Թեստերը լրացրած դասարանցիներիս 47%֊ը նշում է, որ իրենց համար դժվար կլիներ ակտիվություն մտցնել քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ։ Ինձ համար պարզ է, որ այդ 47%֊ը շատ լավ էլ կարող է ակտիվություն մտցնել, բայց ուղղակի ցանկություն չունի։ Այս հարցով օգնելը գրեթե անհնար է, որովհետսա ցանկության հարց է, և ոչ թե կարողության։   

  Իմ դասարանցիների 41% նշում են, որ իրենք տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, հաճախ իրենց չեն պահում այլ կերպ։ Ազնիվ լինելը լավ բան է, բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է իրեն պահի տնօրենի մոտ այնպես, ինչպես որ նա պահում է իրեն իր ընկերների մոտ։ Սա շատ կարևոր խնդիր է, որի հանդեպ մարդիկ շատ ուշադրություն չեն դարձնում և արդարացնում են կոչելով այն անկեղծ վարք, բայց հարգանք պահպանելը ոմանց հանդեպ պարտականություն է և չպետք է ազնիվության և անկեղծության հետ շփոթել։  

 Իմ դասարանցիների 67% նշում են, որ իրենք իրենց անվստահ են զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ, և սա կարող է մեծ խնդիր դառնալ իրենց ապագայում, քանի որ շատ մասնագիտություններ կան, որոնց համար անծանոթ մարդկանց հետ շփվելը պարտականություն է, և իրենց անվստահությունը կարող է մեծ խնդիրներ հարուցել։ Շատ մարդկանց հետ շփումը, ծանոթ և անծանոթ, կարող է հանել այս բարդույթը ոմանց միջից։  

Ամենամեծ հիմնախնդիրը, որը մեծ մասն ունի, և այդ իրողությունը բացահայտելն ինձ համար շատ հեշտ էր, ինքնախաբեությունն է: Մեծամասնությունը խաբում էր հենց իրենց այս թեստերի պատասխաններում, և ես դա շատ հեշտ հասկացա, քանի որ իրենց պատասխանները չէին համապատասխանում իրականության հետ։ Դա ամենամեծ և ամենաաննկատ խնդիրներից է։ Այս խնդիրը վերացնելը անհնար է, ուղղակի արժանի էր, որ նշեի։  

Design a site like this with WordPress.com
Get started