Իրավունք

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի, սպառնալիքի տակ անձից պահանջվող և (կամ) անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: 
  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
    Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: 
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի 
    1
    . Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը. 
    1) անձը հաստատող փաստաթուղթ. 
    2) աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների) և սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք. 
    3) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ. 
    4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 
    5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին. 
    6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր: 
    2. Աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: 
    3. Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները 
    Գրանցմամբ աշխատողի առավելություններն են՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի 
    1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: 
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 
    3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
    1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 
    2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը. 
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը. 
    4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը. 
    5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
  • Աշխատանքային արձակուրդ
    Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյաաշխատանքային շաբաթվա դեպքում ՝ նաև շաբաթը։ Տոների և հիշատակի օրերը սահմանված են որպես ոչ աշխատանքային օր(օր. Ամանոր, Սուրբ Ծնունդ, Բանակի օր, Կանանց տոն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Աշխատանքի օր, Հաղթանակի տոն, Հանրապետության տոն, Սահմանադրության օր, Անկախության տոն, Երկրաշարժի օր)։ 
    Ամենամյա արձակուրդըօրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. վազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը (դեկրետը), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։
  • Աշխատանքից ազատում
    Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started