Դաս առաջին

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը: Դրանք կոչվում են մակրոտարրեր:Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով , թեև դրանցից որոշ տարրեր օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: 

Օրգանական կոչվում են այն միացությունները, որոնց բաղադրության մեջ մտնում է ածխածին տարրը։ Ածխածնի բնական և սինթետիկ միացությունների մեծամասնությունը օրգանական է և դրանք ուսումնասիրում է օրգանական քիմիան։ Ածխածնի պարզագույն միացությունները՝ օքսիդները, ածխաթթուն ու իր աղերը և որոշ այլ միացություններ ընդունված է դասել անօրգանական միացություններին։
Օրգանական միացությունները, ածխածնից բացի, ավելի հաճախ պարունակում են ջրածին,թթվածին,ազոտ, ավելի քիչ՝ ծծումբ, ֆոսֆոր, հալոգեններ և որոշ մետաղներ (առանձին կամ տարբեր համակցություններով)։ Անօրգանական նյութերը նրանք են, որոնք չունեն ածխածին – ջրածին կապեր։

Հիդրոֆիլություն, ջրասիրություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն, որը պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆիլությունը լիոֆիլության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։ Հիդրոֆիլության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է (թրջման ջերմություն)։ 
Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է (թրջման ջերմություն)։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started