Հայոց լեզու, 9-րդ դասարան, 30.01.2023

  • Ընթերցում ենք տեքստը:
  • Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
  • Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր դրանց դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը (եթե ունի)։
  • Տեքստից առանձնացրու անդեմ բայերը, որոշիր տեսակները:

Ինչ որ բռնեցի կամ զավթեցի՝ իմն է
(Պետրոս Բեդիրյան. «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Այժմ՝ ժողովուրդների ու մարդկանց ներկա գիտակցության պայմաններում, աշխարհիս երեսին շատ մարդիկ ու պետություններ չէ, որ կարող են այս կարգախոսով առաջնորդվել ու հաջողության հասնելու հույս ունենալ։ Բայց….
Ղազարոս Աղայանն իր «Երկու քույր» վեպի «Միջանկյալ պատմության» մեջ, ի միջի այլոց, այսպիսի միտք է արտահայտում. «Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից առաջ է գալիս սեփականության մասին ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում»։
Այս մտայնությունը, որն ինչ-որ տեղ նաև բարոյականություն էր, գալիս էր դեռևս նախնադարից. նախապատմական վայրենիների տոհմերի կամ ցեղերի ըմբռնմամբ ինչ որ իրենք բռնում էին կամ գրավում, նվաճում՝ իրենցն էր, իրենց անկապտելի սեփականությունը, որ կարող էր միայն ու միայն ուժով էլ օտարվել, այսինքն՝ դառնալ նոր գրավողինը։ Իզուր հո չէի՞ն ասում հնում. «Սահմանք քաջաց զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի» («Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրում է, այնքան էլ ունի»)։ Ի դեպ, հնադարյան սույն ասույթն իր «Հայոց պատմության» միջոցով մեզ է հասցրել քերթողահայր Մովսես Խորենացին։
Բերված այս նախապատմությունը պերճախոս կերպով արձանագրված կա նաև բառերի մեջ, ուր «բռնելու» և «ունենալու» գաղափարներն արտահայտվում են միևնույն արմատների օգնությամբ։
Սկսենք հայերենից։
Հին հայերենի բնիկ ունիմ  բայը, որի անցյալ կատարյալը կլինի կալայ, նշանակում էր թե՛ «բռնել», թե՛ «ունենալ»։ Համեմատեք ձեզ ծանոթ «Վահագնի ծնունդից» այս տողերը՝ «Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ («Երկունքը ծովում բռնել էր և կարմրիկ եղեգնիկին»)- «Նա հուր հեր ունէր» («Նա հուր մազեր ուներ»)։ Այս բային են հանգում նաև ունեցվածք, կալված(ք) բառերը, որոնք փաստորեն, ստուգաբանորեն նշանակում են «բռնված կամ գրավված բան՝ առարկա»։
Ինչպես ասացի, այսպես էր ոչ միայն հայոց ու հայերենի, այլև ուրիշ ժողովուրդների ու լեզուների մեջ։ Հին հույներն ասում էին (կատ)է՛խո և հասկանում էին «հափշտակել. գրավել, տիրել», նաև «ունենալ», (կատ)օ՛խիմուս՝ «ունեցվածքը՝ կալվածը՝ սեփականությունը հանդիսացող», նոր հույները՝ կատոքի՛ «ունեցվածք. կալված»։
Ռուսերեն (о)владеть և владение, անգլերեն (to) possess (փըզզես) և possission (փըզզեշըն), ֆրանսերեն posseder (պոսեդե ) և possession(s) (պոսեսիոն), առաջինները բայեր, երկրորդները՝ դրանցից առաջացած գոյականներ,- իմաստային չնչին նրբերանգով արտահայտում են «հափշտակել, գրավել, տիրել» և «ունեցվածք, կալված» նշանակությունները։ Անգլերեն (to) take possission of something (թեյք փըզզեշըն ըվ սամթհինգ) դարձվածքը նշանակում է «հափշտակել մի բան, տիրել մի բանի» և «մի բան ձեռք բերել, մի բանի սեփականատերը դառնալ» Անգլերեն possess և ֆրանսերեն posseder իրենց ձևով ու իմաստներով վերջին հաշվով հանգում են լատիներեն possideo (պոսսիդե՛ո) բային, որը, սակայն, բառացի նշանակում էր «ուժեղ նստել».  potis (պո՛տիս) «ուժեղ» +  sedeo (սեդե՛ո) «նստել»։
Ի՞նչ է դուրս գալիս։
Պարզվում է, որ եթե որոշ ժողովուրդների (ինչպես հայերիս) նախնադարյան մտայնությամբ ինչ որ բռնում էին կամ գրավում , ա՛յն էր իրենցը, ապա ուրիշների համար ուր որ ամուր նստում էին, դա էր նրանցը։ Ի միջի այլոց  նույն այս «տրամաբանությամբ»  են կազմվել նաև գերմաներենի besitzen (բեզիթցըն) բայն ու Besitzung (բեզիթցունգ), Besitztum (բեզիթցթում) գոյականները։ Առաջինը նշանակում է «գրավել, տիրել», նաև «ունենալ», մյուսները՝«ունեցվածք. կալված»։ Խնդիրը հստակ կդառնա, եթե նկատի առնենք, որ սրանց հիմքում կա sitzen (զիթցըն) բայը՝  «նստել»։
Այսպես ուրեմն. «Ի՛նչ որ բռնեցի կամ գրավեցի ու հափշտակեցի, կամ ո՛ւր որ ուժեղ նստեցի՝ իմն է»,- բառերի միջոցով ևս ազդարարում էր մարդը սրանից հազարավոր տարներ առաջ (ու դրանից հետո դեռ երկար դարեր)։
Սակայն այն, ինչ մարդկության վայրենության շրջանում միանգամայն բնական ու բարոյական էր դիտվում, մեր օրերում բարոյականության տեսանկետից դիտվում է, պետք է որ դիտվի… վայրենություն։

գիտակցության-գետ բառից է, բայց “ե”֊ն դարձել է “ի”։
Միջանկյալ֊մեջ բառից է, բայց “ե”֊ն դարձել է “ի”։
տիրող֊սեր բառից է, բայց “ե”֊ն դարձել է “ի”։
մտայնությունը֊միտ բառից է, բայց “ի”֊ն սղվել է։
միջոցով֊մեջ բառից է, բայց “ե” դառձել է “ի”։

առաջնորդվել֊անորոշ դերբայ, երրորդ դեմք, հոգնակի թիվ,

Աղբյուրը՝ Հասմիկ Ղազարյանի բլոգ

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  • Մգեցնել նույն տեքստի ենթակաները, ստորոգյալները:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started