալ պարզ ժամանակաձևով,
  • Պարզ ստորոգյալ բաղադրյալ ժամանակաձևով,
  • Բաղադրյալ ստորոգյալ գոյական ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ ածական ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ թվական ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ դերանուն ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ անորոշ դերբայ ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ ենթակայական դերբայ ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ հարակատար դերբայ ստորոգելիով։

Գրել նապադասություններ, որոնք կունենան ենթականեր` արտահայտված.

  • Գոյականով,
  • Ածականով,
  • Թվականով,
  • Դերանունով,
  • Անորոշ դերբայով,
  • Ենթակայական դերբայով,
  • Հարակատար դերբայով։

Հայոց լեզու, 9-րդ դասարան, 30.01.2023

  • Ընթերցում ենք տեքստը:
  • Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
  • Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր դրանց դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը (եթե ունի)։
  • Տեքստից առանձնացրու անդեմ բայերը, որոշիր տեսակները:

Ինչ որ բռնեցի կամ զավթեցի՝ իմն է
(Պետրոս Բեդիրյան. «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Այժմ՝ ժողովուրդների ու մարդկանց ներկա գիտակցության պայմաններում, աշխարհիս երեսին շատ մարդիկ ու պետություններ չէ, որ կարող են այս կարգախոսով առաջնորդվել ու հաջողության հասնելու հույս ունենալ։ Բայց….
Ղազարոս Աղայանն իր «Երկու քույր» վեպի «Միջանկյալ պատմության» մեջ, ի միջի այլոց, այսպիսի միտք է արտահայտում. «Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից առաջ է գալիս սեփականության մասին ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում»։
Այս մտայնությունը, որն ինչ-որ տեղ նաև բարոյականություն էր, գալիս էր դեռևս նախնադարից. նախապատմական վայրենիների տոհմերի կամ ցեղերի ըմբռնմամբ ինչ որ իրենք բռնում էին կամ գրավում, նվաճում՝ իրենցն էր, իրենց անկապտելի սեփականությունը, որ կարող էր միայն ու միայն ուժով էլ օտարվել, այսինքն՝ դառնալ նոր գրավողինը։ Իզուր հո չէի՞ն ասում հնում. «Սահմանք քաջաց զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի» («Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրում է, այնքան էլ ունի»)։ Ի դեպ, հնադարյան սույն ասույթն իր «Հայոց պատմության» միջոցով մեզ է հասցրել քերթողահայր Մովսես Խորենացին։
Բերված այս նախապատմությունը պերճախոս կերպով արձանագրված կա նաև բառերի մեջ, ուր «բռնելու» և «ունենալու» գաղափարներն արտահայտվում են միևնույն արմատների օգնությամբ։
Սկսենք հայերենից։
Հին հայերենի բնիկ ունիմ  բայը, որի անցյալ կատարյալը կլինի կալայ, նշանակում էր թե՛ «բռնել», թե՛ «ունենալ»։ Համեմատեք ձեզ ծանոթ «Վահագնի ծնունդից» այս տողերը՝ «Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ («Երկունքը ծովում բռնել էր և կարմրիկ եղեգնիկին»)- «Նա հուր հեր ունէր» («Նա հուր մազեր ուներ»)։ Այս բային են հանգում նաև ունեցվածք, կալված(ք) բառերը, որոնք փաստորեն, ստուգաբանորեն նշանակում են «բռնված կամ գրավված բան՝ առարկա»։
Ինչպես ասացի, այսպես էր ոչ միայն հայոց ու հայերենի, այլև ուրիշ ժողովուրդների ու լեզուների մեջ։ Հին հույներն ասում էին (կատ)է՛խո և հասկանում էին «հափշտակել. գրավել, տիրել», նաև «ունենալ», (կատ)օ՛խիմուս՝ «ունեցվածքը՝ կալվածը՝ սեփականությունը հանդիսացող», նոր հույները՝ կատոքի՛ «ունեցվածք. կալված»։
Ռուսերեն (о)владеть և владение, անգլերեն (to) possess (փըզզես) և possission (փըզզեշըն), ֆրանսերեն posseder (պոսեդե ) և possession(s) (պոսեսիոն), առաջինները բայեր, երկրորդները՝ դրանցից առաջացած գոյականներ,- իմաստային չնչին նրբերանգով արտահայտում են «հափշտակել, գրավել, տիրել» և «ունեցվածք, կալված» նշանակությունները։ Անգլերեն (to) take possission of something (թեյք փըզզեշըն ըվ սամթհինգ) դարձվածքը նշանակում է «հափշտակել մի բան, տիրել մի բանի» և «մի բան ձեռք բերել, մի բանի սեփականատերը դառնալ» Անգլերեն possess և ֆրանսերեն posseder իրենց ձևով ու իմաստներով վերջին հաշվով հանգում են լատիներեն possideo (պոսսիդե՛ո) բային, որը, սակայն, բառացի նշանակում էր «ուժեղ նստել».  potis (պո՛տիս) «ուժեղ» +  sedeo (սեդե՛ո) «նստել»։
Ի՞նչ է դուրս գալիս։
Պարզվում է, որ եթե որոշ ժողովուրդների (ինչպես հայերիս) նախնադարյան մտայնությամբ ինչ որ բռնում էին կամ գրավում , ա՛յն էր իրենցը, ապա ուրիշների համար ուր որ ամուր նստում էին, դա էր նրանցը։ Ի միջի այլոց  նույն այս «տրամաբանությամբ»  են կազմվել նաև գերմաներենի besitzen (բեզիթցըն) բայն ու Besitzung (բեզիթցունգ), Besitztum (բեզիթցթում) գոյականները։ Առաջինը նշանակում է «գրավել, տիրել», նաև «ունենալ», մյուսները՝«ունեցվածք. կալված»։ Խնդիրը հստակ կդառնա, եթե նկատի առնենք, որ սրանց հիմքում կա sitzen (զիթցըն) բայը՝  «նստել»։
Այսպես ուրեմն. «Ի՛նչ որ բռնեցի կամ գրավեցի ու հափշտակեցի, կամ ո՛ւր որ ուժեղ նստեցի՝ իմն է»,- բառերի միջոցով ևս ազդարարում էր մարդը սրանից հազարավոր տարներ առաջ (ու դրանից հետո դեռ երկար դարեր)։
Սակայն այն, ինչ մարդկության վայրենության շրջանում միանգամայն բնական ու բարոյական էր դիտվում, մեր օրերում բարոյականության տեսանկետից դիտվում է, պետք է որ դիտվի… վայրենություն։

գիտակցության-գետ բառից է, բայց “ե”֊ն դարձել է “ի”։
Միջանկյալ֊մեջ բառից է, բայց “ե”֊ն դարձել է “ի”։
տիրող֊սեր բառից է, բայց “ե”֊ն դարձել է “ի”։
մտայնությունը֊միտ բառից է, բայց “ի”֊ն սղվել է։
միջոցով֊մեջ բառից է, բայց “ե” դառձել է “ի”։

առաջնորդվել֊անորոշ դերբայ, երրորդ դեմք, հոգնակի թիվ,

Աղբյուրը՝ Հասմիկ Ղազարյանի բլոգ

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  • Մգեցնել նույն տեքստի ենթակաները, ստորոգյալները:

Արկածային տուրիզմ Հայաստանում

Արկածային տուրիզմի մասին մեզ ներկայացրեցին քոլեջի ուսանողները ուսումնական ճամբարի ժամանակ։ Արկածային տուրիզմի թեման ինձ շատ հետաքրքրեց, քանի որ Հայաստանում ես չգիտեի, որ այդքան հետաքրքրիր վայրեր կան։ Ուսանողները խոսեցին քարանձավների, լեռնագնացության, ռաֆթինգի, զիփլայնի, և այլ արկածային տուրիզմի տեսակների մասին։ Ես զբաղվել եմ արկածային տուրիզմով՝ Մեքսիկայում և այլ վայրերում և ինձ համար շատ հետաքրքիր էր։ Հուսանք մի օր իրենց հետ կզբաղվենք նմանատիպ տուրիզմով։ Նրանց պռեզենտացիան ինձ հիշեցրեց իմ Մեքսիկայի ճամփորդության մասին։ Մեքսիկայում ես զբաղվել եմ զիպլայնով, քարանձավի միջով լողալով և կայակինգով։ Մեզ շատ հետաքրքիր էր, և ինձ առանձնապես լիքը բաներ սովորեցրեց։

Թեստ

Թեստ 1

Հարցերին պատասխանելիս նշե՛ք միայն «+» կամ «»։ Կամ էլ «այո» կամ «ոչ»։

Ֆիզիկա՝

+ Հետաքրքվու՞մ եք ֆիզիկայի մասին նյութերի ընթերցանությամբ

– Հետաքրքրվու՞մ եք հայտնի ֆիզիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ

– Կհաճախեի՞ք ֆիզիկայի ընտրությամբ խումբ

-Կմասնակցեի՞ք ֆիզիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

+Կցանկանայիք կատարել հետազոտություններ ֆիզիկայի ասպարեզում

Աշխարհագրություն՝

+Հետաքրքրվու՞մ եք աշխարհագրության մասին նյութերի ընթերցանությամբ

-Հետաքրքրվու՞մ եք հայտնի աշխարհագետների և ճանապարհորդների մասին նյութերի ընթերցանությամբ

+Կհաճախեի՞ք աշխարհագրության ընտրությամբ խումբ

-Կմասնակցեի՞ք աշխարհագրության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

-Կցանկանայիք կատարել հետազոտություններ աշխարհագրության ասպարեզում

Քիմիա՝

+Հետաքրքրվու՞մ եք քիմիայի մասին նյութերի ընթերցանությամբ

-Հետաքրքրվու՞մ եք հայտնի քիմիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ

-Կհաճախեի՞ք քիմիայի ընտրությամբ խումբ

-Կմասնակցեի՞ք քիմիայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

+Կցանկանայիք կատարել հետազոտություններ քիմիայի ասպարեզում

Կենսաբանություն՝

+Հետաքրքրվու՞մ եք կենսաբանության մասին նյութերի ընթերցանությամբ

-Հետաքրքրվու՞մ եք հայտնի կենսաբանների մասին նյութերի ընթերցանությամբ

-Կհաճախեի՞ք կենսաբանության ընտրությամբ խումբ

-Կմասնակցեի՞ք կենսաբանության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

+Կցանկանայիք կատարել հետազոտություններ կենսաբանության ասպարեզում

Մաթեմատիկա՝

-Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկայի մասին նյութերի ընթերցանությամբ

-Հետաքրքրվու՞մ եք հայտնի մաթեմատիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ

+Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկական խնդիրների լուծմամբ

-Կհաճախեի՞ք մաթեմատիկայի ընտրությամբ խումբ

-Կմասնակցեի՞ք մաթեմատիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Տեխնիկա՝

+Հետաքրքրվու՞մ եք տեխնիկայի մասին նյութերի ընթերցանությամբ

+Կպատրաստեի՞ք տեխնիկական սարքեր

+Կհաճախեի՞ք տեխնիկայի (ռոբոտաշինության) ընտրությամբ խումբ

-Կմասնակցեի՞ք տեխնիկական բնույթի մրցույթների

+++++Կմասնակցեի՞ք ԱԹՍ-ների պատրաստմանը

Երգ, երաժշտություն՝

+Սիրու՞մ եք լսել տարբեր ժանրերի երաժշտություն

+Սիրու՞մ եք ելույթ ունենալ

+Տիրապետու՞մ եք երաժշտական գործիքների

+Կհաճախեի՞ք որևէ երաժշտական խումբ

-Կմասնակցեի՞ք երաժշտական մրցույթների

Մանկավարժություն՝

-Հետաքրքրվու՞մ եք մանկավարժական նյութերի ընթերցանությամբ

-Սիրու՞մ եք կարդալ քննարկել մանկավարժական բնույթի խնդիրներ

-Կաշխատե՞ք կրտսեր տարիքի երեխաների հետ

+Կօգնեի՞ք Ձեր ընկերներին ուսումնական խնդիրների հարցում

+Կցանկանայի՞ք փոխարինել բացակայող ուսուցչին

Պատմություն՝

+Հետաքրքրվու՞մ եք պատմական գործիչների և իրադարձությունների մասին ընթերցանությամբ

+Կհաճախեի՞ք պատմության ընտրությամբ խումբ

-Կնախաձեռնե՞ք ուսումնական ճամփորդություններ պատմական թեմաներով

+Կցանկանայի՞ք մասնակցել անցյալի որևէ հատվածի վերականգնմանը

+Կմասնակցեի՞ք պատմության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Սպորտ՝

+Հետաքրքրվու՞մ եք ականավոր մարզիկների մասին նյութերի ընթերցանությամբ

+Սիրու՞մ եք դիտել սպորտային խաղեր կամ մրցումներ

+Սիրու՞մ եք խաղալ սպորտային խաղեր

+Սիրու՞մ եք մարզվել սպորտային խմբերում

——-Սիրու՞մ եք մասնակցել սպորտային մրցումների

Գրականություն՝

+Սիրու՞մ եք ընթերցել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրականություն

+Սիրու՞մ եք ընթերցել վերլուծական հոդվածներ գրականության մասին

-Սիրու՞մ եք ընթերցել գրողների մասին նյութեր

-Կհաճախեի՞ք գրական ակումբ

-Ստեղծագործու՞մ եք, եթե այո, ապա գրականության ո՞ր ժանրում

Արվեստ՝

+Սիրու՞մ եք մասնակցել թատերական ներկայացումների և տեսաֆիլմերի ստեղծմանը

Սիրու՞մ եք քննարկել ֆիլմեր կամ թատերական ներկայացումներ+

Կայցելեի՞ք թատրոն, թանգարան կամ ցուցահանդես+

Սիրու՞մ եք ընթերցել նյութեր արվեստի մասին-

Կմասնակցեի՞ք արվեստի ոլորտի մրցույթների-

Օտար լեզուներ՝

Ուսումնասիրու՞մ եք օտար լեզուներ+

Կարդու՞մ եք օտար լեզուներով գրքեր+

Հաղորդակցվու՞մ եք օտար լեզվի ներկայացուցչի հետ+

Սիրու՞մ եք կատարել թարգմանություններ օտար լեզվից-

Կհաճախեի՞ք օտար լեզվի ընտրությամբ խումբ+

Տնտեսագիտություն՝

Կհաճախեի՞ք տնտեսագիտական ակումբ-

Կմասնակցեի՞ք տնտեսագիտական մրցույթների-

Հետաքրքրվու՞մ եք տարբեր երկրների տնտեսական ցուցանիշներով ու ֆինանսական վիճակով-

Կմասնակցեի՞ք կրթահամալիրի աուդիտին-

Կկատարեի՞ք ֆինանսական կամ տնտեսագիտական հետազոտություններ-

Բնապահպանություն՝

Սիրու՞մ եք խնամել բույսերին, կենդանիներին,+

Սիրու՞մ եք աշխատել այգում կամ բանջարանոցում+

Սիրու՞մ եք ընթերցել բնապահպանական բնույթի նյութեր-

Կմասնակցեի՞ք բնապահպանական ակցիաներին-

Կմասնակցեի՞ք բնապահպանական բնույթի ճամփորդության-

Ռազմագիտություն՝

Սիրու՞մ եք ծանոթանալ ռազմական տեխնիկային +

Սիրու՞մ եք մասնակցել ռազմականացված արշավների+

Կմասնակցեի՞ք ռազմական խաղերին+

Սիրու՞մ եք ուսումնասիրել ռազմագիտությունը+

Սիրու՞մ եք ընթերցել ռազմական գործիչների մասին նյութեր-

Քաղաքագիտություն՝

Հետաքրքրվու՞մ եք Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությամբ+

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքական գործիչների մասին+

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքագիտական բնույթի գրքեր-

Կմասնակցեի՞ք քաղաքական գործիչների և քաղաքագետների հետ հանդիպում-քննարկումներին+

Կհաճախեի՞ք քաղաքագիտական ակումբ+

Արհեստ՝

Հետաքրքրվու՞մ եք խոհարարական արհեստով-

Հետաքրքրվու՞մ եք կահույքի ձևավորման արհեստով-

Հետաքրքրվու՞մ եք գինեգործությամբ+

Հետաքրքրվու՞մ եք ոսկերչությամբ-

Հետաքրքրվու՞մ եք բրուտագործությամբ-

Իրավունք՝

Սիրու՞մ եք ընթերցել իրավական փաստաթղթեր+

Սիրու՞մ եք ընթերցել իրավագետների մասին նյութեր-

Սիրու՞մ եք քննարկել իրավական խնդիրներ+

Երբևիցե պաշտպանե՞լ եք Ձեր կամ մեկ ուրիշի իրավունքը+

Կհաճախեի՞ք իրավագիտական ակումբ+

Թեստ 2

Հարցերին պատասխանելիս նշե՛ք Ձեր տարբերակը, սակայն հակիրճ։

Լրացուցիչ հարցեր՝

Ո՞ր բնագիտական առարկայից կցանկանայի՞ք իրականացնել փորձեր

քիմիա

Կմասնակցեի՞ք բնագիտական բաղկացուցիչ ունեցող ուսումնական ճամփորդություններին
Այո

Ձևակերպեք Ձեր կարծիքով բաց թողած հարցը (կամ հարցերը) և պատասխանեք․
չկա

Ի՞նչ արհեստով կցանկանայիք զբաղվել: Գինեգործուցյուն

Թեստ 3

Հարցի պատասխանը ընտրելուց ներկեք այն կարմիր գույնով։

Ընտրովի հարցեր՝

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել

Գ. Պարզապես «քայլում են», դանդաղ, բայց վստահ քայլերով։

Դ. Փորձություններին հանդիպելիս, փոխում են իրենց մոտիվացիան ու ապագայի ծրագիրը

2. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

Դ. Փոխղեկավարի պաշտոն։

3. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

Գ. Երբ ես հանգիստ աշխատում եմ և ոչ մեկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ չեն խանգարում։

Դ. Որ հարաբերությունները լարված են կոլեգաների միջև

4. Ես սիրում եմ կոլեկտիվներ, որոնցում …

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Շատ ազատ է միջավայրը;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն;

Դ. Այլ պատասխան; Եթե ախշատավայրի կոլեկտվն է՝ ոչ շատ ազատ։

5. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

Դ. Կզբաղվեի արվեստով

6. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Երբ աշխատավարձը, թեկուզ և քիչ, ինձ բավարարում է;

Գ. Ես չեմ նայում աշխատավարձի չափին;

Դ. Երբ աշխատավարձը աստիճանաբար բարձրանում է ջանքերիս զուգահեռ, և իջնում է՝ դրանց հակառակ։

7. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ. Գործնական (պրակտիկ) արդյունքներ;

Դ. Ուրիշների հաջողությունը։

8. Ես սիրում եմ, երբ ղեկավարը…

Ա. Պահանջկոտ է;

Բ. Հեղինակություն ունի;

Գ. Իր գործի մասնագետն է;

Դ. Ընդհանրապես ոչինչ չի հասկանում։

Design a site like this with WordPress.com
Get started