Բացատրագիր

Մարգարիտա Դավթյանի մայրը, ուղարկել էր տնօրինությանը, մի երկու նկարներ, որոնցից մեկում ես երջանիկ դեմքով, ակնոցով, բռնում եմ Ռեվո, խմիչքը։ Տեսնելով հանդերձ, որ ընկերներս և դասարանցիներս նկարվում էին, ցանկացա նաև ես վերցնել այդ Ռեվոն, չիմանալով հանդերձ որ այն ալկոհոլային ըմպելիք է, և ձևացա, իբրև թե խմում եմ։ Շատ տհաճ բան էի արել, և նկարից հետո խմեցի ամենաշատը երկուսից երեք կում, և զզվեցի մի այլ կերպի։ Ծխախոտ կյանքումս չեմ ծխել, ոչ էլ էլեկտրական: Եթե կասկածանք կա, կխնդրեի իմ հետ կամ շրջապատիս հետ խոսալ։ Ես վատ եմ զգում այդ երկու կումի համար, բայց երբ որ դուք հարցնում եք մի մարդու ով խմել է մի կում, և մի ուրիշ մարդու ով խմել էր մի շիշ, երկուսն էլ ասեն, որ խմած են, դա այդքան էլ ճիշտ չէ։ Սխալ կլինի եթե չնշեմ, որ մոտավորապես երկու տարի, իմ մոտիկ ընկեր՝ Նարեկ Մնացականյանը, ինչպես որ նաև ես, շատ հեռու էր մնացել նմանատիպ բաներից, դա լինի ծխել, խմել, բայց նկարի մեջ դուք կարող էք տեսնել հակառակը։ Ես, որպես, ադեկվատ, անզնիվ մարդ, կարող եմ փաստել, որ Նարեկը ծխախոտը ձևի համար էր բռնել (գիտեմ հիմար բան է արել, բայց դա ճիշտ է), իսկ ինչ վերաբերվում է ալկոհոլին, այո, մենք սխալվել էինք, դա լինի գիտակցելով հանդերձ, որ ալկոհոլային էր, թե ոչ։ Ես, սրտիս խորքից, ամբողջ ճամբարի կողմից, ներողություն եմ խնդրում, այսպիսի զզվելի և տհաճ իրադարձության համար։ Մեր դասատուները, երբ որ իմացան, որ ծխում էին երեխեքը, կազմակերպեցին ժողով, որից հետո նմանատիպ բաներ չեղան։ Ես կխնդրէի ուշադրություն դարձնել այս փաստին, քանի որ դասատուներին հաջողվեցին կանխելու այն անշնորգ պահվածքը, որը դրսևորեցին մեր դասարանցիները։

Հարգանքով՝ Միքայելյան Վարազդատ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started